Ցողունը բարակ է, բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները կոշտ են, նեղ գծաձև՝ սովորաբար հետոլորված եզրերով կամ խողովակաձև (ծածկում են հերձանցքերը)։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մեկական, նուրբ և ճկուն փետուրների տեսքով։ Ծաղկում է հունիսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբեր։
Տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և այլ մարզերի ցածրադիր և միջին լեռն, գոտիներում (1500-2200 մ բարձրներում)։ Աճում է անապատներում, կիսաանապատներում, տափաստաններում, նոսրանտառներում, չոր, քարքարոտ վայրերում և այլն։ Փետրախոտի շատ տեսակներ տափաստանների բուսականության հիմնական տարրերից են։
↑«GRIN Species Records of Stipa»։ Germplasm Resources Information Network։ United States Department of Agriculture։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2011 թ․ հունիսի 27
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 331)։