Հենրիխ Իրենեուս Քվինկե
Ծնվել է | օգոստոսի 26, 1842[1][2][3][…] |
---|---|
Ծննդավայր | Օդերի Ֆրանկֆուրտ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4] |
Մահացել է | մայիսի 19, 1922[1][2][3][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն և Վայմարյան Հանրապետություն |
Կրթություն | Հայդելբերգի համալսարան, HU Berlin և JMU |
Մասնագիտություն | բժիշկ, ներքին հիվանդությունների բժիշկ, համալսարանի դասախոս և վիրաբույժ |
Աշխատավայր | Քրիստիան-Ալբերտի համալսարան և Բեռնի համալսարան |
Պաշտոն | պրոֆեսոր |
Անդամակցություն | Լեոպոլդինա |
Ծնողներ | հայր՝ Hermann Quincke? |
Հենրիխ Իրենեուս Քվինկե (գերմ.՝ Heinrich Irenaeus Quincke, օգոստոսի 26, 1842[1][2][3][…], Օդերի Ֆրանկֆուրտ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4] - մայիսի 19, 1922[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի բժիշկ՝ թերապևտ և վիրաբույժ։ Բժշկության ասպարեզում հեղինակ է մի շարք հայտնագործությունների և նորարարությունների։
Հենրիխի ավագ եղբայրը ֆիզիկոս Գեորգ Հերման Քվինկեն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա հայրը հայտնի գերմանացի բժիշկ Հերման Քվինկեն էր, իսկ ավագ եղբայրը ֆիզիկ Գեորգ Քվինկեն։ Սովորել է Հայդելբերգի, Վյուրցբուրգի և Բեռլինի համալսարաններում։ 1863 թվականին Բեռլինի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան։ Նրա դասախոսներից են եղել հայտնի գիտնականներ Ռուդոլֆ Վիրխովը և Ալբերտ ֆոն Կյոլլիկերը։
1865 թվականին Քվինկեն աշխատել է որպես ֆիզիոլոգ՝ Էռնեստ ֆոն Բրյուկկեի մոտ, Վիեննայի համալսարանում։ 1866 թվականին դարձել է վիրաբույժ՝ Ռոբերտ Վիլմսի օգնականը։
1873 թվականին Քվինկեն դառնում է բժշկության (թերապիայի) պրոֆեսոր Բեռլինի համալսարանում, իսկ 5 տարի անց տեղափոխվել է Քիլի համալսարան։ 1908 թվականին անցել է թոշակի։
Ներդրումը բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քվինկեն առաջինն է կատարել մաշկային լյուբալ պունկցիա և չնայած նա պունկցիան իրականացրել է ախտաբանական և բուժական նպատակներով, այնուամենայնիվ նրա հետազոտությունը հիմք դարձավ ապագա անեսթեզիոլոգիայի համար։
Քվինկեն առաջինն է ուսումնասիրել ողնուղեղային հեղուկը։ Նա որոշեց դրա բաղադրությունը, տեսակարար կշիռը, նրա հատկանիշները թարախային մենինգիտի ժամանակ։
1882 թվականին Քվինկեն ուսումնասիրել է սուր մաշկային ալերգոնևրոտիկ այտուցը, որի համար այտուցը կոչվել է նրա անունով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Quincke H. Esophageal ulcers from digestive juice (ulcus oesophagi ex digestione). Dtsch Arch Klin Med. 1879;24:72.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Who Named It?
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118597361 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Իրենեուս Քվինկե» հոդվածին։ |
|