Լեոն Բատիստա Ալբերտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոն Բատիստա Ալբերտի
Leon Battista Alberti2.jpg
Ծնվել է փետրվարի 14, 1404[1][2]
Ծննդավայր Ջենովա, Իտալիա[3][2]
Մահացել է ապրիլի 25, 1472[4][2] (68 տարեկանում)
Մահվան վայր Հռոմ, Պապական մարզ[3][2]
Ստեղծագործություն(ներ) Սանտ Անդրեա եկեղեցի, Սան Սեբաստիանո եկեղեցի և De pictura
Մասնագիտություն փիլիսոփա, լեզվաբան, գաղտնագիր, բանաստեղծ, ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան, երաժշտություն տեսաբան, երաժշտագետ, քանդակագործ, գրող, medallist, նկարիչ, մաթեմատիկոս և դրամատուրգ
Leon Battista Alberti Վիքիպահեստում

Լեոն Բատիստա Ալբերտի (1404–1472), իտալացի գիտնական, ճարտարապետ, գրող և երաժիշտ։ Վերածննդի դարաշրջանի մշակույթի ականավոր գործիչ։

Ծնվել է փետրվարի 18-ին, Ջենովայում։ Տեսական տրակտատներում («Արձանի մասին», 1435, «Գեղանկարչության մասին», 1435–1436, «ճարտարապետության մասին», մոտ 1452, հրատարակված 1485) ընդհանրացրել է գիտության նվաճումներով հարստացած իր ժամանակի արվեստի փորձը։ Գրել է «Փառասերը» (1426) կատակերգությունը։ «Ընտանիքի մասին» (1437–1441) քառահատււր աշխատության մեջ զարգացրել է օրինակելի ընտանիքի և ներդաշնակ մարդու վերաբերյալ իր գաղափարը։ Լեոնի նախագծերով կառուցված շինությունները՝ Ֆլորենցիայի Ռաչելլաիի պալատը (1446–1451), Ռիմինիի Սան Ֆրանչեսկո եկեղեցին (1447–1468), Սանտուայի Սան Սեբաստիանո (1460) և Սանտ Անդրեա (1472–1494) եկեղեցիները, կարևոր քայլ էն Վաղ Վերածննդի ճարտարապետության կողմից անտիկ ճարտարապետության յուրացման գործում։ Մահացել է ապրիլի 25-ին, Հռոմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png