Սլալոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլալոմ
Տեսակ լեռնադահուկային սպորտ
Slalom skiing Վիքիպահեստում
Christel Pascal 01.jpg

Սլալոմ (նորվ.՝ slalom - վայրինող հետք), լեռնադահուկային սպորտի ձև։ Դահուկներով վայրէջք՝ դարպասներով նշագծված 450-500 մ մրցուղիով։ Դարպասների լայնությունը 3,5-4 մ է հեռավորությունը միմյանցից՝ 0,7-ից մինչև 15 մ։ Մեկնակետի բարձրությունը եզրագծից 60ից 150 մ է։ Մրցուղին հաղթահարելիս դահուկորդը պետք է անցնի բոլոր դարպասներով, որոնցից մեկը շրջանցելու կամ մեկ դահուկով հանելու դեպքում դուրս է մնում հետագա պայքարից։ Մրցումների ժամանակ զարգացնում են մինչև 40 կմ/ժ արագություն։ Արդյունքները որոշվում են երկու տարբեր մրցուղիներում, երկու մրցաերթի ընթացքում ցույց տված ժամանակների ընդհանուր գումարով։

Հսկա սլալոմ, ունի անկման մեծ աստիճան (200-500 մ բարձրություն մեկնակետի և եզրագծի միջև), մրցուղու երկարությունը 800-ից 2000 մ է, դարպասների լայնությունը՝ 8 մ, նրանց միջև եղած տարածությունը՝ 15-20 մ։ Տղամարդիկ կատարում են երկու վայրէջք (արդյունքը որոշվում է դրանց ժամանակների գումարով), կանայք՝ մեկ։ Հսկա սլալոմի մրցումներում արագությունը վայրէջքի ժամանակ մինչև 65 կմ/ժ է։

Ջրային սլալոմ, ջրադահուկային եռամարտի ձև։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 422 CC-BY-SA-icon-80x15.png