Ագնես Դյուրեր
Ագնես Դյուրեր գերմ.՝ Agnes Dürer | |
---|---|
Ծնվել է | 1475[1][2] |
Ծննդավայր | Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա |
Մահացել է | 1539[1][2] |
Մահվան վայր | Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա |
Քաղաքացիություն | Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մասնագիտություն | արվեստագետ, վաճառական և հրատարակիչ |
Ամուսին | Ալբրեխտ Դյուրեր |
Agnes Dürer Վիքիպահեստում |
Ագնես Դյուրեր, ի ծնե՝ Ֆրեյ (գերմ.՝ Agnes Dürer geb. Frey, 1475[1][2], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա - 1539[1][2], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա), նյուրնբերգյան քաղաքացի Հանս Ֆրեյի դուստրը, գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի կինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ալբրեխտ Դյուրեր ավագի ընկերոջ՝ Հանս Ֆրեյի և նրա կնոջ՝ Աննայի (ի ծնե՝ Ռումմել) ընտանիքում[3]։ Հանս Ֆրեյի մասնագիտությունը հստակ հայտնի չէ. որոշ հետազոտողներ նրան համարում են վաճառական, մյուսները՝ պղնձագործ, և նույնիսկ՝ երաժիշտ։ Հստակ հայտնի է միայն այն, որ Ֆրեյն իր կնոջ միջոցով բարեկամացել է Ռումմելների պատրիկական ընտանիքի հետ[4]։
1494 թվականի հուլիսի 7-ին Ագնես Ֆրեյն ամուսնացավ Ալբրեխտ Դյուրերի հետ։ Վերջինս ծնողների կամքով պետք է ընդհատեր որպես ենթավարպետ իր կատարած ուղևորությունը և վերադառնար հայրենիք։ «Ընտանեկան քրոնիկոն»-ում, որն իր կյանքի վերջում կազմել է Դյուրերը, ներկայացված են նաև ամուսնական համաձայնության պայմանները։ Նշված է նաև, որ Ագնեսի օժիտը կազմել է 200 ֆլորին[5]։
Ագնեսը, ինչպես և Դյուրերի մայրը, զբաղվում էր ամուսնու փորագրությունների վաճառքով։ Նա պարբերաբար հաճախում էր մեծ շուկաներ, սակայն նկարները սովորաբար վաճառում էր Նյուրնբերգի ամենշաբաթյա շուկայում, որտեղ կանգնում էր մրգերի և բանջարեղենի վաճառողների հետ։ Փաստաթղթեր կան դեպի Լայպցիգի և Ֆրանկֆուրտի մեծ տոնավաճառներ նրա այցելությունների մասին։ Հայտնի է, որ 1505 թվականի սեպտեմբերին նա մեկնել է Ֆրանկֆուրտ՝ մասնակցելու Գերմանիայի գրքերի ամենամեծ տոնավաճառին, և վերադարձել 1506 թվականի մայիսին։ Ուղևորությունը հավաբանար երկար է տևել Նյուրնբերգում բռնկված ժանտախտի համաճարակի պատճառով։ 1506 թվականին դեպի Իտալիա ամուսնու ուղևորության ընթացքում Ագնեսը ղեկավարել է նրա նյուրնբերգյան արվեստանոցը։ 1520-1521 թվականներին ամուսինները ուղևորվել են Նիդերլանդներ[5]։
Ագնեսը և Դյուրերը երեխաներ չեն ունեցել, իսկ ամուսինների միջև ոչ միշտ են եղել համաձայնեցված և բարենպաստ հարաբերություներ։ Հայտնի է ընկերոջը՝ Վիլիբալդ Պիրկհայմերին Դյուրերի գրած նամակը, որտեղ նա կոպիտ կատակներ է արել կնոջ հասցեին և նրան անվանել «ծեր ագռավ» (գերմ.՝ alte Krähe)։ Ավելի ուշ Պիրկհայմերը Յոհան Չերտեին ուղղված նամակում մեղադրել է նկարչի կնոջը, որ վերջինս իր պահանջներով ու մեղադրանքներով, ինչպես նաև ամուսնու հիվանդ ժամանակ նրան աշխատել ստիպելով արագացրել է նկարչի մահը։ Նամակի հասցեատերը, սակայն, նշում է, որ Ագնեսի այդպիսի բնութագիրն ավելի շատ վկայում է այդ շրջանում Պիրկհայմերի ընկճվածության մասին, քան համապատասխանում իրականությանը[5]։
Ըստ ամուսնական պայմանագրի՝ ամուսնու մահվանից հետո Ագնեսը համարվել է 6874 ֆլորին արժեցող կարողության միակ ժառանգը[6], շարունակել է ապրել Ցիսելգասսեի տանը և վաճառել նկարչի աշխատանքները։ 1528 թվականին Կառլոս V կայսրը հաստատեց Դյուրերի «Չորս գիրք համամասնությունների մասին» գրքի նկատմամբ կնոջ իրավունքը։
1539 թվականին՝ Ագնեսի մահվանից հետո, նրա կտակի համաձայն ի հիշատակ ամուսնու կրթաթոշակ նշանակվեց աստվածաբան ուսանողների համար[7]։
Ագնես Դյուրերի դիմանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1494 թվականին Դյուրերը նկարել է կնոջ առաջին դիմանկարը։ Ենթադրվում է, որ Ագնեսը սուրբ Աննայի կերպարի համար որպես բնորդ հանդես է եկել Դյուրերի «Աստվածամայրը երեխայի և սուրբ Աննայի հետ» նկարում (1519)[8]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
«Աստվածամայրը երեխայի և սուրբ Աննայի հետ», Նյու Յորք
-
«Ագնես Դյուրերը նիդերլանդական հագուստով», Դյուրերի նկարը, 1521
-
«Իմ Ագնեսը», Դյուրերի նկարը, 1494
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գեղարվեստի թագավորական ակադեմիա — 1768.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 MAK (польск.)
- ↑ Albrecht Dürers Umwelt. Festschrift zum 500. Geburtstag Albrecht Dürers am 21. Mai 1971. — Nürnberg: M. Edelmann, 1971. — S. 44.
- ↑ Albrecht Dürers Umwelt. Festschrift zum 500. Geburtstag Albrecht Dürers am 21. Mai 1971. — Nürnberg: M. Edelmann, 1971. — S. 43.
- ↑ 5,0 5,1 5,2 Дюрер А. Трактаты. Дневники. Письма / Перевод Нессельштраус Ц. — М.: Искусство, 1957. — Т. 1.
- ↑ Бартрум Д. Дюрер / Пер. с англ.. — М.: Ниола-Пресс, 2010. — С. 11. — 96 с. — (Из собрания Британского музея). — 3000 экз. — ISBN 978-5-366-00421-3
- ↑ Albrecht Dürers Umwelt. Festschrift zum 500. Geburtstag Albrecht Dürers am 21. Mai 1971. — Nürnberg: M. Edelmann, 1971. — S. 49—50.
- ↑ «Virgin and Child with Saint Anne. Albrecht Dürer» (անգլերեն). The Metropolitan Museum of Art. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Дюрер А. Трактаты. Дневники. Письма / Перевод Нессельштраус Ц. — М.: Искусство, 1957. — Т. 1.
- Dürer. Schriftlicher Nachlaß. Band 1, Autobiographische Schriften, Briefwechsel, Dichtungen, Beischriften, Notizen und Gutachten, Zeugnisse zum persönlichen Leben / Hans Rupprich (Hrsg.). — Berlin: Deutscher Verein für Kunstwissenschaften, 1956.
- Albrecht Dürer: Das Gesamtwerk. Sämtliche Gemälde, Handzeichnungen, Kupferstiche und Holzschnitte. Mit der Monographie «Albrecht Dürer, Werk und Wirkung» von Fedja Anzelewsky. Veränderte Neuauflage, Directmedia Publ., Berlin 2000, 1 CD-ROM, (Digitale Bibliothek; 28) ISBN 3-89853-128-7.
- Hans Rupprich (Hrsg.): Dürer. Schriftlicher Nachlaß. Band 1, Autobiographische Schriften, Briefwechsel, Dichtungen, Beischriften, Notizen und Gutachten, Zeugnisse zum persönlichen Leben. Deutscher Verein für Kunstwissenschaften, Berlin 1956
- Albrecht Dürer: Das Gesamtwerk. Sämtliche Gemälde, Handzeichnungen, Kupferstiche und Holzschnitte. Mit der Monographie „Albrecht Dürer, Werk und Wirkung“ von Fedja Anzelewsky. Veränderte Neuauflage, Directmedia Publ., Berlin 2000, 1 CD-ROM, (Digitale Bibliothek; 28) ISBN 3-89853-128-7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնես Դյուրեր» հոդվածին։ |
|