Դեկորատիվ բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեկորատիվ բույս

Դեկորատիվ բույսեր, տարբեր ընտանիքների մշակովի և վայրի բույսերի խումբ։ Աճեցվում են քաղաքների և այլ բնակավայրերի կանաչապատման, այգիների, պուրակների ձևավորման, հասարակական և բնակելի շենքերը զարդարելու համար։ Աչքի են ընկնում ծաղիկների, տերևների, պտուղների բազմերանգությամբ, գեղեցիկ ձևով։

Դեկորատիվ բույսերի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինում են ծառեր, թփեր, կիսաթփեր, խոտեր։ Ըստ ցողունի աճման ձևի՝ ուղղաձիգ, մագլցող, հյուսվող, կախվող, փաթաթվող, կառչող։ Ըստ վեգետացիայի տևողության՝ միամյա, երկամյա, բազմամյա։ Կան բաց և փակ գրունտի դեկորատիվ բույսեր։ ՀԽՍՀ-ում բաց գրունտում աճեցվող բույսերի մեջ մտնում են միամյա (աղավնիճ, ծխածաղիկ, եղեսպակ և այլն), երկամյա (եռագույն մանուշակ, տուղտ, զանգակ և այլն) և բազմամյա ծաղկաբույսեր (գեորգենի, կաննա, բոցենի, համասփյուռ, ոսկեշիվ և այլն), սաղարթավոր ծառեր և թփեր (ակացիա, թեղի, հացենի, թխկի, հասմիկ, եղրևաևի, թխենի, վարդ և այլն), փշատերև բույսեր (սոճի, գիհի, եղևնի, կենսածառ և այլն)։ Փակ գրունտի դեկորատիվ բույսերը (արմավենիներ, կիտրոն, ֆիկուս, նվիկ, ծոփոր, բեգոնիաներ, կակտուսներ և այլն) ունեն արևադարձային և մերձարևադարձային ծագում և աճեցվում են ջերմատներում կամ սենյակներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 333 CC-BY-SA-icon-80x15.png