Պամելա Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պամելա Անդերսոն
Pamela Anderson
Pam Anderson 2009.jpg
Ծնվել է հուլիսի 1, 1967({{padleft:1967|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:1|2|0}})[1] (50 տարեկան)
Ծննդավայր Լեդիսմիթ, Բրիտանական Կոլումբիա, Բրիտանական Կոլումբիա
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Flag of Canada.svg Կանադա
Կրթություն École Highland Secondary School
Մասնագիտություն դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, Փլեյբոյի փլեյմեյթ և մոդել
Աշխատանք 1989 թ. - այժմ
Ամուսին

Ամուսին
Թոմի Լի (1995–1998)
Քիդ Ռոք ( 2006–2007)
Ռիք Սոլոմոն (2007–2008)

Զուգընկեր
Թոմի Լի
(1999–2001; 2008–2009)
Մարկուս Շենկենբերգ (2000–2001)
Քիդ Ռոք (2001–2003)
Երեխաներ Brandon Lee և Dylan Lee
Կայք pamelaanderson.com
Pamela Anderson Վիքիպահեստում

Պամելա Դենիզ Անդերսոն (անգլ.՝ Pamela Denise Anderson, ծնվ.` հուլիսի 1, 1967 թ.), կանադացի դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դեմք, պրոդյուսեր, գրքերի հեղինակ և նախկին շոուգըրլ, ով առավել հայտնի է մի շարք այնպիսի հեռուստասերիլաներում հանդես գալով, ինչպիսիք են «Մեծ վերանորոգումը», «Մալիբուի փրկարարները» և «V.I.P.»-ն։ 1990 թ.-ի փետրվարին «Փլեյբոյ» ամսագրի կողմից ճանաչվել է ամսվա փլեյմեյթ (Playmate of the Month), որից հետո մեծացնում է կուրծքը[2]։ Անդերսոնը «Մալիբուի փրկարարները» հեռուստասերիալից հետո համարվել է ԱՄՆ-ի սեքս-խորհրդանիշերից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պամելա Անդերսոնը ծնվել է Լեյդիսմիթ քաղաքում (Բրիտանական Կոլումբիա նահանգ, Կանադա)` վառարաններ վերանորոգող Բարի Անդերսոնի և մատուցողուհի Քերոլ Անդերսոնի ընտանիքում։ Նախապապը` Ուհո Հիիթյանեն անունով, եղել է բնիկ ֆիննացի, ով 1908 թ.-ին լքել է Ֆինլանդիայի դքսությունը, որն այն ժամանակ Ռուսական Կայսրության մասն էր կազմում։ Փախստականի կարգավիճակում հասնելով Ամերիկա՝ Հիիթյանենն ազգանունն անվանափոխում է Անդերսոն։ Բացի այդ մայրական կողմով Պամելա Անդերսոնն ունի նաև ռուսական ծագում։

1985 թ.-ին ավարտելով Հայլենդի միջնակարգ դպրոցը՝ Անդերսոնը տեղափոխվում է Վանկուվեր, որտեղ աշխատում է որպես ֆիթնես-ուսուցչուհի։ 1989 թ.-ի ամռանը Անդերսոնը ընկերների հետ որոշում է գնալ BC Place մարզաստադիոն՝ դիտելու կանադական ֆուտբոլի ակումբ «ԲՍ Լայոնսի» խաղը։ Անսպասելիորեն ստադիոնի մեծ էկրանի վրա ցուցադրում են նստարաններից մեկում տեղավորված 21-ամյա Անդերսոնին, ով հագին կրում էր կանադական Labatt's գարեջրի լոգոտիպով շապիկ, որից հետո նույն տարվա հոկտեմբերին նա արդեն ինքն է հայտնվում աշխարհահռչակ «Փլեյբոյ» ամսագրի շապիկին։ Համագործակցությունը խորանում է, և Անդերսոնը սկսում է մերկ նկարահանվել ամսագրի և «Playboy TV»-ի համար (1990-2000)։ 1992 թ.-ին մեկնարկում է «Մալիբուի փրկարարները», որի գլխավոր կերպարներից մեկին՝ ափամերձ փրկարարուհի Սի Ջեյ Փարքերին մարմնավորում է Անդերսոնը։ Սերիալի հաջողությունը հիմնականում պայմանավորված էր նրա անվան հետ, ով արդեն դարձել էր սեքս-խորհրդանիշ։

1995 թ.-ին Պամելա Անդերսոնն ամուսնանում է ռոք երաժիշտ Թոմի Լիի հետ, ովքեր իրենց համատեղ կյանքում ունենում են 2 որդի՝ Բրենդոն և Դիլան անուններով։ Անդերսոնը նաև կարճ սիրավեպ է ունենում շվեդ մոդել և կինոդերասան Մարկուս Շենկենբերգի հետ։ 2006 թ.-ին Անդերսոնն ամուսնանում է մեկ այլ ռոք երաժիշտի՝ Քիդ Ռոքի հետ։ Զույգի հարսանյաց արարողությունը կայանում է զբոսանավի վրա (ֆրանսիական Սեն Տրոպե ափամերձ քաղաքում), չնայած զույգի համատեղ կյանքը տևում է ընդամենը 4 ամիս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SNAC
  2. Փլեյմեյթ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]