Մադրիդի թագավորական պալատ
| Տեսակ | թագավորական պալատ, Իսպանիայի ազգային հուշարձաններ, տեսարժան վայր, պալատ, պաշտոնական նստավայր, թանգարան և քաղաքային պալատ |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Մադրիդ[1][2] |
| Վայր | Madrid? |
| Հասցե | Calle Bailén28013 |
| Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
| Մակերես | 135 000 քառակուսի մետր |
| Կազմված է | Main Staircase (Royal Palace of Madrid)?, Hall of Halberdiers?, Salón de Columnas del Palacio Real de Madrid?, Porcelain Room?, Throne Room? և Real Capilla de Madrid? |
| Սեփականատեր | Patrimonio Nacional? |
| Օգտագործվում է | պաշտոնական նստավայր |
| Հիմնադրված է | 1735 |
| Ճարտարապետ | Ֆիլիպպո Յուվարա[3], Ֆրանչեսկո Սաբատինի[3] և Juan Bautista Sachetti?[3] |
| Պատվիրող | Ֆիլիպ V |
| Նախորդ | Մադրիդյան Ալկասար և Սեգովիայի Թագավորական Ալկասար |
| Փոխարինված է | Մադրիդյան Ալկասար |
| Իրադարձություններ | պատրաստման կամ շինարարության սկիզբ |
| Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
![]() | |
![]() | |
| Պաշտոնական կայք | |
Մադրիդի թագավորական պալատ (իսպ.՝ Palacio Real de Madrid), կամ Արևմտյան պալատ (Palacio de Oriente), Իսպանիայի թագավորների պաշտոնական նստավայրն է, որն օգտագործվում է հիմնականում պաշտոնական արարողությունների համար, քանի որ թագավորները սովորույթի համաձայն բնակվում են Սարսուելա Պալատում։
Շինությունն իր երկրորդ անունը՝ Արևմտյան Պալատը, ստացել է Արևմտյան Հրապարակից, որի տարածքում է գտնվում նաև Թագավորական Թատրոնը։ Շինության պատշգամբներից մեկը նայում է այդ հրապարակին։
Ճարտարապետական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքով (135 000 ք.մ) և սենյակների քանակով (3418) համարվում է Արևմտյան Եվրոպայի ամենամեծ պալատը։ Պալատում հանգրվանում են պատմական ժառանգության և արվեստի եզակի նմուշներ՝ կտավներ, արձաններ, քանդակներ, գորգեր։
Կառուցումը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալատը կառուցվել է Ֆելիպե V թագավորի հրամանով՝ 1734-ին հրդեհից ոչնչացած Ռեալ Ալկասար պալատի ավերակների վրա։ Շինարարությունը սկսվել է 1738 թ.՝ ճարտարապետ Ֆիլիպո Խուվարայի նախագծով, որը հետագայում վերջինիս աշակերտ Խուան Բաուտիստա Սակետտին ենթարկել է որոշակի փոփոխության։ Կառուցումն ավարտին է հասցրել, ինչպես նաև նրա զարդարման, երկրորդական շինությունների կառուցման և լայնացման գործն ավարտել է Ֆրանչեսկո Սաբատինին։
Պատմական տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլոս III-ը առաջին թագավորն էր, որ բնակություն հաստատեց այդ պալատում։ Իսկ վերջին թագավորը Ալֆոնսո XIII-էր։ Մանուել Ասանյան, ով Իսպանիայի Երկրորդ Հանրապետության նախագահն էր, նույնպես ապրել է այդ պալատում, լինելով միաժամանակ այդպես վարվող պետության վերջին ղեկավարը։ Պալատում մինչև այժմ գոյություն ունի նրա անունով սենյակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադրիդի թագավորական պալատ» հոդվածին։ |
| ||||||||||||

