Ուլրիխ Ցվինգլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլրիխ Ցվինգլի
գերմ.՝ Ulrich Zwingli
Ulrich Zwingli.jpg
Ծնվել է հունվարի 1, 1484[1][2]
Ծննդավայր Վիլդհաուս
Մահացել է հոկտեմբերի 11, 1531[2] (47 տարեկանում)
Մահվան վայր Կապել ամ Ալբիս
Քաղաքացիություն Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Կրթություն Վիեննայի համալսարան և Բազելի համալսարան
Մասնագիտություն աստվածաբան և թարգմանիչ
Ամուսին Աննա Ռեինհարտ
Զբաղեցրած պաշտոններ Antistes և Q24656188?
Ստորագրություն
Signature of Huldrych Zwingli.svg
Ulrich Zwingli Վիքիպահեստում

Ուլրիխ Ցվինգլի (Հուլդրայխ) (հունվարի 1, 1484[1][2], Վիլդհաուս - հոկտեմբերի 11, 1531[2], Կապել ամ Ալբիս), շվեյցարացի եկեղեցական բարենորոգիչ և քաղաքաքկան գործիչ, Ռեֆորմացիայի արմատական բյուրգերաբուրժական ուղղություններից մեկի՝ ցվինգլիականության ստեղծողը։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործել է Ցյուրիխում, որտեղ 1519 թվականին դարձել է կանոնիկոս։ Նրա բարենորոգչական գործունեությունը սերտորեն կապված էր Ցյուրիխում սրված սոցիալ–քաղաքական պայքարի հետ և արտահայտում էր սաղմնավորվող կապիտալ արտադրահարաբերությունների հետ կապված բյուրգերության առաջավոր խավերի, համքարությունների և շրշակա գյուղացիության շահերը։ 1522 թվականին Ցվինգլին հարաբերությունները խզեց Հռոմի պապի հետ, հրապարակեց իր «67 թեզիսները», որոնցում շարադրված էին եկեղեցու և քաղաքական կարգի բարենորոգման սկզբունքները։ 1523 թվականից Ցյուրիխում նրա ղեկավարությամբ փակվեցին վանքերը, արգելվեց ինդուլգենցիաների վաճառքը, եկեղեցիներից հեռացվեցին սրբապատկերները, մասունքները, բռնագրավվեց եկեղեցական գույքը և ծառայեցվեց բարեգործական, կրթական և այլն նպատակների։ Ցվինգլիականությունը հաղթանակեց նաև Բեռնում, Բազելում, Շաֆհաուզենում, Գլարուսում և Սանկտ–Գալենում, որոնք Ցյուրիխի հետ միավորվեցին ավետարանական կանտոնների միության մեջ։ Սակայն Ցվինգլին չհենվեց 1524 թվականին Ցյուրիխի կանտոնում սկսված գյուղացիական շարժման վրա, մանր զիջումներով և ճնշամիշոցներով հասավ դրա վերացմանը։ Ցվինգլի դեմ դուրս եկան կաթոլիկության կողմնակիցները Շվեյցարիայի անտառային կանտոններից, որոնց հետ մարտերում ջախջախվեց Ցյուրիխի զորքը և զոհվեց Ցվինգլը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 169 CC-BY-SA-icon-80x15.png