Քրոմիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրոմիտ
Chromite-182955.jpg
Ընդհանուր
ԿատեգորիաՕքսիդ միներալներ
Շպինելների խումբ
Բանաձև
(կրկնվող միավորը)
(Fe, Mg)Cr2O4
Նիկել-Շտրունցի դասակարգում4.BB.05
Դանա դասակարգում7.2.3.3
Բյուրեղի սիմետրիաFd3m
Միավորa = 8.344 Å; Z = 8
Նույնականացում
ԳույնՍև, դարչնագույն-սև
Շերտի գույնշագանակագույն
Բյուրեղի հատկությունՀոծ, հատիկավոր
Բյուրեղային համակարգԽորանարդային
ԹերթականությունՉունի
ԲեկումԱնհարթ
ԴիմադրողականությունԴյուրաբեկ
Մոոսի կարծրություն5.5
ՓայլՄետաղանման
ՇերտերԴարչնագույն
ԹափանցիկությունԿիսաթափանցիկից անթափանց
Ձգողականություն4.5 - 4.8
Օպտիկական հատկություններԻզոտրոպ
Բեկման ցուցանիշn = 2.08-2.16
Այլ հատկանիշներԹույլ մագնիսականություն
Ծանոթագրություններ[1][2][3][4]
ԵնթակատեգորիաՇպինել[5]

Քրոմիտ, շպինելների խմբի օքսիդային միներալ, երկաթի և քրոմի օքսիդ՝ FeCr2O4: Երկաթի որոշ քանակ կարող է տեղակայվել մագնեզիումով առաջացնելով մագնեզիոքրոմիտի պինդ լուծույթ՝ MgCr2O4[6]: Ալյումինի ատոմներով տեղակայվելու արդյունքում առաջանում է հերցինիտ՝ FeAl2O4[7]:

Այսօրվա դրությամբ քրոմիտը մետաղական քրոմ ստանալու համար ամենակարևոր արդյունաբերական միներալն է։ Մետաղական քրոմն օգտագործվում է չժանգոտվող պողպատների մեջ որպես լեգիրացնող բաղադրիչ։

Քրոմիտի հանքաքար

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոլտրամաֆիկ ապարների հանքավայր, սև զոլերը քրոմիտ են, որոնք պարունակում են նաև պլատինային խմբի մետաղներ

Քրոմիտը հանդիպում է երկրակեղևի շերտավորված ուլտրամաֆիկ ինտրուզիվ ապարներում[8]։ Բացի դրանից հանդիպում է նաև այնպիսի մետամորֆ ապարներում, ինչպիսին է սերպենտինիտը։ Քրոմիտի հանքաքարի շերտերը կազմավորվում են որպես ավելի վաղ կազմավորված մագմային ածանցյալներ։ Սովարաբար կապված են լինում նույն էտապում ձևավորված օլիվինի, մագնետիտի, սերպենտինի և կորունդի հետ։

Աշխարհում քրոմիտի ամենախոշոր հանքավայրը գտնվում է Հարավային Աֆրիկայում։ Բուշվելդ անունով այդ հսկայական հրաբխային համալիրը կազմված է մի քանի շերտերից բաղկացած մաֆիտներից և ուլտրամաֆիտներից, որոնց 90%-ը քրոմիտ է[9]։

Մոնտանայի Ստիլուոտեր հրաբխային համալիրը նույնպես պարունակում է նշանակալի քանակությամբ քրոմիտ[2]։ Քրոմիտի հանքեր կան ԱՄՆ-ում, Թուրքիայում, Ֆիլիպիններում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում և Կանադայում[10]։

Քրոմիտ հայտնաբերվել է նաև երկնաքարերում[10]։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոմիտի տեսքը պետրոգրաֆիկ մանրադիտակի տակ

Քրոմի ապարները միայն քրոմիտն ու մագնեզիոքրոմիտն են։ Տնտեսական երկրաբանությունը քրոմիտ է անվանում քրոմիտ-մագնեզիոքրոմիտ ամբողջ շարքը՝ FeCr2O4, (Fe,Mg)Cr2O4, (Mg,Fe)Cr2O4 և MgCr2O4[4]: Քրոմիտից ստացվող հիմնական արտադրանքը մետաղական քրոմն ու ֆերոքրոմն են։ Դրանց ստացման համար ապարի հալեցման պրոցեսները միմյանցից էականորեն տարբերվում են։ Ֆերոքրոմ ստանալու համար քրոմիտային ապարը վերականգնում են ալյումինով ալյումինաթերմիայի եղանակով։ Իսկ մաքուր քրոմ ստանալու համար երկաթն առանձնացնում են քրոմից երկու փուլով՝ թրծում և տարալվացում[11]։

Քրոմիտն օգտագործվում է որպես հրակայուն նյութ, քանի որ ունի բարձր ջերմադիմացկունություն[12]։

Քրոմիտից ստացված քրոմն օգտագործվում է այնպիսի կոռոզիադիմացկուն համաձուլվածքների քրոմացման ու լեգիրման համար ինչպիսիք են նիքրոմը և չժանգոտվող պողպատը։ Այն օգտագործվում է նաև որպես ներկանյութ ապակու, ներկերի արտադրությունում, որպես օքսիդիչ օգտագործվում է կաշվի դաբաղման համար[13]։ Ինչպես նաև գտագործվում է որպես զարդաքար[14]։

Հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոմիտ հանքաքարի արդյունահանումը 2002 թվականին

2002թվականին արդյունահանվել է 14 600 000 տոննա քրոմիտ, որից 44% Հարավային Աֆրիկա, 18% Հնդկաստան[15], 16% Ղազախստան, 5% Զիմբաբվե, 4% Ֆինլանդիա, 4% Իրան և Բրազիլիան մի քանի այլ երկրների հետ կազմում են քրոմիտի համաշխարհային արդյունաբերության 10%-ից ավելի քիչ բաժինը[16][17]։ Աֆղանստանում առկա է բարձրորոկ քրոմիտային հանքի նշանակալի պաշար, որն ապօրինի ճանապարհով արդյունահանվում է Խոստ գավառում և մաքսանենգ ճանապարհով հանվում է երկրից[18]։

Վերջին շրջանում քրոմիտի հանքաքարի խոշորագույն սպառողը Չինաստանն է, որը հանքը ներկրում է Հարավային Աֆրիկայից, Պակիստանից և այլ երկրներից։ Խտանյութը օգտագործվում է ֆերոքրոմի արտադրության համար, որն էլ իր հերթին օգտագործվում է չժանգոտվող պողպատի և այլ համաձուլվածքների համար[19]։

2010 թվականի ապրիլին Օնտարիոյի կառավարությունը հայտարարեց[20], որ երկրի հյուսիսային մասում գտնվող Հրե օղակ կոչվող շրջանում շահագործման է հանձնելու քրոմիտի մեծ հանքավայր, բայց հետո այդ գործընթացը դադարեցվեց[21]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Handbook of Mineralogy
  2. 2,0 2,1 Klein, Corneis and Cornelius S. Hurlbut, Manual of Mineralogy, Wiley, 20th ed., pp. 312–313. 0-471-80580-7.
  3. Webmineral data
  4. 4,0 4,1 Mindat.org
  5. Pasero M., Biagioni C. Spinels Renaissance: The past, present, and future of those ubiquitous minerals and materials // Am. Mineral.Mineralogical Society of America, 2014. — Vol. 99, Iss. 7. — P. 1254–1264. — ISSN 0003-004X; 1945-3027doi:10.2138/AM.2014.4816
  6. http://www.mindat.org/min-8675.html Mindat
  7. http://www.mindat.org/min-8674.html Mindat
  8. Gu, F, Wills B (1988)։ «Chromite- mineralogy and processing»։ Minerals Engineering 1 (3): 235։ doi:10.1016/0892-6875(88)90045-3 
  9. Guilbert, John M., and Park, Charles F., Jr. (1986) The Geology of Ore Deposits, Freeman, 0-7167-1456-6
  10. 10,0 10,1 Feick Kathy։ «Chromite»։ uwaterloo.ca/earth-sciences-museum/։ Earth Science Museum։ Վերցված է փետրվարի 8, 2018 
  11. Papp John F., Lipin Bruce R. (2006)։ «Chromite»։ Industrial Minerals & Rocks: Commodities, Markets, and Uses (7th ed.)։ SME։ ISBN 978-0-87335-233-8 
  12. Routschka Gerald (2008)։ Pocket Manual Refractory Materials: Structure - Properties - Verification։ Vulkan-Verlag։ ISBN 978-3-8027-3158-7 
  13. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-08-ին։ Վերցված է 2019-02-17 
  14. Tables of Gemstone Identification By Roger Dedeyne, Ivo Quintens, p.189
  15. «Chromites of India» 
  16. Papp John F.։ «Mineral Commodity Summary 2006: Chromium»։ United States Geological Survey։ Վերցված է 2009-02-24 
  17. Papp John F.։ «Minerals Yearbook 2006: Chromium»։ United States Geological Survey։ Վերցված է 2009-02-24 
  18. Bowley Graham (2012-09-08)։ «Afghans Wary as Efforts Pick Up to Tap Mineral Riches»։ The New York Times 
  19. «How Products are Made, Vol. 1»։ Վերցված է 29 Dec 2010 
  20. «YouTube - premierofontario's Channel»։ YouTube։ Վերցված է 2010-04-13 
  21. «Cliffs suspends Ring of Fire project in northern Ontario»։ CBC News։ Վերցված է 2013-11-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]