Գեորգենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգենի
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Dahlia


Գեորգենի բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա, պալարաձև հաստացած արմատներով բույս։ Ցողունը սնամեջ Է, 35—200 սանտիմետր բարձրությամբ։ Տերևները հակադիր են և փետրաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ Է, կազմված բազմաթիվ խողովակավոր և լեզվակաձև ծաղիկներից։ Հայտնի են գեորգենու վայրի 15 տեսակ՝ տարածված Մեքսիկայում ու Գվատեմալայում, և հիբրիդացումով ստացված ավևլի քան 8000 տեսակ։ Գեորգենին բազմացնում են կտրոններով, պալարների բաժանումով և սերմերով։ Խաշոր ծաղկաբույլեր ստանալու նպատակով թուփը ազատում են ավելորդ ընձյուղներից, թողնում ոչ ավելի քան 3 շիվ։ Ձմռան ցրտերից պահպաևելու համար, պալարներն աշնանը հանում են հողից, մաքրում, չորացնում և պահում 4—5 °C ջերմաստիճանում։ Հայկական ԽՍՀ-ում մշակում էին գեորգինու բազմաթիվ տեսակներ, հատկապես Կիրովականում (այժմ Վանաձոր), Դիլիջանում, Ստեփանավանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 16 CC-BY-SA-icon-80x15.png