Ջրում լավ լուծվող բյուրեղներ են, հալվածության ջերմաստիճանը 86-87 °C (D ձևը)։ Կազմում է բոլոր կենդանի օրգանիզմների կարևորագույն միացությունների (ռիբոնուկլեինաթթուներ, նուկլեոտիդներ, միանուկլեոտիդներ և երկնուկլեոտիդներ, ինչպես նաև կոֆերմենտներ և բակտերիալ բազմաշաքարներ) բաղադրամասը, որոնք բջիջներում իրականացնում են ինֆորմացիայի և էներգիայի փոխադրումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 657)։