Մադրիդի թագավորական կոնսերվատորիա
Մադրիդի թագավորական կոնսերվատորիա | |
---|---|
Տեսակ | Higher Conservatory of Music? և կազմակերպություն |
Հիմնադրված է | հուլիսի 15, 1830 |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Մադրիդ |
Կայք | rcsmm.eu |
Real Conservatorio Superior de Música de Madrid Վիքիպահեստում |
Մադրիդի թագավորական կոնսերվատորիա (իսպ.՝ Real Conservatorio Superior de Música de Madrid), երաժշտական դպրոց Իսպանիայի մայրաքաղաքում՝ Մադրիդում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտության թագավորական կոնսերվատորիան հիմնադրվել է Ֆերդինանդ VII թագավորի հրամանագրով 1830 թվականի հուլիսի 15-ին։ Ի սկզբանե գտնվել է Մարիա Քրիստինա թագուհու հովանու ներքո։ Դասերն սկսվել են 1931 թվականի հունվարի 1-ից, բացումը տեղի է ունեցել ապրիլի 2-ին, որին հաջորդած քաղաքացիական պատերազմի տարիներին կոնսերվատորիան ունեցել է ֆինանսական խնդիրներ։ 1852 թվականին թագավորական թատրոնի շենքի բացմամբ տեղափոխվել է այդ շենք։ 1857 թվականին ուսուցման գործընթացը կայունացել է, բարեփոխվել է կրթական համակարգը, դասընթացները բաժանվել են նախնական ուսուցման և բարձր հմտությունների դասընթացների։ Ուսուցման համակարգի հետագա կատարելագործումը կապված է Թոմաս Բրետոնի անվան հետ, ով ղեկավարել է կոնսերվատորիան 20-րդ դարի սկզբին։ 1925 թվականին թատրոնի շենքը հայտնվել է վթարային վիճակում և փակվել է։ Հետագա քառասուն տարիների ընթացքում կոնսերվատորիան հանգրվանել է տարբեր կառույցներում, իսկ 1966 թվականին կրկին տեղակայվել է թատրոնի շենքում։ 1990 թվականին կոնսերվատորիային հատկացվել է Ռեյնա Սոֆիա թանգարանի դիմաց գտնվող 18-րդ դարում կառուցված առանձին շինությունը (նախկինում՝ Սան Կառլոս թագավորական հիվանդանոց)։
Շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցի հայտնի շրջանավարտներից են՝
- Իսաակ Ալբենիս
- Խոակին Աչուկառո
- Խոսե Մարիա Ալվիրա
- Պեդրո Ալբենիս
- Ատաուլֆո Արխենտա
- Էմիլիո Առիետա
- Տերեսա Բերգանսա
- Տոմաս Բրետոն
- Պաբլո Կասալս
- Ռուպերտո Չապի
- Միգել Անխել Կորիա
- Խոսե ԱՆտոնիո Ռամոս Կուբիլես
- Մանուել դե Ֆալյա
- Մարիա Գալվանի
- Անտոն Գարսիա Աբրիլ
- Լուիս Անտոնիո Գրսիա Նավառո
- Քրիստոբալ Ալֆտեր
- Գարեթ Կոչ
- Ռիկարդո Լորկա
- Ֆերնանդո Մալվար Ռուիս
- Խայմե Մենդոնսա Նայվա
- Մարիա Խոսե Մոնտիե
- Մանուել Օչոա
- Լուիս դե Պաբլո
- Մանուել Կիրոխա
- Միգել Ռոի-Ֆրանկոլի
- Ամադեո Ռոլդան
- Խոակին Տուրինա
- Մարկոս Վիդալ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Federico Sopeña. Historia crítica del Conservatorio de Madrid. — Madrid: Ministerio de Educación y Ciencia, Dirección General de Bellas Artes, 1967.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադրիդի թագավորական կոնսերվատորիա» հոդվածին։ |
|