Jump to content

Սուդետներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուդետներ
լեհ.՝ և չեխ․՝ Sudety, գերմ.՝ Sudeten
Տեսակլեռնաշղթա, geomorphological subprovince? և բլրաշատ տարածք
Երկիր Չեխիա[1],  Լեհաստան[1] և  Գերմանիա[1]
ԼեռնաշղթաBohemian Massif?
Կազմված էWestern Sudetes?, Central Sudetes?, Eastern Sudetes? և Sudeten Foreland?
Երկարություն300 կմ
Մակերես49 739 կմ²
Մեծագույն գագաթՍնեժկա
Անվանված էGiant Mountains? և Jeseníky?
Քարտեզ
Քարտեզ

Սուդետներ (լեհ.՝ և չեխ․՝ Sudety, գերմ.՝ Sudeten, չեխ. Krkonošsko-jesenická subprovincie / Krkonošsko-jesenická soustava), լեռներ Կենտրոնական Եվրոպայում, որոնք ձգվում են Գերմանիայի, Լեհաստանի և Չեխիայի տարածքում հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք 310 կմ երկարության վրա։ Բարձրությունը մինչև 1602 մ (Սնեժկա լեռը Կրկոնոշ զանգվածում)։ Հարավ-արևմուտքում սահմանակցում են Չեխական զանգվածին։ Բաժանվում են Արևմտյան (գլխավոր լեռնաշղթաները. Կաշավյան և Յիզերյան լեռներ, Կրկոնոշ զանգված), Միջին և Արևելյան Սուդետներ։

Սուդետներից սկիզբ են առնում էլբա (Լաբա), Օդրա, Մորավա գետերը։ Կլիման չափավոր է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –4°C–ից մինչև –7°C է, հուլիսինը՝ 8–14°C, տարեկան տեղումները՝ 700–1400 մմ։ Լանջերի ստորին մասերը ծածկված են կաղնու–հաճարենու, ավելի բարձր՝ եղևնու–սոճու անտառներով, 1200–1300 մ բարձրությունները՝ թփուտներով, մարգագետիններով։ Սուդետներում են Կրկոնոշեի ժողովրդական պարկը (Չեխիայում և Լեհաստանում) և ջերմուկաբուժական բազմաթիվ առողջարաններ։ Զարգացած է տուրիզմը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուդետներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 181