Սպիով դեմքը (ֆիլմ, 1983)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը 1983 թ. ֆիլմի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սպիով դեմքը (այլ կիրառումներ)։
Սպիով դեմքը
անգլ.՝ Scarface
Երկիր ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ, դրամա[1] և մարտաֆիլմ
Թեմակազմակերպված հանցագործություն[1], թմրանյութերի անօրինական առևտուր[1], թմրաբարոն, Կոկաին[1], մեծության մոլորություն[2], rags to riches?[3] և Mariel boatlift?
ՀիմքՍպիով դեմքը (ֆիլմ, 1932)
Թվական1983, մարտի 9, 1984[4] և դեկտեմբերի 9, 1983[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրայան դե Պալմա
ՊրոդյուսերMartin Bregman?
Սցենարի հեղինակՕլիվեր Սթոուն
ԴերակատարներSteven Bauer?, Միշել Պֆայֆեր, Մերի Էլիզաբեթ Մաստրանտոնիո, Ռոբերտ Լոջիա, Պոլ Շենար, Հարիս Յուլին, Մարկ Մարգոլիս, Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ, Ջինո Սիլվա, Míriam Colón?, Al Israel?, Գրեգ Հենրի, Lana Clarkson?, Լուիս Գուսման, Mario Machado?, Michael Alldredge?, Ռիչարդ Բելցեր, Roberto Contreras?, Tony Pérez?, Ալ Պաչինո, Բրեթ Ռաթներ[6], Քեթ Շի[6], Angela Aames?[6], Ted Beniades?[6], Tammy Lynn Leppert?, Ángel Salazar?, Pepe Serna?, Michael P. Moran?, Dennis Holahan?, Albert Carrier?, Չառլզ Դյորնինգ, Դենիս Ֆրանց, Tony Perez? և John Brandon?
ՕպերատորՋոն Ալոնսո
ԵրաժշտությունՋորջիո Մորոդեր
ՄոնտաժՋերալդ Բ. Գրինբերգ և Դևիդ Ռեյ
Պատմվածքի վայրՖլորիդա, Մայամիի քաղաքային գոտի[7], Նյու Յորք[7], Բոլիվիա[7], Mariel?[7] և Մայամի[7]
Նկարահանման վայրՆյու Յորք, Լոս Անջելես[1], Ֆլորիդա, Մայամի[1] և Սանտա Բարբարա[1]
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն170 րոպե
Բյուջե25 000 000 $[8]
Շահույթ65 884 703 $[9] և 45 408 703 $[9]
Պաշտոնական կայքէջ
 Scarface (1983 film) Վիքիպահեստում

Սպիով դեմքը (անգլերեն՝ Scarface), 1983 թվականին նկարահանված գանգստերական դրամա է։ Ֆիլմի ռեժիսորը Բրայան դե Պալման է, սցենարի հեղինակը՝ Օլիվեր Սթոունը, գլխավոր դերում հանդես է եկել Ալ Պաչինոն։

Ֆիլմը հանդիսանում է ռեժիսոր Հովարդ Հոուքսի՝ 1932 թվականին նկարահանված համանուն ֆիլմի ռիմեյքը, որտեղ գլխավոր հերոսի դերում խաղացել է Պոլ Մունին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսը Կուբայից ԱՄՆ գաղթած, քրեական անցյալ ունեցող, կրակոտ բնավորության տեր, դեմքին տպավորիչ սպի ունեցող, ավազակ Թոնի Մոնտանան է, ում մարմնավորել է Ալ Պաչինոն։ Տոնին մեկն էր այն 125 000 կուբացիներից, ովքեր ներգաղթում են Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաք։ Նրանց մեջ շատ էին նախկին բռնադատվածներ (մոտ 25 000), որոնցից մեկը հենց Տոնին էր, լավագույն ընկերոջ՝ Մանոլո «Մեննի» Ռիբերայի (Սթիվեն Բաուեր) հետ։ ԱՄՆ-ում բնակվելուց մեկ ամիս անց, նրա ընկեր Մեննին պատմում է, որ Ֆրենկ Լոպես անունով մի մեծահարուստ(Ռոբերտ Լոգիա) պատրաստ է օգնել նրանց Գրին քարտ ստանալու, այն բանի դիմաց, եթե իրենք սպանեն Ֆիդել Կաստրոյի նախկին մերձավորներից մեկին։ Տոնին առանց մտածելու համաձայնում է և սպանում է այդ մարդուն քաղաքային միտինգի ժամանակ և նրանք ստանում են ԱՄՆ-ում ապրելու օրինական թույլատվություն։

Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում նրանք աշխատում են մի փոքր սրճարանում որպես ամաններ լվացող և խոհարար։ Սակայն Տոնին շուտ հոգնում է այդ տեսակ աշխատանքից։ Մի անգամ երեկոյան նրանք հանդիպում են թմրաբիզնեսով զբաղվող Օմար Սուարեսին (Ֆ. Մյուրեյ Աբրահամ), ով նրանց առաջարկում է մի գործարք։ Տոնին և Մանոլոն պետք է դիմավորեին Մեքսիկայից եկող 25 տոննա թմրամիջոցներով բեռնված մի նավակ, որի համար առաջարկում է յուրաքանչյուրին 500-ական դոլար։ Տոնիին դուր չի գալիս այդ առաջարկությունը և կարճ, բայց բուռն խոսակցությունից հետո Օմարը նրանց առաջարկում է մի այլ գործարք, 5 000 դոլարի դիմաց նրանք ոմն կոլումբիացիներից պետք է գնեին 25 000 դոլար արժողությամբ կոկաին։ Այդ գործարքից սկսած Տոնիի կյանքը կտրուկ փոխվում է, և նա ընկնում է թմրաբիզնեսի աշխարհ ...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր և վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են