Տուղտ
| Տուղտ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||
| Althaea | ||||||||||||
|
|
Տուղտ (լատ.՝ Althaea), տուղտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Բովանդակություն
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոճղարմատը ճյուղավորվող է, մսալի։ Ցողունը կանգուն է, բարձրություն՝ 50-250 սմ։ Տերևներն ամբողջական են կամ բլթակավոր, հերթադիր։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ բաց վարդագույն կամ սպիտակ, երբեմն՝ կարմրա-վարդագույն։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը մերկ է, տրոհվող, սերմը՝ տափակ, կլոր, երիկամաձև, մուգ շագանակագույն, եզրերը՝ բաց դեղնավուն։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է մոտ 12, ՀՀ-ում՝ 4 տեսակ։ Տարածված է Տավուշի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր խոտածածկ, քարքարոտ, կավոտ լանջերին, խոնավ վայրերում, գետափերին, այգիներում, ճամփեզրերին և այլն։
Մոտավորապես 17 տեսակ[2] նրանցից մի քանիսը՝ [3]
- Althaea armeniaca Ten. — Տղուտ հայկական
- Althaea broussonetiifolia Iljin
- Althaea cannabina L. — Տուղտ կանեփակերս
- Althaea hirsuta L. — Տուղտ կոշտամազ
- Althaea longiflora Boiss. & Reut.
- Althaea ludwigii L.
- Althaea officinalis L. — Տղուտ դեղատու
Կիրառություն և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեղաբույս է, պարունակում է լորձնանյութ, օսլա, պեկտինային նյութեր, սախարոզ, ճարպայուղ, եթերայուղ, կարոտին (A-նախավիտամին), ասկորբինաթթու և այլն։ Պատրաստուկները (փոշի, թուրմ, մզվածք) օգտագործում են շնչուղիների, միզուղիների հիվանդությունների ժամանակ՝ որպես խորխաբեր, փափկեցնող, հակաբորբոքային միջոց և այլն։ Բուժական նպատակով գլխավորապես օգտագործվում են արմատները, որոշ չափով նաև տերևներն ու ծաղիկները։ Տերևները հավաքում են ծաղկելուց առաջ՝ մասնակիորեն, որպեսզի բույսի աճը չդադարի, ծաղիկները՝ լրիվ բացվելուց հետո, իսկ արմատները՝ ապրիլ-մայիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, քլունգով բացելով լրիվ արմատափունջը, նրանից վերցնելով միայն հյութալի մասերը։ Տուղտը դեկորատիվ է, մեղրատու։ Արմատները երբեմն ուտում են հում կամ խաշած՝ որպես դիետիկ միջոց։ Դրանցից պատրաստում են սոսինձ, ցողուններից՝ թուղթ և մանրաթել։ Ծաղիկները բուրդը ներկում են կարմիր։ Սերմերից ստացվող ճարպայուղը օգտագործվում է ներկերի և լաքերի արտադրության մեջ։ Դեղաբույսի արեալների հետագա պահպանման նպատակով այն վերցված է մշակման։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Барабанов Е.И. Ботаника: учебик для студ.высш.учеб.заведений. — М: Издательский центр «Академия», 2006. — С. 278. — 448 с. — ISBN 5-7695-2656-4
- ↑ Виды рода Althaea по данным сайта The Plant List
- ↑ По данным сайтов GRIN и NCBI (см. карточку растения).
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Род 887. Алтей — Althaea L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1949. — Т. XV. — С. 127—144. — 742 с. — 4000 экз.
- Алтея, растение // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Flora Europaea: Althaea
- King's American Dispensatory: Althaea officinalis (Marshmallow)
- "A Modern Herbal": Mallow, Marsh (Althaea officinalis)
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |