Օդեր Բնութագիր Երկարություն 854 Ավազանի մակերես125 000 կմ² , 118 900 կմ² [1] և 106 056 կմ² [1] Ջրի ծախս Լեհաստանում 480Ջրահոսք Ակունք Չեխիա Ակունքի տեղակայում Fidlův kopec ? և Oderské vrchy ? [1] Բարձրություն 634 մ Գետաբերանի տեղակայում Բալթիկ ծով Բարձրություն 0 մ Կոորդինատներ 49°36′48″ հս․. լ. 17°31′15″ ավ. ե. H G Я O L Տեղակայում Հոսող հոսքեր Doubravka ? , Psina ? , Osobłoga ? , Oława ? , Kaczawa ? , Bóbr ? , Lusatian Neisse ? , Welse ? , Warta ? , Lubina ? , Widawa river ? , Cicha Woda ? , Ilanka ? , Pliszka ? , Barycz ? , Jezierzyca ? , Zimnica ? , Nysa Kłodzka ? , Q1574315 ? , Kłodnica Canal ? , Ślęza ? , Opava ? , Łarpia ? , Bystrzyca ? , Olza ? , Ostravice ? , Mała Panew ? , Gunica ? , Ինա , Kłodnica ? , Gowienica ? , Gręziniec ? , Tywa ? , Wietlina ? , Q9163760 ? , Q9181788 ? , Q9324079 ? , Słubia ? , Q11715001 ? , Q11734788 ? , Q11734793 ? , Q11750295 ? , Q11787707 ? , Q11811736 ? , Q11828764 ? , Q36212653 ? , Luha ? և Q854581 ? Երկիր Չեխիա , Լեհաստան և Գերմանիա Երկրամաս Բրանդենբուրգ , Opole Voivodeship ? , Ներքինսիլեզյան վոևոդություն , Սիլեզիայի վոյեվոդություն , Lubusz Voivodeship ? և Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն Ջրահավաք Oder Basin ?
Օդեր (լեհ. և չեխ. Odra, գերմ. Oder), գետ Արևմտյան Եվրոպայում : Ակունքը գտնվում է Սուդետներում ՝ Չեխիայի տարածքում, առավելապես հոսում է Միջինեվրոպական հարթավայրով ՝ Լեհաստանում և Լեհաստանի ու ԳԴՀ-ի սահմանով: Թափվում է Բալթիկ ծովի Շչեցինի ծոցը : Երկարությունը 854 կմ որից 112 կմ- Չեխիայում (6%), 742 կմ-ը (89%) Լեհաստանում (ներառյալ 187 կմ-ը սահմանային Գերմանիայի և Լեհաստանի միջև) և Գերմանիայում (5%): Վիսլայից հետո մեծությամբ երկրորդ գետ Լեհաստանում: Նավարկելի է մինչև վերնագավառը: Ջրանցքներով միացված է Էլբա և Վիսլա գետերին: Օդրայի ափին է գտնվում Օստրավա , Օպոլե , Վրոցլավ , Շչեցին , Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքները [2] :
Գետը ունի մի քանի անվանումներ տարբեր լեզուներով: Գերմաներեն և անգլերեն ՝ Օդեր, չեխերեն , լեհերեն և ներքին լուժիկերեն ՝ Օդրա, իսկ վերին լուժիկերեն Վոդրա, միջնադարյան լատիներեն Օդ(դ)երա: Անվանումը ունի հնդեվրոպական հիմք, որը վերակառուցվում է որպես uodr (ջուր):
Գետի մասին հիշատակում է Պտղոմեոսը որպես Συήβος (Սուեբոս, լատիներեն՝ Suevus): Սա հիմք ընդունելով որոշ հետազոտողներ գետի անունը կապում են սուեբների գերմանական ցեղերի հետ:
Հին հռոմեացիները գետը օգտագործում էին որպես սաթի ճանապարհի մի մաս՝ Բալթիկ ծովից դեպի Հռոմեական կայսրության սահման:
Միջնադարում գետը հիշատակվում է Dagome iudex-ում որպես Միեշկո I տիրույթների արևմտյան սահման:
Օդրան Վրոցլավի մոտ, Տումցկի կղզի
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://encyklopedia.pwn.pl/haslo/Odra;3949992.html
↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, Հ_Ֆ,1989, էջ 439
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օդրա կատեգորիայում։