Jump to content

Տերենտիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերենտիուս
լատին․՝ P. Terentius Afer
Ծնվել էոչ վաղ քան մ. թ. ա. 190 և ոչ ուշ քան մ. թ. ա. 185
ԾննդավայրԿարթագեն, Բյուզանդական կայսրություն
Վախճանվել էմ. թ. ա. 159
Վախճանի վայրՍտիմֆալիա, Sikyona Municipality, Corinthia, Պելոպոնես, Հունաստան
Մասնագիտությունկատակերգակ, բանաստեղծ, գրող և դրամատուրգ
Լեզուլատիներեն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ժանրերկատակերգություն[1]
Ուշագրավ աշխատանքներAdelphoe?, Andria?, Eunuchus?, Heauton Timorumenos?, Hecyra? և Phormio?
Տերենտիուս Վիքիքաղվածքում
 Publius Terentius Afer Վիքիպահեստում

Պուբլիուս Տերենտիուս (լատին․՝ Publius Terentius Afer, մ.թ.ա. 195 (կամ 185) - 159), հանդիսանում է հռոմեական կատակերգության երկրորդ խոշորագույն ներկայացուցիչը Պլավտոսից հետո։ Հռոմեական գրականության վաղ շրջանի այս ականավոր դեմքի մասին կենսագրական տեղեկությունները շատ քիչ են։ Իր մասին հեղինակը որոշ տեղեկություններ է հաղորդում իր կատակերգությունների մեջ։ Ավելի շատ տեղեկություններ է տալիս պատմաբան Սվետոնիուսը իր «Գրականության պատմության» այն հատվածում, որ կոչվում է «Vita Terenti» («Տերենտիուսի կյանքը»)։ Դա պահպանվել է հռոմեական պատմաբան Դոնատոսի աշխատության մեջ. հետևաբար Տերենտիուսի կենսագրության միակ և հիմնական աղբյուրը հանդիսանում է Դոնատոսը։

Այդ աղբյուրից երևում է, որ Տերենտիուսը ծնվել է Կարթագենում և դրա համար նա կոչվում էր Աֆեր, այսինքն աֆրիկացի։ Ծննդյան ճիշտ ժամանակի մասին ոչինչ հայտնի չէ. նրան համարում են հասակակից Սկիպիոին, հետևաբար ծնված 185 թվականին, իսկ այլները՝ 195 կամ 190 թվականներին։ Նա եղել է ոչ հույն, ոչ հռոմեացի, այլ բարբարոս, ինչպես հռոմեացիները հետևելով հույներին՝ անվանում էին օտարներին։ Փոքր հասակում նրան ամենայն հավանականությամբ որպես ստրուկ բերել են Հռոմ, իսկ թե երբ նույնպես հայտնի չէ։ Հռոմում նա որպես ստրուկ ընկնում է սենատոր Տերենտիուս Լուկանոսի մոտ։ Հռոմեական սովորության համաձայն ստրուկները բացի իրենց իսկական անուններից, կրում էին նաև իրեն տիրոջ անունը, ըստ այդմ էլ ստրուկ Պուբլիուսը վերանվանվում է Տերենտիուս։ Աչքի ընկնելով իր ստեղծագործական տաղանդով նա կապ է հաստատում ժամանակի հռոմեական ազնվապետական լիբերալ մտավորականության, այն գրական խմբակի հետ, որը գլխավորում էր Պուբլիուս Կորնելիուս Սկիպիո Եմելիան Աֆրիկացին։ Ահա գրական այս խմբակի մեջ են մշակվում Տերենտիուսի քաղաքական, հասարակական, գրական-գեղագիտական հայացքները։ Տերենտիուս նույնպես հռոմեական ազնվականության սովորության համաձայն մեկնել է Հունաստան, սակայն ոչ վաղ երիտասարդական հասակում, այլ այն ժամանակ, երբ արդեն ավարտել էր իր գրական ուղին և Հռոմում արդեն ճանաչված էր ու համբավ էր վայելում որպես դրամատուրգ։ Հունաստանից նա այլև չի վերադառնում Հռոմ, որովհետև (մ.թ.ա. 159) մահանում է Արկադիայի նահանգում, իսկ ըստ հռոմեական այլ պատմաղբյուրների, իբր թե Հռոմ վերադառնալիս խեղդվել է ծովում և որ նա իր հետ բերում էր Մենանդրոսի 108 կատակերգության թարգմանությունը, որ կատարել էր ինքը Տերենտիուսը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերենտիուսի գրչին պատկանում է վեց կատակերգություն։ Դրանք ժամանակագրական կարգով բեմադրվել են այսպես՝

  • «Անդրիա» (Անդրոսուհի), 166 թվականի Մեգալենեսի խաղերի ժամանակ
  • «Հեաուտոնտիմորեմուս» (Ինքնիրեն պատժող), 163 թվականի Մեգալենեսի խաղերի ժամանակ
  • «Եվնուխոս» (Ներքինի), 161 թվական
  • «Փորիմո» 161 թվականի Հռոմեական խաղերի ժամանակ
  • «Ադելփե» (Եղբայրներ) 160 թվականի Էմիլուս Պաուլուսի թաղման խաղերի ժամանակ
  • «Հեկուրա» (Սկեսուր) 160 թվականի Հռոմի տոնակատարության ժամանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Т. 1. Андриянка. / Пер. А. Хвостова. Евнух, или Скопец. / Пер. М. Головина. 1773. 444 стр.
  • Т. 2. Еавтон-тиморуменос, или Человек, сам себя наказующий. / Пер. Ф. Рихманна. Аделфы, или Братья. / Пер. К. Флоринского. 1774. 424 стр.
  • Т. 3. Екира, или Свекровь. / Пер. Ф. Мойсеенкова. Формион. / Пер. Ф. Синского. 1774. 380 стр.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերենտիուս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերենտիուս» հոդվածին։