Ոսկեշիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկեշիվ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Տրիբա Astereae
Ցեղ Ոսկեշիվ (Solidago)
L., 1753

Ամրենի (լատին․՝ Solidago), ոսկեփունջ, պատկանում է բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի հազվադեպ կիսաթփերի ցեղ։ Դեղին ծաղիկներով զամբյուղները հավաքված են ընդհանուր հուրանաձև ծաղկաբույլերում։ Հայտնի է ոսկեշիվի շուրջ 120 (նախկին ԽՍՀՄ-ում՝ 17, Հայաստանում՝ 3) տեսակ՝ տարածված գլխավորապես Ամերիկայում, ինչպես նաև Եվրասիայում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Solidago virgaurea

Բազմամյա է, մեր պայմաններում առանց ծածկույթի ձմեռում է բաց գրունտում։ Մշակության մեջ գլխավորապես տարածված է կանադական ամրենին (S.canadensis L.), որի բարձրությունը հասնում է 1,0-2,0-մ. ծաղիկները շատ մանր են, միասին խմբված կազմում են հուրանավոր ծաղկաբույլեր, որոնք կտրված վիճակում ջրի մեջ դիմանում են 10-14 օր։

Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին։ Ծաղիկը մեղրատու է, ունի թեթև բուրմունք։ Բույսը լուսասեր է, պետք է տնկել արևոտ հողամասերում, սննդանյութերով հարուստ, բերրի հողերում, բույսը բույսից 0,6-1,0 հեռավորության վրա։ Պահանջում է չափավոր ոռոգում։

Մշակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակության մեջ հաճախ հանդիպում է նաև Շորտի ամրենին (S.Shortu Hort.), որի բարձրությունը հասնում է 16 սմ-ի։ Ծաղկում է դեղնագույն ծաղիկներով՝ հուլիս ամսից։ Ծաղկաբույլերը խոշոր են, հուրանավոր։ Սովորական ամրենու կարճահասակ այլատեսակը (S.virgaurea nana.L) նույնպես հաճախ է հանդիպում։ Բարձրությունը հասնում է 40 սմ-ի, ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, դեղնականաչ ծաղիկներով։ Նշված երկու տեսակների ծաղիկները նույնպես մեղրատու են և արձակում են թեթև բուրմունք։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հատկապես մեծ տարածում ունի սովորական ամրենի (S․ virgaurea), իսկ ալպյան և ենթալպյան մարգագետիններում հազվադեպ հանդիպում է զուտ տեղական տեսակը՝ հայկական ոսկեշիվ (լատին․՝ S․ armena

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմացվում է թփերի բաժանումով՝ վաղ գարնանը, 3-4 տարն մեկ անգամ, քանի որ թփի ուժեղ աճման հետևանքով հողը ուժասպառ է լինում։ Հեշտությամբ բազմանում է նաև կտորններով ու սերմերով։ Կտորներով բազմացվում է նույն ձևով, ինչպես նաև բոցենին։ Սերմերով բազմացնելիս ցանկը անհրաժեշտ է կատարել վաղ գարնանը, ջերմատներում՝ կավաթասերի մեջ։ Սերմերը շատ մանր են, ուստի անհրաժեշտ է ծածկել խիստ բարակ ավազաշերտով և ջրել միայն կավաթասի մինչև շուրթերը իջեցնելով ջրի մեջ։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է զբոսայգիներում, պուրակներում, ծաղկային զանազան ձևավորումներում, կազմելով դեկորատիվ խմբավորումներում։ Առանձնապես գեղեցիկ է մարգախոտի կանաչ ֆոնի վրա որպես առանձնյակ, ցանկապատերի մոտ, թփերի առաջ և այլն։ Մշակվում է նաև կտրած ծաղիկներ ստանալու համար։ Ոսկեշիվի ամերիկյան որոշ տեսակներ կաուչուկ են պարունակում։ Բազմաթիվ տեսակներ օգտագործվում են դեկորատիվ պարտեզագործության մեջ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասը ընդգրկում է ավելի քան 100 տեսակ[1]

Որոշ տեսակներ.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 113 согласно данным The Plant List: Solidago

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
  • Евтюхова М. А. Географические расы золотой розги в климатических условиях Москвы // Бюл. Главн. бот. сада АН СССР
  • Флора европейской части СССР, т. 7 / Кол авторов. Отв. ред и ред. тома Н. Н. Цвелёв. Наука, 1994. — 317 с.
  • Головкин Б. Н. и др. Декоративные растения СССР. — Мысль, 1986. — с. 282.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 630