Տերեսա Բերգանսա
Տերեսա Բերգանսա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | իսպ.՝ Teresa Berganza |
Ի ծնե անուն | իսպ.՝ María Teresa Berganza Mariana |
Ծնվել է | մարտի 16, 1933[1] Մադրիդ, Իսպանիա[2] |
Երկիր | ![]() |
Մահացել է | մայիսի 13, 2022[3] (89 տարեկան) Սան Լորենսո դե Էլ Էսկորիալ, Մադրիդ, Իսպանիա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, դերասանուհի և համալսարանի դասախոս |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ և դաշնամուր |
Կրթություն | Մադրիդի թագավորական կոնսերվատորիա |
Անդամակցություն | Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Academia de las Artes Escénicas de España? |
Ամուսին | Félix Lavilla? |
Պարգևներ | |
Կայք | teresaberganza.com |
![]() |
Մարիա Տերեսա Բերգանսա Վարգաս OAXS (իսպ.՝ María Teresa Berganza Vargas, մարտի 16, 1933[1], Մադրիդ, Իսպանիա[2] - մայիսի 13, 2022[3], Սան Լորենսո դե Էլ Էսկորիալ, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերեսա Բերգանսա Վարգասն առավել հայտնի է Ջոակինո Ռոսսինիի «Իտալուհին Ալժիրում», «Սևիլյան սափրիչը» և «Մոխրոտը» օպերաների կանացի գլխավոր դերերգերի (Իզաբելլա, Ռոզինա, Անջելինա) կատարմամբ [4]։ 1970-80-ական թթ․ հաջողությամբ հանդես է եկել Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի գլխավոր հերոսուհու դերերգում [5]։ Բերգանսան առանձնանում է իր ձայնի տեխնիկական վիրտուոզությամբ, երաժշտական կատարողական ողջամիտ ոճով և հրապուրիչ բեմական արտաքինով։
Բերգանսան Ռոսսինիի երաժշտության նկատմամբ հետաքրքրության վերածննդին նպաստած առանցքային երգչուհիներից էր, որը հանդես է եկել այդ իտալացի կոմպոզիտորի քիչ հայտնի ստեղծագործություններում և նպաստել է դրանց գլխավոր դերերգելը մեցցո-սոպրանոյի ռեգիստրում կատարելու ավանդույթի վերականգնմանը։ Նա նկարահանվել է Ցերլինայի դերում Ջոզեֆ Լուզիի «Դոն Ժուան» ֆիլմ-օպերայում 1979 թվականին։
Մասնակցել է Սևիլիայում «Էքսպո 92»-ի և Բարսելոնայում 1992 թվականի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողություններին։