Ֆրանչեսկո Սաբատինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանչեսկո Սաբատինի
Francesco Sabatini by Goya.jpg
Ծնվել է1721[1]
ԾննդավայրՊալերմո, Իտալիա
Մահացել էփետրվարի 19, 1797(1797-02-19)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա
Ուշագրավ աշխատանքներՄադրիդի թագավորական պալատ
Francesco Sabatini Վիքիպահեստում

Ֆրանչեսկո Սաբատինի (իտալ.՝ Francesco Sabatini նաև իտալ.՝ Francisco Sabatini), 18-րդ դարի իտալացի ճարտարապետ, ով գործունեություն է ծավալել Իսպանիայում[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկո Սաբատինին ծնվել է Պալերմոյում: Ճարտարապետություն սովորել է Հռոմում: Իսպանական միապետության հետ նրա առաջին շփումները հաստատվել են, երբ նա մասնակցել է Նեապոլի թագավորի և Տոսկանայի ու Պարմայի դքսի՝ Կարլ VII-ի՝ Իսպանիայի ապագա թագավոր Կարլ III-ի համար կառուցվող Կազերտայի պալատի շինարարության աշխատանքներին: Կարլը Սաբատինիին 1760 թվականին կանչել է Մադրիդ, որտեղ նշանակել է ճարտարապետական բարձր պաշտոնում: Եղել է արքայական աշխատանքների մեծ վարպետ՝ ստանալով ինժեներական կորպուսի գեներալ-լեյտենանտի աստիճան, միաժամանակ նշանակվելով Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս:

Սաբատինին աշխատանքներն իրականացրել է նեոդասական ավանդույթների շրջանակներում, սակայն հիմնովին չի ոգեշնչվել հին հունական և հռոմեական ճարտարապետությամբ, այլ՝ իտալական Վերածննդի ճարտարապետությամբ[3]:

Իր ճարտարապետական տաղանդի և թագավորի աջակցության շնորհիվ հասել է մասնագիտական ճանաչման: Ունենալով ինժեներական կորպուսի գեներալ-լեյտենանտի աստիճան՝ նրան նաև շնորհվել է Սանտյագոյի ասպետի շքանշան և անմիջական մուտք է ունեցել արքայական շրջանակ՝ որպես gentilhombre de Câmara (Թագավորական պալատի ազնվական):

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա բազմաթիվ աշխատություններից առավել կարևորները՝

  • Մադրիդի թագավորական պալատի աշխատանքները մինչև կառուցումը (1760-1764 թթ.)
  • Կոյուղու համակարգի պլանավորում Մադրիդում, հարթեցվել է քարերով և մաքրվել (1761-1765 թթ.) Մադրիդի քաղաքային բարեփոխումների համար
  • Թագավորական մաքսատուն (Real Casa de la Aduana) Ալկալա փողոցում (1761-1769 թթ.), այժմ՝ Իսպանիայի տնտեսության և մրցունակության նախարարություն
  • Իսպանիայի Ֆերդինանտ VI թագավորի և Բարբարա Պորտուգալացու մահարձանները, գտնվում են Մադրիդի Salesas Reales մենաստանի Սանտա Բարբարա եկեղեցում (Ֆրանսիսկոս Գուտիերեսի հետ)
  • Սան Պասկուալ մենաստան, Արանխուես (1765-1770 թթ.)
  • Cuesta de San Vicente, վերակառուցում (1767-1777 թթ.)
  • Թագավորական պալատի հարավարևելյան թևի երկարացում (1772 թթ.)
  • Comendadoras de Santiago մենաստանի վերակառուցում (1773 թ.)
  • Ալկալա դարպաս (Puerta de Alcalá) (1774-1778 թթ.)
  • Սուրբ Ֆրանցիսկ Մեծի թագավորական տաճարի աշխատանքներ (1774-1784 թթ.)
  • Սան Վիսենտե դարպաս (Puerta de San Vicente) (1775 թ.)
  • Casa de los Secretarios de Estado y del Despacho, նաև հայտնի է որպես Գրիմալդիի մարկիզի պալատ և Գոդոյի պալատ (1776 թ.)
  • Խոսե դե Էրմոսիլյայի նախաձեռնած գլխավոր հիվանդանոցի աշխատանքների շարունակում (1776-1781 թթ.) Ֆերդինանտ VI-ի կառավարման օրոք (այժմ՝ Ազգային թանգարան և Սոֆիա թագուհու արվեստի կենտրոն)
  • Մենաստան Prado de Leganitos-ում (1786-1797 թթ.), ձևափոխվել է Մանուել Մարտին Ռոդրիգեսի կողմից
  • Իսպանիայի Կարլ IV թագավորի ցանկությամբ թագավորական պալատի գլխավոր աստիճանների ուղղության փոփոխություն
  • 1790 թվականի հրդեհից հետո Մադրիդի գլխավոր հրապարակի (Plaza Mayor de Madrid) վերականգնում Խուան դե Վիլյանուելվայի հետ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Biblioteca Virtual Miguel de Cervantes — 1999.
  2. Madrid fue su tumba
  3. Enrique Arias Anglés Historia del arte español: Del neoclasicismo al impresionismo, AKAL, 1999, ISBN 8446008548, pg. 19 y ss. La expresión aparece con anterioridad en Fernando Checa Cremades, El Real Alcázar de Madrid: dos siglos de arquitectura y coleccionismo en la corte de los reyes de España, Nerea, 1994, ISBN 8486763916, pg. 107.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]