Քեթ Շի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթ Շի
անգլ.՝ Katt Shea
Ծնվել է1957[1]
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
ԿրթությունՄիչիգանի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDbID ID 0002240

Քեթ Շի (1957[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ, ֆոտոմոդել, երգչուհի և դերասանական արվեստի ուսուցչուհի, նախկինում՝ կույր երեխաների ուսուցչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթ Շին ծնվել է Ֆլորիդա նահանգի Դետրոյտ քաղաքում, նկարչի և բուժքրոջ ընտանիքում[2]։ Նա մեծացել է Դետրոյտի հանգիստ արվարձանում և գերազանցությամբ ավարտել է Միչիգանի համալսարանը՝ սովորելով որպես ուսուցիչ։ Դասավանդել է կույր երեխաներին Դետրոյտում, այն բանից առաջ երբ տեղափոխվել է Լոս-Անջելես, որպեսզի սկսի իր կինոկարիերան[3]։ Կարճ ժամանակ սովորեց Լոս-Անջելեսի Կալիֆորնիական համալսարանում[4].:

Նկարահանվել է 13 ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Ինչպես նաև նա խաղացել է ոչ մեծ դերեր «Սպիով դեմքը» և «Հոգեբան III» ֆիլմերում[5]։ Նկարահանել է տասներկու ֆիլմ և սցենարներ է գրել տասնմեկ տարեկանից։ 1992 թվականին իր «Թունավոր Բաղեղ» ֆիլմի համար առաջադրվել է «Սանդենս» մրցանակաբաշխությանը։ Մեր օրերում Շին հիմնականում զբաղված է դերասանական արվեստի դասավանդմամբ։

Շին նկարել է մի քանի ֆիլմ Կորմանի համար, որոնց սցենարները գրված էին իր և Էնդի Ռուբենի կողմից։ Ավելի ուշ Կորմանը բնութագրեց նրան որպես՝ «Տաղանդավոր ռեժիսոր։ Նա հատկապես լավ է դերասանների հետ, շատ անգամներ հենց ինքն է եղել դերասանուհի։ Նա ինքն է սովորել աշխատել տեսախցիկի հետ և ամեն նկարահանման հետ դառնում էր ավելի լավը»[6].:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Քեթը ամուսնացավ իր կոլեգա Էնդի Ռուբենի հետ։ Նրանք բաժանվեցին 1992 թվականին 13 տարի ամուսնական կյանքից հետո[7].:

Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 թվական, Հայրենասերը, սցենարիստ
  • 1987 թվական, Մերկացում սպանության համար, ռեժիսոր, սցենարիստ
  • 1989 թվական, Անիծյլաների պարը, ռեժիսոր, սցենարիստ
  • 1989 թվական, Մերկացում սպանության համար 2, ռեժիսոր, սցենարիստ
  • 1990 թվական, փողոցներ, ռեժիսոր, սցենարիստ
  • 1992 թվական, Թունավոր Բաղեղ, ռեժիսոր, սցենարիստ
  • 1992 թվական, Պար մահվան հետ, սցենարիստ
  • 1996 թվական, Երկրի վերջին հույսը, ռեժիսոր, սցենարիստ
  • 1996 թվական, ծեծկրտուք, սցենարիստ
  • 1999 թվական, Քերրի 2, ռեժիսոր
  • 2001 թվական, Կիսված գաղտնիքով, ռեժիսոր
  • 2002 թվական, Սրբավայր, ռեժիսոր, սցենարիստ
  • 2019 թվական, Նենսի Դրյուն և գաղտնի սանդուղքը, ռեժիսոր
  • 2022 թվական, Ռուբի, շուն-փրկարար, ռեժիսոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #139804447 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Michael J. Bandler. «VIM AND VENOM». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  3. Cowie, Peter Variety International Film Guide. — André Deutsch, 1990. — 377 с. — ISBN 978-0-2339-8613-5
  4. «Katt Shea». www.listal.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  5. «Director Katt Shea talks about her 1980's Roger Corman-produced films». TVStoreOnline (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  6. «Roger Corman's proteges». EW.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  7. LAURIE HALPERN BENENSON. (May 3, 1992). «How 'Poison Ivy' Got Its Sting: The studio wanted a teen-age 'Fatal Attraction.' Katt Shea’s movie may be more than that. 'Poison Ivy': Art or Exploitation?». New York Times. p. 70.