Տոսկանյան կղզեխումբ
'
| ||
| Կոորդինատներ | ||
| Երկիր | Իտալիա | |
| Մարզեր | Տոսկանա | |
| Վարչատարածքային բաժանում | Լիվորնո, Գրոսետո | |
| Ամենամեծ կղզին | Էլբա | |
| Ընդհանուր մակերեսը | 295 կմ² կմ2 | |
| Ամենաբարձր կետը | 1018 մ մ | |
| Ջրատարածություն | Միջերկրական ծով | |
| Բնակչություն | 34250 մարդ | |
| Բնակչության խտությունը | 116,1 մ/կմ² մարդ/կմ2 | |
Տոսկանյան կղզեխումբ (իտալ.՝ Arcipelago Toscano), կղզիների խումբ Լիգուրյան և Տիրենյան ծովերի միջև, Իտալիա։ Տեղակայված է Տոսկանա շրջանի Լիվորնո և Գրոսետո գավառներից արևմուտք։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզեխմբի կազմի մեջ մտնող կղզիներն են՝
| Կղզիներ | Տարածք, կմ² |
Բնակչություն, մարդ (2011) |
|---|---|---|
| Էլբա | 224 | 32 043 |
| Ջիլիո | 24 | 1439 |
| Կապրայա | 19 | 410 |
| Մոնտեքրիստո | 13 | 2 |
| Պյանոսա | 10 | 0 |
| Գորգոնա | 2 | 147 |
| Ջանուտրի | 3 | 13 |
| Ընդհանուր: | 295 | 34 054 |
Կղզու վրա գտնվում է Տոսկանյան կղզեխմբի ազգային այգին։
Կղզու վրա կան փոքր քաղաքներ և գյուղեր, ուր հաճախ այցելում են զբոսաշրջիկները։
Երկրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոսկանյան կղզեխումբը ներկայացնում է հարաբերակցության շրջան Սարդինիա-Կորսիկական համակարգի և Ապենինյան թերակղզու միջև։ Այն կազմավորված է յոթ կղզիներից, մի քանի կղզյակներից և ժայռակղզիներից, որոնք ունեն տարբեր երկրաբանական ծագում, ինչպես մագմատիկ, նստվածքային և մետամորֆային։ Ըստ քարերի տեսակի, կղզեխմբի ծագումը թվագրվում է Տրիասի ժամանակաշրջանին։
Անթրոպոգենի ժամանակաշրջանում կղզեխումբը կապված է եղել ծովի մակարդակի տատանումների հետ` պայմանավորված սառցադաշտային և միջսառցադաշտային ժամանակաշրջանով. վերջին սառցապատման ժամանակ ծովի բարձրությունը նվազեց 100 մետրով, և Էլբան դարձավ թերակղզի, որը միացած էր մայրցամաքին և Պյանոսային։ Վերջին սառցապատմանը հաջորդեց ջերմացման փուլը, և ծովը դանդաղորեն բարձրացավ իր ներկայիս մակարդակին[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
L'Enfola, Էլբա կղզի
-
Սկալիերի լողափ, Էլբա կղզի
-
Կալա Ջիովանա, Պյանոսա կղզի
-
Կապրայա գյուղ, Կապրայա կղզի
-
Մոնտեքրիստո կղզի
-
Նապոլեոնի տուն, Պորտոֆերաիո կոմունա
-
Չանելե լողափ, Ջիլիո կղզի
-
Ջանուտրիի ափ
-
Գորգոնայի գյուղի ափը
-
Պալացցո դելա Սպեկոլա, Պյանոսա կղզի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Archipelago Toscano national Park». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոսկանյան կղզեխմբի ազգային պարկի կայք (անգլերեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոսկանյան կղզեխումբ» հոդվածին։ |
| ||||||||||
