Պոլեսիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլեսիե

Պոլեսիե (բելառուս․՝ Пале́ссе, ուկրաիներեն՝ Полі́сся, լեհ.՝ Polesie, ռուս.՝ Поле́сье), պատմամշակութային և ֆիզիկաաշխարհագրական երկրամաս Պոլեսիեի դաշտավայրում[1]։ Պոլեսիեն գտնվում է չորս պետությունների տարածքներում՝ Բելառուս, Լեհաստան, Ռուսաստան և Ուկրաինա։ Ընդհանուր մակերեսը կազմում է 130 հազար կմ²[2][3]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվական մեծ իշխանության քարտեզը, Տոմաշ Մակովսկի, 1613: Բերեստեյսկի վոևոդություն: Քարտեզի վրա Պոլեսիա բառը նշված է տարբեր ձևեևով՝ Podlesia, Polesia, Polesio:

Գրականությունում միանշանակ կարծիք չկա այս տեղանվան առաջացման մասին։ Հետազոտողների մեծամասնությունը պաշտպանում է այն կարծիքը, որ տերմինի առաջացման հիմքում ընկած է «անտառ» բառը։ Այսինքն` Պոլեսիեն անտառի տեղամաս է կամ էլ գտնվում է անտառի հարևանությամբ[4][5]։ Գոյություն ունի նաև այլընտրանքային կարծիք, ըստ որի տեղանունն առաջացել է բալթյան լեզուների «pol-/pal» արմատից, որը նշանակում է ճահճային տեղամաս՝ ճահճուտ[6]։

Ըստ բելառուս լեզվաբան Ֆյոդոր Կլիմչուկի` Պոլեսիե կարող էին անվանել այն տարածքը, որտեղ անտառային զանգվածները հերթափոխում են ճահճային զանգվածներին։

Տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում Պոլեսիեն ընկած է Բելառուսի հարավում և Ուկրաինայի հյուսիսում, ինչպես նաև ընդգրկում է Լեհաստանի Լյուբլյինի վոևոդության տարածքի մի մասը և Ռուսաստանի Բրյանսկի մարզի մի հատվածը։ Պոլեսիեն աշխարհագրական առումով գտնվում է խառն անտառների զոնայում, որի տարածքի հարավային հատվածը սահմանակցում է անտառների և անտառատափաստանների գոտուն։

Բելառուսական Պոլեսիե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսական Պոլեսիեն զբաղեցնում է Բրեստի և Գոմելի մարզերի հարավային շրջանները։ Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 61 հազար կմ2[7] կամ էլ ամբողջ Բելառուսի տարածքի 30 %-ը։ Պոլեսիեի ձգվածությունը արևմուտքից արևելք կազմում է մոտավորապես 500 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ մոտավորապես 200 կմ[8]։ Առաջին հերթին Բելառուսական Պոլեսիեն բաժանվում է Արևմտյան և Արևելյան Պոլեսիեների։ Դրանց միջև պայմանական սահմանագիծն անցնում է Յասելդա և Գորին գետերով, ինչպես նաև Պրիպյատ գետի գետաբերանով[9][10]։ Զագորոդյե են անվանում Բելառուսական Պոլեսիեի Բրեստի հարավային շրջանները[11]։ Բելառուսական Պոլեսիեում բացի Պրիպյատ գետի ավազանից մտնում են նաև Շչարա, Մուխավեց և Բրագինկա գետերի գետային ավազանները[8]։ Բելառուսական Պոլեսիեն բաժանվում է հինգ ֆիզիկաաշխարհագրական շրջանների (թվարկվում է արևմուտքից արևելք ուղղությամբ)՝ Բրեստի Պոլեսիե, Պրիպյատի Պոլեսիե, Զագորոդիե, Մոզիրսկի Պոլեսիե և Գոմելի Պոլեսիե։

Ուկրաինական Պոլեսիեն (նշված է դեղինով)

Ուկրաինական Պոլեսիե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինական Պոլեսիեն իրենից ներկայացնում է ընդարձակ, մոտավորապես հարյուրկիլոմետրանոց գոտի երկրի հյուսիսային հատվածում։ Այն զբաղեցնում է ամբողջ Ուկրաինայի տարածքի մոտավորապես 19 %-ը[12]։ Կախված Դնեպր գետից` այն բաժանվում է աջափնյա և ձախափնյա Պոլեսիեների (երբեմն կիրառում են Արևմտյան և Արևելյան կամ Պրիպյատի ու Նադդեսնյանսկի Պոլեսիեներ)։ Ուկրաինական Պոլեսիան վարչատարածքային բաժանման պատճառով բաժանվում է վեց ֆիզիկաաշխարհագրական շրջանի՝ Վոլինսկի Պոլեսիե, Ռովենսկի Պոլեսիե, Ժիտոմիրի Պոլեսիե, Կիևի Պոլեսիե, Չերնիգովյան Պոլեսիե և Սումսկի Պոլեսիե[13]։

Լյուբլինի Պոլեսիե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկե լիճը Պոլեսիե ազգային պարկում (Լյուբլինի վոևոդություն)

Լեհաստանում Պոլեսիեն տարածվում է հիմնականում Լյուբլինի վոևոդությունում։ Այստեղ այն ընդգրկում է Արևմտյան Բուգ գետի հովիտը Վոլի-Ուրգուսի և Լենչիցկո-Վլոդավսկի գոտիներում, որին անվանում են Լյուբլինի կամ Արևմտյան Պոլեսիե[14]։ Լյուբլինի Պոլեսիեի արևմտյան սահմանը անցնում է Վեպշ գետով։

Բրյանսկ-Ժիզդրինսկի Պոլեսիե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյանսկ-Ժիզդրինսկի Պոլեսիեն տարածվում է Ռուսաստանի Բրյանսկի մարզի տարածքի մի մասում[13]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոբրին քաղաքի տեղաբնիկներ: Լուսանկարը 1916 թվականի:

Շատ հաճախ Պոլեսիեի բնակիչներին անվանում են պոլեշչուկներ կամ պոլիշչուկաներ։ «Պոլեշչուկ» տերմինը համարվում է և' ինքնանվանում, և' էկզոանվանում։

Էթնիկ առումով մեծ հետաքրքրություն են ներկայացնում արևմտյան պոլեշչուկները. այն արևելասլավոնական էթնիկ համայնք է[15]։ Դեռևս 19-րդ դարում շատ հետազոտողներ, այդ թվում և Միտրոֆան Դովնար-Զապոլսկին նկարագրել է այս ժողովրդին և նշել նրա ֆիզիկական առանձնահատկությունները։

Յուլիան Տալկո-Գրիցևիչը մարդաբանական հետազոտությունների արդյունքում բացահայտել է, որ պոլեշչուկները առանձին էթնիկ խումբ են և տարբերվում են բելառուսներից ու ուկրաինացիներից։ Պոլեշչուկներին մոտ են ալպիական ռասսայի ներկայացուցիչները։ Նրանք ունեն կարճ հասակ, լայն դեմք և մուգ մազեր[16]։

Պավել Շպիլևսկին նշել է Պոլեսիեի լեզվի տարբերությունը բելառուսերենից։ Իսկ Պավել Բոբրովսկին այն ենթադրությանն է հանգել, որ տարբերվելով ուկրաինացիներից ու բելառուսներից՝ պոլեշչուկները շատ նմանություններ ունեն վերջիններիս հետ[17]։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսական և Ուկրաինական Պոլեսիեի տարածքներում այսօր հիմնականում խոսում են և՛ բելառուսերեն, և՛ ուկրաիներեն[10][18]։

Պոլեսիեի լեզուն հիմնականում բաժանվում է երկու, միմյանցից խիստ տարբեր բարբառների՝ արևմտապոլեսիեի և արևելապոլեսիեի։ Առաջին տեսակին երբեմն ուղղակի անվանում են պոլեսիերեն. այն բելառուսերենի բարբառ է, իսկ արևելապոլեսիերենը՝ բելառուսերենի հարավարևմտյան բարբառն է[19]։

Ուկրաինական Պոլեսիեում խոսում են հիմնականում երեք բարբառներով՝ արևելյան, միջին և արևմտապոլեսիեի[20]։

1980-ական թվականների վերջին Նիկոլայ Շելյագովիչն ու նրա համախոհները կատարել են այս շրջանի բարբառների ուսումնասիրություն՝ հիմք ընդունելով հարավյանովյան բարբառը։ Սակայն պարզ դարձավ, որ այդ բարբառը Պոլեսիեի բարբառի հետ ընդհանրապես կապ չունի։ Գիտական գրականությունում Պոլեսիեի լեզուն անվանում են արևմտապոլեսիական միկրոլեզու[21]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ պոլեսիե տեղանունը հիշատակվել է 1274 թվականին Գալիցկո-Վոլինսկի տարեգրությունում, որտեղ գրված է հետևյալը՝ «ѿ Копылѧ воюӕ по Полѣсью»[22]: Լեհական աղբյուրներում հանդիպում է polexiani տերմինը։ Համարվում է, որ «պոլեշանե» տերմինն առաջացել է Պոլեսիե տեղանունից[23]։

1560 թվականին Դանցիգում հրատարակվել է Պոլեսիեի առաջին քարտեզը՝ Tabula Paludum Polesie Dr Ziekera անվանումով։ Յան Դլուգոշի[24], Մարտին Կրոմերի[25] և Մատեյ Ստրիկովսկու[26] պատմագրություններում մի քանի անգամ հանդիպում է Պոլեսիե տեղանունը։ Սահմանները տարբեր կերպ է ներկայացված, բայց, ընդհանուր առմամբ, այն ընդգրկել է Պրիպյատ գետի ավազանը։ Կրոմերը Պոլեսիեն նշել է որպես տարածք, որը գտնվում է Ռուսիայի, Լիտվայի, Պրուսիայի, Վոլինի և Մազովիայի միջև։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության պահպանությունОхрана природы[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլեսիեն Իվան Շիշկինի կտավներում
«Պոլեսիեի բնանկար», 1884 «Ճահիճ։ Պոլեսիե», 1890

Բնության հազվագյուտ համալիրներից մեկի՝ Շչացկի լճերի պահպանության համար հիմնվել է Շչացկի ազգային պարկը, որի տարածքը կազմում է 32 500 հեկտար։ 2002 թվականին ստեղծվել է Շչացկի կենսաբանական արգելոցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո. սրա տարածքը կազմում է 48 977 հեկտար[27]։ Լեհաստանում 1990 թվականին հիմնվել է Պոլեսիեի ազգային պարկը, որի տարածքը զբաղեցնում է 9 760 հեկտար[28]։ 2004 թվականին Բելառուսում ստեղծվել է Պրիբուժսկի Պոլեսիե արգելոցը, որի տարածքը կազմում է 48 024 հա[29]։ 2012 թվականին բոլոր կենսաբանական արգելոցները միավորվեցին և ստեղծվեց Արևմտյան Պոլեսիե միջազգային արգելոցը, որի ընդհանուր տարածքը կազմեց 263 016 հեկտար[30]։

Բելառուսական Պոլեսիեի տարածքում է գտնվում նաև նշանավոր Բելովեժյան թավուտը։ Գոմելի մարզի արևմուտքում գտնվում է Պրիպյատի ազգային պարկը, որի ընդհանուր մակերեսը կազմում է 188 485 հեկտար։

Ուկրաինայում գտնվում են հետևյալ արգելոցները՝ Ռովնենսկի, Պոլեսիեի, Դրևլյանսկի և Չերեմսկի։

1986 թվականի ապրիլի 26-ին տեղի ունեցած Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքով Պոլեսիեի զգալի մասը ռադիոակտիվ աղտոտման ենթարկվեց։

Այլ նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլեսիե են անվանում նաև այս երկրների դաշտավայրերը, որոնք ձևավորվել են ալյուվիալ և ֆլյուվոգլացիալ նստվածքաշերտերից (հիմնականում ավազներից)։ Դրանցից հայտնի են՝ Մեշչորայի դաշտավայրը, Պոլեսիեի դաշտավայրը և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бондарчик В К., Кирчив Р. Ф. Введение // Полесье. Материальная культура. — С. 5.
  2. «Международный семинар «Стратегии защиты и использования водных ресурсов и биологическое разнообразие в Полесье». Пинск, 2003». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
  3. Площадь Полесской низменности составляет более 270 тыс. км². Рыбин Н. Н. Полесская низменность // Большая советская энциклопедия.
  4. Климчук Ф. Д. Географическая проекция внутренней формы названия «Полесье» // Региональные особенности восточнославянских языков, литератур, фольклора и методы их изучения. Тезисы докладов и сообщений ІІІ республиканской конференции. Часть І. —Гомель, 1985. — С. 93–96.
  5. Крывіцкі А. А. Назва Палессе – свая ці чужая? // Роднае слова. — 1997. — № 8. — С. 35–43.
  6. Катонова Е. М. Балто-славянские контакты и проблема этимологии гидронимов // Проблемы этногенеза и этнической истории балтов. Тезисы докладов. —Вильнюс, 1981. — С. 96—98.
  7. «Национальный парк «Припятский»». Официальный сайт национального парка «Припятский». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
  8. 8,0 8,1 Пирожник И. И. и др. Дорогами дружбы: Белорусское и Украинское Полесье / И. И. Пирожник, В. С. Аношко, С. И. Кот. — Мн.: Полымя, 1985. — 207 с. — 20 000 экз.
  9. Климчук Ф. Д. Некоторые дискуссионные вопросы средневековой истории Надъясельдья и Погорынья // Palaeoslavica. —Cambridge-Massachusetts, 2004. — В. XII. — № 1. — С. 5—28.(չաշխատող հղում)
  10. 10,0 10,1 Мороз М. А., Чаквин И. В. Полесье как историко-этнографическая область, её локализация и границы // Полесье. Материальная культура. — С. 40.
  11. «Общество «Загородье»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
  12. «Заповедники Украины. Житомирская область». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
  13. 13,0 13,1 Мороз М. А., Чаквин И. В. Полесье как историко-этнографическая область, её локализация и границы // Полесье. Материальная культура. — С. 39.
  14. «Туристический путеводитель по Люблинскому воеводству». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  15. Антонюк Г. Западные полешуки // Збудінне. — 1993. — № 6. Архивировано из первоисточника 13 հունվարի 2013.
  16. «Полесский тип европеоидной расы». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  17. Терешкович П. В. Этническая история Беларуси XIX - начала XX в.: В контексте Центрально-Восточной Европы. — Минск: БГУ, 2004. — С. 86. — 223 с. — ISBN 985-485-004-8
  18. Климчук Ф. Д. Полесские говоры в составе украинского и белорусского языков // Полесье. Материальная культура… С. 56.
  19. Климчук Ф. Д. Полесские говоры в составе украинского и белорусского языков // Полесье. Материальная культура… С. 59.
  20. Климчук Ф. Д. Полесские говоры в составе украинского и белорусского языков // Полесье. Материальная культура… С. 60—61.
  21. Коряков Ю. Б. Языковая ситуация в Белоруссии и типология языковых ситуаций : Диссертация на соискание учёной степени кандидата филологических наук. —Москва, 2002. — С. 80—82.
  22. Полное собрание русских летописей. — М., 1962. — Т. 2. — 938 с.
  23. Глава 43. Как Казимир подчинил своему господству полешан // Великая хроника о Польше, Руси и их соседях. / Под ред. В. Л. Янина. — М.: Изд-во Московского университета, 1987. — С. 226.
  24. Długosz J. Dzieje Polski. — Kraków, 1866. — T. 2. — S. 417.
  25. Kromer M. Polska czyli o położeniu, ludności, obyczajach, urzendach i sprawach publicznych… — Olsztyn, 1977. — Kn. 1. — S. 15-25.
  26. Stryjkowski M. Kronika Polska, Litewska, Zmódzka i wszystkiej Rusi. — Warszawa, 1846. — T. 1. — S. 238—381.
  27. «Biosphere Reserve Information. Ukraine. Shatskyi» (անգլերեն). UNESCO MAB Biosphere Reserves Directory. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
  28. «Biosphere Reserve Information. Poland. West Polesie» (անգլերեն). UNESCO MAB Biosphere Reserves Directory. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
  29. «Biosphere Reserve Information. Belarus. Pribuzhskoye Polesie» (անգլերեն). UNESCO MAB Biosphere Reserves Directory. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
  30. «West Polesie» (անգլերեն). UNESCO MAB. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական
  • Ч. I. Литовское Полесье, Ч. II. Белорусское Полесье // Живописная Россия. Отечество наше в его земельном, историческом, племенном экономическом и бытовом значении / Под ред. П. П. Семёнова. — Санкт-Петербург-Москва: Типография М.О. Вольфа, 1882. — Т. 3. — С. 345.
  • Бобровский, Павел Осипович Материалы для географии и статистики России, собранные офицерами Генерального штаба. Гродненская губерния. — Санкт-Петербург, 1863. — Т. 1. — С. 621—623.
  • Булгаковский Д. Г. Пинчуки. Этнографический очерк // Записки Императорского Русского географического общества по отделению этнографии. —Санкт-Петербург, 1890. — В. 3. — Т. 13.
  • Довнар-Запольский М. В. Белорусское Полесье: Сборник этнографических материалов. — Киев, 1895.
  • Киркор, Адам Гоноры Долина Припяти // Живописная Россия: Литовское и Белорусское Полесье. — Минск: БелЭн, 1993.
  • Сербов, Исаак Абрамович Поездки по Полесью 1911 и 1912 гг. — Вильна, 1914.
  • Шпилевский, Павел Михайлович Путешествие по Полесью и Белорусскому краю. — Санкт-Петербург, 1858. — С. 11, 29, 36.
Ժամանակակից

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլեսիե» հոդվածին։