Ռեյնիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեյնիր
Mount Rainier 5917s.JPG
Տեսակլեռ և Սրբազան լեռ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Վարչատարածքային միավորՎաշինգտոն
ԼեռնաշղթաԿասկադյան լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից4392 մետր
Հարաբերական
բարձրություն
4023 մետր
Պահպանման տարածքMount Rainier Wilderness?
Նյութանդեզիտ և Բազալտային անդեզիտ
Անվանված էPeter Rainier, junior?
Սմիթսոնիան կոդ321030

Ռեյնիր (անգլ.՝ Mount Rainier), հրաբխային լեռ ամերիկյան Վաշինգտոն նահանգի Փիրս շրջանում, Սիեթլ քաղաքից 95 կիլոմետր դեպի հարավ-արևելք[1]:

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյնիրը Վաշինգտոնի և հարակից նահանգների, ինչպես նաև Կասկադյան լեռնաշղթայի ու Կասկադյան հրաբխային աղեղի ամենաբարձր գագաթն է[2]. բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 4.392 մետր[3][4], հարաբերական բարձրությունը՝ 4030 մետր (այդ ցուցանիշով գերազանցում է մինչև անգամ աշխարհի երկրորդ բարձր գագաթին՝ Չոգորիին, որի հարաբերական բարձրությունը 4020 մետր է, բացարձակ բարձրությունը՝ 8.611 մետր)[5]: Պարզ եղանակին Ռեյնիրի գագաթը երևում է նույնիսկ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքից, Կանադայի Բրիտանական Կոլումբիա մարզի վարչական կենտրոնից՝ Վիկտորիայից, Վանկուվեր կղզուց:

Ռեյնիրը քնած ստրատոհրաբուխ է, որի վերջին, այն էլ՝ որ մեծ ժայթքումներն արձանագրվել են 1820—1854 թվականներին, թեև վկայություններ կան, որ 1858, 1870, 1879, 1882 и 1894 թվականներին ևս հրաբխային ակտիվություն է դրսևորել[6]: Մեծ է հավանականությունը, որ մոտակա ժամանակներում նույնպես Ռեյնիրը կարող է ժայթքել, այդ նկատառումով էլ այն համարվում է աշխարհի ամենավտանգավոր հրաբուխներից մեկը և ընդգրկված է առաջիկա տասնամյակի հրաբուխների ցանկում (Decade Volcano list)[7]: Ռեյնիրի ուժգին ժայթքման դեպքում վտանգի կարող է ենթարկվել լեռան ստորոտից տարածվող Փույալուփ գետի ամբողջ հովիտը՝ շուրջ 80 հազար (այլ հաշվարկներով՝ մոտավորապես 150 հազար) մարդկանցով[8]:

Լեռան լանջերին ու բազմաթիվ սառցադաշտերում են գտնվում մի շարք գետերի (Փույալուփ, Ուայթ Ռիվր, Կոլումբիա) ակունքները: Մինչև 2500 մետր բարձրության վրա լանջերը ծածկված են փշատերև անտառներով, ավելի բարձր տարածվում են ալպիական մարգագետինները, 2800-3000 մետրից վեր՝ սառցադաշտերն ու հավերժական ձյուները[9]: Գագաթին ու նրա մերձակայքում 40 սառցադաշտ կա՝ 87 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով: Դրանցից ամենաընդարձակը՝ Էմոնսը 14 կմ² մակերես ունի[10]: Հրաբուխն ու շրջակա տարածքը հատուկ պահպանության ներքո են գտնվում. ունեն ազգային պարկի կարգավիճակ: Մաունթ Ռեյնիր ազգային պարկն զբաղեցնում է 953,5 կմ² տարածք:

Լեռն անվանակոչել է բրիտանացի ծովակալ Ջորջ Վանկուվերը իր մտերիմ ընկերոջ՝ նույնպես ծովակալ Փիթր Ռեյնիր Կրտսերի պատվին[11]: Շրջակայքում բնակվող հնդկացիական ցեղերը սարն անվանել են Talol, Tacoma, Tahoma, Tacobeh, Pooskaus: Տարբեր լեզվաբանների առաջարկած վարկածների համաձայն՝ այդ անվանումները նշանակել են «ջրերի մայր»[12], «ձյունածածկ սար»[13], «Բեյքեր սարից մեծ»[14][15]...

2014 թվականի մայիսի 31-ին Ռեյնիրի գագաթի մոտ վեց լեռնագնաց է զոհվել; Դա լեռնագնացության բնագավառի ամենամեծ ողբերգությունն է Վաշինգտոն նահանգի ողջ պատմության ընթացքում[16]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյնիր լեռ (14,411 feet; 4,392 m)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °F (°C) 7
(−14)
9
(−13)
11
(−12)
17
(−8)
22
(−6)
26
(−3)
33
(1)
32
(0)
28
(−2)
20
(−7)
14
(−10)
8
(−13)
18.9
(−7.2)
Միջին ցածր °F (°C) −3
(−19)
−2
(−19)
−2
(−19)
2
(−17)
6
(−14)
10
(−12)
15
(−9)
14
(−10)
12
(−11)
7
(−14)
2
(−17)
−2
(−19)
4.9
(−15)
աղբյուր: [17]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «GPS Visualizer Map» 
  2. |lid=41204|name=USA Lower 48 Top 100 Peaks by Prominence}}
  3. Signani, PLS Larry (2000-07-19)։ «The Height of Accuracy»։ Point of Beginning (Trade Magazine) (BNP Media)։ Վերցված է 2008-10-17 
  4. «The Height of Accuracy»։ www.pobonline.com։ Վերցված է 2019-12-18 
  5. «World Top 50 by Prominence»։ www.peakbagger.com։ Վերցված է 2019-12-18 
  6. Harris, Stephen L. (2005). «Mount Rainier: America’s Most Dangerous Volcano». Fire Mountains of the West (3rd edition ed.). Missoula, Montana: Mountain Press Publishing Company. pp. 299—334. ISBN 0-87842-511-X.
  7. «Decade Volcanoes»։ CVO։ United States Geological Survey։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-03-ին 
  8. «Mount Rainier — Learning to Live with Volcanic Risk»։ pubs.usgs.gov։ Վերցված է 2019-12-18 
  9. Рейнир // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  10. Рейнир // Словарь современных географических названий
  11. «Historical Notes: Vancouver's Voyage»։ Mount Rainier Nature Notes VII (14)։ 1929։ Վերցված է 2015-02-03 
  12. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Clark անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  13. Bright William (2004)։ Native American Placenames of the United States։ University of Oklahoma Press։ էջ 469։ ISBN 0-8061-3576-X 
  14. Beckey Fred (2009)։ Cascade Alpine Guide 3 (3rd ed.)։ Mountaineers Books։ ISBN 978-1-59485-136-0 
  15. «Is it time to rename Mount Rainier to its former native name?»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-21-ին 
  16. «Шесть альпинистов погибли при восхождении на гору Рейнир в США»։ 4sport.ua։ Վերցված է 2014-06-01 
  17. «Interesting Weather Statistics for US Mountain Summits»։ SummitPost։ Վերցված է 2013-07-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Mount Rainier National Park»։ www.nps.gov։ Վերցված է 2019-12-18 
  • «Volcano Live»։ www.volcanolive.com։ Վերցված է 2019-12-18 
  • «Описание вулкана»։ nature.1001chudo.ru (ռուսերեն)։ Վերցված է 2019-12-18