Միսսուրի (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Միսսուրի (այլ կիրառումներ)
Միսսուրի (գետ)
անգլ.՝ Missouri
Missouririvermap.jpg
Բնութագիր
Երկարություն 3767 կմ
Ջրի ծախս 2250 մ3
Ջրահոսք
Ակունք Ջեֆերսոն, Գալլատին և Մեդիսոն գետերի միախառնման վայր
 · Ակունքի տեղակայում

(Անգլերեն)

(Անգլերեն)
 · Բարձրություն 2752 մ
 · Կոորդինատներ 44°33′1″ հս․ լ. 111°28′20″ ամ. ե. / 44.55028° հս․. լ. 111.47222° ավ. ե. / 44.55028; 111.47222
Գետաբերան Միսսիսիպի
 · Գետաբերանի տեղակայում Սպենիշ Լեյկ
 · Բարձրություն 123 մ
 · Կոորդինատներ 38°48′49″ հս․ լ. 90°7′11″ ամ. ե. / 38.81361° հս․. լ. 90.11972° ավ. ե. / 38.81361; 90.11972Կոորդինատներ: 38°48′49″ հս․ լ. 90°7′11″ ամ. ե. / 38.81361° հս․. լ. 90.11972° ավ. ե. / 38.81361; 90.11972
Գետի թեքություն 0,6979 մ/կմ
Տեղակայում
Հոսող հոսքեր Little Missouri River, Grand River, Moreau River, Cheyenne River, Bad River, White River, Niobrara River, James River, Vermillion River, Big Sioux River, Platte River, Կանզաս գետ, Milk River, Ելլուսթոն, Osage River, Mosquito Creek, Boyer River, Ponca Creek (Missouri River), Perry Creek, Floyd River, Little Sioux River և Soldier River
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Երկրամաս Մոնտանա, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Նեբրասկա, Այովա, Կանզաս, Միսսուրի նահանգ

Միսսուրի (անգլ.՝ Missouri), գետ ԱՄՆ-ում (Մոնտանա, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Նեբրասկա, Այովա, Կանզաս, Միսսուրի նահանգ), Միսիսիպիի ամենամեծ վտակը։[1] Գետի երկարությունը կազմում է 3767 կմ[2]։ Սկիզբ է առնում Ժայռոտ լեռներում, անցնում է հիմնականում արևելյան ու հարավարևելյան ուղղություններով։ Թափվում է Միսսիսիպի Սենթ Լուիս քաղաքի մոտակայքում։ Ավազանի մակերեսը կազմում է 1 300 000 կմ²-ից ավելի ու ներառում է ԱՄՆ-ի տասը նահանգների ու Կանադայի երկու գավառների տարածքների մի մասը։

Միսսուրիի հովտում առաջին մարդիկ ի հայտ են եկել ավելի քան 12 հզ. տարի առաջ, գետափները բնակեցված էին ավելի քան տասը հնդկական ցեղախմբերով։ 19-րդ դարում գետը դարձավ դեպի արևմուտք գաղթականների տեղափոխման ու ԱՄՆ-ի տարածքի ընդլայնման կարևոր ճանապարհ։ 20-րդ դարի առաջին կեսին գետի վրա կառուցել են բազմաթիվ ամբարներ ու այլ ոռոգման կառույցներ։ Միսսուրիի վրա նավարկությունը, որը բուռն կերպով զարգացավ 1830-ական թվականներին ու իր գագաթնակետին հասավ 1850-ական թվականների վերջին, այժմ գտնվում է անկման վիճակում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսսուրի գետը սկիզբ է առնում Ջեֆերսոն, Գալլատին և Մեդիսոն գետերի միախառնման վայրից և թափվում է Միսսիսիպի։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 2752 մ բարձրության վրա։ Գետի ափին են գտնվում Թրի Ֆորքս, Գրեյթ Ֆոլս, Ուիլստոն, Բիսմարկ քաղաքները։

Հիդրոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսսուրի գետի երկարությունը կազմում է 3767 կմ, ավազանի մակերեսը՝ 1371010 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 2250 մ3։

Վտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսսուրի գետի վտակներն են Յելոուստոն, Պլատ, Կանզաս, Օսեյջ, Բիգ Սու, Ջեյմս, Գրանդ, Մորո, Շայեն գետերը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]