Ցիտոզին
| Ցիտոզին | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Այլ անվանումներ | 4-ամինոպիրիմիդին-2(1H)-он |
| Ավանդական անվանում | 2-օքսի-4-ամինոպիրիմիդին |
| Քիմիական բանաձև | C₄H₅N₃O |
| Մոլային զանգված | 1,8E−25 kg[1] գ/մոլ |
| Խտություն | 1,6 g/cm³ գ/սմ³ |
| Ջերմային հատկություններ | |
| Հալման ջերմաստիճան | 320—325 °C °C |
| Քիմիական հատկություններ | |
| Դասակարգում | |
| CAS համար | 71-30-7 |
| PubChem | 597 |
| EINECS համար | 200-749-5 |
| SMILES | C1=C(NC(=O)N=C1)N |
| ЕС | 200-749-5 |
| ChEBI | 577 |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) | |
Ցիտոզին, ազոտային հիմք, պիրիմիդինի ածանցյալ։ Ռիբոզի հետ կազմավորում է նուկլեոզիդ ցիտիզին, մտնում է ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի կազմության մեջ։ ԴՆԹ-ի կրկնապատկման և տրանսկրիպցիայի ժամանակ կոմպլեմենտարության կերպով կազմավորում է գուանինի հետ երեք ջրածնային կապ։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգույն բյուրեղներ։ Ցիտոզինի լուծույթը կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների լույսը. (λмакс) 276 մմկ (pH 1-3), 267 մմկ (pH 7-10), 282 մմկ (pH 14)։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցիտոզինի քիմիական բանաձևն է C4H5N3O: Ցուցաբերում է հիմնային հատկությունններ, փոխազդում է թթուների և ալկալիների հետ, ազոտական թթվի հետ փոխազդելով փոխակերպվում է ուրացիլի։
Լուծելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուծվում է ջրում, թույլ է լուծվում էֆիրային յուղում, չի լուծվում սպիրտում։
Որակական ռեակցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե ցիտոզինի լուծույթը փոխազդի դիազոբենզոլսուլֆո թթվի հետ հիմնային միջավայրում, լուծույթը կստանա կարմիր գույն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կնունյանց Ի. Լ. Կարճ քիմիական հանրագիտարան, 5 հատոր՝ Սովետական հանրագիտարան, 1967
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիտոզին» հոդվածին։ |
| ||||||||||