Քրիստինա Էգերսեգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Էգերսեգի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 16, 1974(1974-08-16)[1] (49 տարեկան)
Ծննդավայր՝Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
174 սանտիմետր
Քաշ՝57 կիլոգրամ

Քրիստինա Էգերսեգի (հունգարերեն՝ Krisztina Egerszegi, օգոստոսի 16, 1974(1974-08-16)[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի նախկին մարզուհի, լողորդուհի, օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոնուհի։ Միայն 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ միանգամից նվաճելով երեք ոսկե մեդալ՝ դարձել է պատմության մեջ մարզական նման հաջողության հասած երկրորդ լողորդուհին։ Նա նաև միակ լողորդուհին է աշխարհում, որ ընդհանուր առմամբ օլիմպիական հինգ ոսկե մեդալ է նվաճել[2]։

Բացի այդ, Քրիստինա Էգերսեգին 1991 թվականի օգոստոսի 25-ին 200 մետր թիկնալողում սահմանել է աշխարհի ռեկորդ, որը պահպանվել է 16 տարի՝ մինչև 2008 թվականի փետրվարի 16-ը, երբ Քրիստի Քովենթրիին հաջողվել է գերազանցել այն (2.06,39).[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինան լողի պարապմունքների սկսել է հաճախել, երբ ընդամենը չորս տարեկան էր[4]։ Շնորհալի աղջնակը տքնաջան մարզումների շնորհիվ հասել է բարձր արդյունքների, ընդգրկվել Հունգարիայի հավաքական թիմի կազմում։ 1988 թվականին առաջին անգամ դուրս գալով միջազգային մրցասպարեզ՝ Նիդերլանդների Ամերսդորֆ քաղաքում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը[5], 14 տարեկան հասակում էլ՝ օլիմպիական խաղերի։ Ընդ որում՝ 1988 թ. ամառային օլիմպիական այդ խաղերում պարզապես ապշեցրել է մասնագետներին ու մարզական հասարակությանը՝ թիկնալողով 200 մետր մրցատարածությունում առաջ անցնելով հաղթողի ամենահավանական թեկնածուներ համարվող ԳԴՀ-ի լողորդուհիներից և ճանաչվելով օլիմպիական խաղերի չեմպիոն դարձած ամենաերիտասարդ լողորդուհին մրցումների ողջ պատմության ընթացքում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Էգերսեգիի օլիմպիական մեդալների ցանկը[6]
Մրցաձև/Մրցավայր Սեուլ 1988 Բարսելոն 1992 Ատլանտա 1996
100 մ թիկնալող արծաթե
1 ր 1 վրկ. 56
ոսկե
1 ր 0 վրկ. 68
-
200 մ թիկնալող ոսկե
2 ր 9 վրկ. 29
ոսկե
2 ր 7 վրկ. 06
ոսկե
2 ր 7 վրկ. 83
400 մ համալիր լող - ոսկե
4 ր 36 վրկ. 54
բրոնզե
4 ր 42 վրկ. 53
Մեդալներ աշխարհի առաջնություններում
Մրցաձև/Մրցավայր Պերտ 1991 Հռոմ 1994
100 մ թիկնալող ոսկե
1 ր 1 վրկ. 78
5-րդ տեղ
200 մ թիկնալող ոսկե
2 ր 9 վրկ. 15
արծաթե
2 ր 9 վրկ. 10
Մեդալևներ Եվրոպայի առաջնություններում
Մրցաձև/Մրցավայր Բոնն 1989 Աթենք 1991 Շեֆիլդ 1993 Վիեննա 1995
100 մ թիկնալող արծաթե
1 ր 2 վրկ. 44
ոսկե
1 ր 0 վրկ. 31 Աշխարհի ռեկորդ
ոսկե
1 ր 0 վրկ.83
-
200 մ թիկնալող արծաթե
2 ր 12 վրկ. 61
ոսկե
2 ր 6վրկ. 62 Աշխարհի ռեկորդ
ոսկե
2 ր 9 վրկ. 12
ոսկե
2 ր 7 վրկ. 24
200 մ բատերֆլայ - - ոսկե
2 ր 10 վրկ. 71
-
400 մ համալիր լող արծաթե
ոսկե
4 ր 39 վրկ. 78
ոսկե
4 ր 39 վրկ. 55
վ
4 ր 40 վրկ. 33
փոխանցումալող 4 × 100 մ - - - արծաթե
4 ր 12 վրկ. 00

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • աշխարհի ռեկորդ 100 մետր թիկնալողում - 1 րոպե 0 վայրկյան 31, 1991 թ.
  • աշխարհի ռեկորդ 200 մետր թիկնալողում - 2 րոպե 6 վայրկյան 62, 1991 թ.

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի «Տարվա մարզուհի» 1992
  • Աշխարհի «Տարվա լողորդուհի» 1991, 1992, 1995
  • Եվրոպայի «Տարվա լողորդուհի» 1990, 1991, 1992, 1995
  • Աշխարհի «Տարվա մարզուհի» (La Gazzetta dello Sport-ի վարկածով) 1992, 1993
  • Հունգարիայի «Տարվա մարզուհի» 1988, 1989, 1990, 1991, 1992, 1993, 1996
  • 1992 – Հունգարիայի «Վաստակի համար» շքանշան
  • Քրիստինա Էգերսեգին պարգևատրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի ոսկե շքանշանով։ Նրա անունը ներառվել է լողորդների միջազգային փառքի սրահում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. |titel=Krisztina Egerszegi Bio, Stats, and Results - Olympics at Sports.reference.com |verk=sportsreference.com |utgivare=Sportsreference |hämtdatum=7 oktober 2015 |url=http://www.sports-reference.com/olympics/athletes/eg/krisztina-egerszegi-1.html |arkivurl=https://web.archive.org/web/20150907192457/http://www.sports-reference.com/olympics/athletes/eg/krisztina-egerszegi-1.html |arkivdatum= 7 september 2015 }}
  3. | titel=Coventry Breaks Venerable Record | verk=washingtonpost.com | utgivare=Washington post | hämtdatum=7 oktober 2015 | url=http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2008/02/16/AR2008021602248.html}}(չաշխատող հղում)
  4. |prénom1= |nom1=Collectif Loyrette |titre=Jeux olympiques : d'Athènes à Athènes | titre chapitre =La Reine Christina |passage=265 |éditeur=L'Équipe|année=2004|isbn=2743449705 |pages=359}}
  5. Craig Lord (17 février 2008). «Tribute To Queen Krisztina». swimnews.com. Վերցված է 10 décembre 2011-ին.
  6. «Krisztina Egerszegi». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 6 avril 2011-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Էգերսեգի» հոդվածին։