Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Ֆուրֆուրոլ (լատին․՝ furfur - թեփ և ol (eum) - յուղ բառերից), նաև՝ ֆուրֆուրալ, հետերոցիկլիկ ալդեհիդ։
Բաց դեղնավուն, թարմ ցորենի հացի հոտով հեղուկ է։ Խտությունը՝ 1160 կգ/մ² (20 °C), եռման ջերմաստիճանը՝ 162 °C, հալմանը՝ 36,5 °C։ Լավ լուծվում է սպիրտում և եթերում, չափավոր՝ ջրում։
Ստացվում է բուսական նյութերի, օրինակ՝ արևածաղկի, եգիպտացորենի կոթերի, ծղոտի, բրնձի թեփի (այստեղից՝ անվանումը) և պենտոզան պարունակող այլ հումքերից։ Ֆուրֆուրոլը ֆուրանի, ֆուրանային խեժերի, ֆուրիլային սպիրտի, ինչպես նաև ֆուրացիլինի ստացման հումք է։
Օգտագործվում է նաև նավթի արդյունաբերության մեջ՝ յուղերի զտման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։