Jump to content

Ալպ-Հիմալայան գեոսինկլինալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեոսինկլինալ գոտին աշխարհի քարտեզի վրա

Ալպ-Հիմալայան գեոսինկլինալ կամ Միջերկրածովյան գեոսինկլինալ[1], երկրակեղևի ամենամեծ գեոսինկլինալներից։ Տարածվում է Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս՝ ընդգրկելով Հարավային Եվրոպան, Հարավային ու Հարավ-Արևելյան Ասիան և Հյուսիսային Աֆրիկայի մի մասը։

Երկրաբանական պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալպ-հիմալայան գեոսինկլինալի երկրաբանական պատմությունը բաժանվում է՝

  • գեոսինկլինալային էտապի (մեզոզոյ-պալեոգեն, մոտ 215 միլիոն տարի)՝ գերազանցապես ծովային ռեժիմով (Թետիս ծով), վայրընթաց տեկտոնական շարժումներով, տրանսգրեսիաներով, նստվածքային ու մագմատիկ ֆորմացիաների կուտակումով,
  • հետգեոսինկլինալային կամ օրոգեն էտապի (նեոգեն-անթրոպոգեն, մոտ 30 մլն. տարի), երբ տիրապետող են դառնում վերընթաց տեկտոնական շարժումները, լեռնակազմական պրոցեսները և այժմյան խիստ մասնատված լեռնային ռելիեֆի ձևերը։

Լեռնակազմական պրոցեսները Ալպ-հիմալայան գեոսինկլինալում շարունակվում են հաճախակի ուղեկցվելով, երկրաշարժներով ու հրաբխային երևույթներով։

Ալպ-հիմալայան գեոսինկլինալը կազմված է՝

Ալպ-հիմալայան գեոսինկլինալում անջատվում է երեք գոտի[2]։

Հյուսիսային և Հարավային արտաքին գոտիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային և Հարավային արտաքին գոտիները կազմված են գերազանցապես նստվածքային ապարներից, բնորոշվում են մագմատիզմի թույլ զարգացմամբ, ծալքերի, վրաշարժերի ու տեկտոնական ծածկույթների համապատասխանաբար դեպի հյուսիս (Պիրենեյներ, Հյուսիսային Ալպեր, Կարպատներ) և դեպի հարավ (Հարավային Ալպեր, Ապենիններ, Տավրոսի և Զագրոսի լեռներ) թեքվածությամբ, շրջմամբ և ուղղվածությամբ։

Կենտրոնական գոտի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական գոտին (Կենտրոնական Ալպեր, Դինարիդներ, Անատոլիա, Իրան, Փոքր Կովկաս) բնորոշվում է ավելի բարդ կառուցվածքով և մագմատիզմի ինտենսիվ զարգացմամբ։ Այս գոտում են գտնվում նաև Միջերկրական, Մարմարա, Սև ծովերը և Կասպից ծովի հարավային մասը, որոնք իրենց խորքային կառուցվածքներով անցողիկ են երկրակեղևի օվկիանոսային և մայրցամաքային տիպերի միջև։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. K.M. Storetvedt, K. M., The Tethys Sea and the Alpine-Himalayan orogenic belt; mega-elements in a new global tectonic system, Physics of the Earth and Planetary Interiors, Volume 62, Issues 1–2, 1990, Pages 141–184 Abstract
  2. Цейслер В.М., Караулов В.Б., Успенская Е.А., Чернова Е.С. Основы региональной геологии СССР. — М: Недра, 1984. — 358 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպ-Հիմալայան գեոսինկլինալ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 189