Սան Խուան (Պուերտո Ռիկո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սան Խուան, Պուերտո Ռիկոից)
Քաղաք
Սան Խուան
իսպ.՝ San Juan, անգլ.՝ San Juan
Դրոշ Զինանշան
Flag of San Juan.jpg San Juan Seal.jpg

Puerto Rico 07.jpg
Սան Խուանի նավահանգիստը
Կոորդինատներ: 18°27′0″ հս․ լ. 66°4′0″ ամ. ե. / 18.45000° հս․. լ. 66.06667° ավ. ե. / 18.45000; 66.06667
Երկիր Պուերտո Ռիկո Պուերտո Ռիկո
Քաղաքապետ Խորխե Սանտինի Պադիլլա
Հիմնադրված է 1508/1521 թ.
Մակերես 199.2 կմ²
ԲԾՄ 8±1 մետր
Պաշտոնական լեզու Անգլերեն, իսպաներեն
Բնակչություն 422․665 մարդ (2008)
Ագլոմերացիա 2,509,007
Ժամային գոտի UTC-4
Փոստային ինդեքսներ 00901–00975
Պաշտոնական կայք sanjuancapital.com (իսպ.)
##Սան Խուան (Պուերտո Ռիկո) (Պուերտո Ռիկո)
Red pog.png

Սան Խուան (իսպ.՝ San Juan Bautista, որը նշանակում է՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ), Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք և խոշորագույն բնակավայրը։ Ըստ 2008 թվականի տվյալների այստեղ բնակվում է 422,665 մարդ, որով քաղաքը դառնում է ԱՄՆ-ի կառավարման տակ գտնվող մեծությամբ 42-րդ քաղաքը։

Նավահանգիստը նաև ավտոճանապարհների հանգույց է։ Կան սննդի, տեքստիլ, կոշիկի, կարի, քիմիական, նավթավերամշակման ձեռնարկություններ, երկաթուղային կայարան, օդանավակայան։ Հիմնադրել են իսպանացիները, 1508 թվականին՝ Կապառա անվամբ, 1521 թվականին քաղաքը տեղափոխվել և վերանվանվել է Պուերտո Ռիկո։ Այս անվանումը ժամանակի ընթացքում անցել է կղզուն, քաղաքն ստացել է Սան Խուան անվանումը։ Պահպանվել են 16-18-րդ դարերի ամրություններ, շենքեր։

Իսպանացիները կոչում էին բնակավայրը «Ciudad de Puerto Rico» (ինչը նշանակում է «Քաղաք Պուերտո Ռիկո»)։ Սա ոչ թե միայն Պուերտո Ռիկոյի հնագույն քաղաքն է, այլ նաև եվրոպացիների կողմից հիմնադրված ամենահին քաղաքը ԱՄՆ-ում, նույնիսկ տարիքով ավելի մեծ է Ֆլորիդա նահանգի Սենտ Օգաստին քաղաքից։

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 167 CC-BY-SA-icon-80x15.png