Պրերիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգագետին

Պրերիաներ (լատին․՝ pratum - մարգագետին), Հյուսիսային Ամերիկայում (Կանադայում և ԱՄՆ-ում) սևահողերի վրա տարածված տափաստանային կամ սավաննային տիպի բարձրախոտ բուսական կազմավորումների խումբ։

Տեղ-տեղ պահպանված բնական լանդշաֆտը ներկայացնում է խիտ ու բարձր (մինչև 1,5 մ) խոտային բուսածածկույթ՝ կազմված բազմամյա խոտաբույսերից (կծմախոտի, փետրախոտի և սիզախոտի տեսակներ)։

Ծառային բուսականությունը (հյուսիսում՝ դողդոջուն կաղամախի, բարդի, ուռենի, հարավում՝ կաղնի, տխլենի և այլն) հանդիպում է գետահովիտներում և առավել խոնավ ցածրադիր վայրերում։ Պրերիաներ են կոչվում նաև Հյուսիսային Ամերիկայի նոսր ծառային ու խիտ բարձրախոտային բուսածածկույթով հարթավայրերը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 427
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրերիաներ» հոդվածին։