Հազարատերևուկ սովորական
Հազարատերևուկ սովորական | |
![]() Հազարատերևուկ սովորական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Տրիբա | Anthemideae |
Ցեղ | Հազարատերևուկ (Achillea) |
Տեսակ | Հազարատերևուկ սովորական (A. millefolium) |
Միջազգային անվանում | |
Achillea millefolium | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Հազարատերևուկ սովորական (լատ.՝ Achillea millefolium), թաղաղուազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սողացող կոճղարմատով, ստորգետնյա ընձյուղներով և ակոսավոր ուղղաձիգ ցողուններով բազմայա խոտաբույս է, որի բարձրությունը 20 սմ է։ Կրկնակի կամ եռակի մասնատված տերևները հերթադիր են։ Ստորին տերևները կոթունավոր են, միջինները՝ մանր և նստադիր։ Ցողունների վերին մասում՝ բարդ վահանիկներում, հավաքված են բազմաթիվ փոքր զամբյուղները։ Զամբյուղների եզրային լեզվակավոր ծաղիկները վարսանդավոր են, սպիտակ, երբեմն վարդագույն։ Միջին խողովակաձև ծաղիկները դեղին են, երկսեռ։ Փաթաթոցը կազմված է կղմինդրաձև դասավորված, երկարավուն կանաչ տերևիկներից։ Պտուղները մանր տափակ արծաթագույն-գորշագույն սերմիկներ են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների թփուտներում, անտառներում, մարգագետիններում, դաշտերում և ճանապարհների եզրերին։ Հանդիպում է ամենուրեք, բոլոր մարզերում։ Ծաղկահյութաբեր և գեղազարդային բույս է[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներում օգտագործում են ծաղկող բույսի վերին մասը։ Ամբողջ բույսն ունի յուրահատուկ բուրմունք և դառը համ։ Հազարատերևուկն որոշ ճարպոտ կերակրատեսակներում և լիկյորներ պատրաստելիս օգտագործում են որպես համեմունք[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|