Միջին եվրոպական հարթավայր

Միջին եվրոպական հարթավայր (գերմ.՝ Norddeutsches Tiefland – հյուսիսգերմանական հարթավայր, [Mitteleuropäische Tiefebene] error: {{lang}}: text has italic markup (help) ; լեհ.՝ Nizina Środkowoeuropejska – Կենտրոնական եվրոպական հարթավայր, դանիերեն՝ Nordeuropæiske Lavland, հոլ.՝ Noord-Europese Laagvlakte, ֆրանսերեն՝ Plaine d'Europe du Nord), գտնվում է հիմնականում Լեհաստանի, Գերմանիայի հյուսիսում և Դանիայում։ Սահմանափակված է հյուսիսում Հյուսիսային և Բալթիկ ծովերով, հարավում՝ Հերցինյան Եվրոպայի լեռներով ու բարձրություններով։ Երկարությունը արևմուտքից արևելք մոտ 600 կմ է, լայնությունը՝ 200-ից մինչև 500 կմ, գերիշխում են 50-100 մ բարձրությունները (աոանձին մորենային թմբեր՝ ավելի քան 300 մ)։ Կազմված է կրաքարերից և ավազաքարերից, ծածկված՝ սառցադաշտային նստվածքներով։ Կլիման բարեխառն է, անցումային՝ ծովայինից ցամաքայինի։ Գետային ցանցը (Օդրայի, Էլբայի, Վեգերի, Հռենոսի ավազաններ և այլն) խիտ է։ Շատ են սառցադաշտային ծագման լճերը։ Հողերը գորշ անտառային և պոդզոլային են։ Բուսածածկույթը՝ հյուսիսում հավամրգի և տորֆաճահճային տեսակներ, արևելքում և արևմուտքում՝ անտառներ, գետահովիտներում՝ մարգագետիններ։ Զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, անասնապահությամբ։ Միջին եվրոպական հարթավայրը խիտ բնակեցված է։ Խոշոր քաղաքներն են Պոզնանը (Լեհաստան), Բեռլինը, Համբուրգը, Բրեմենը, Հանովերը (Գերմանիա), Ամստերդամը, Ռոտերդամը (Նիդերլանդներ)։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 589)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջին եվրոպական հարթավայր» հոդվածին։ |
| ||||||