Չոգորի
Չոգորի | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() ![]() |
Վարչատարածքային միավոր | Taxkorgan Tajik Autonomous County? |
Լեռնաշղթա | Baltoro Muztagh? |
Մասն է | Seven Second Summits?, Ութհազարականներ և ultra-prominent peak? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 8611 մետր |
Հարաբերական բարձրություն | 4020 մետր[1] |
Անվանված է | Կարակորում, 2 և Henry Haversham Godwin-Austen? |
Չոգորի կամ К2 (ուրդու՝ کے ٹو, հինդի՝ के२), բարձրությամբ երկրորդ լեռնագագաթն աշխարհում Ջոմոլունգմայից հետո։ Բարձրությունը 8611 մ է։ Ութ հազար մետր բարձրություն ունեցող գագաթների մեջ ամենահյուսիսայինն է։ Այն Բալտորո լեռնաշղթայի մաս է կազմում։ Գտնվում է Քաշմիրի (ենթարկվում է Պակիստանին) և Չինաստանի Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար մարզի սահմանին` Կարակորում լեռնահամակարգում, որ տեղակայված է Հիմալայներից հյուսիս-արևմուտք։ «Չոգորի» անվանումը արևմտատիբեթական բալթի լեզվում նշանակում է «բարձր», «լեռ»։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չոգորին եվրոպական արշավախմբի կողմից հայտնաբերվել է 1856 թվականին։ Այն նախապես կոչվել է «К2»` որպես Կարակորումի բարձրությամբ երկրորդ գագաթ։ К1, К3, К4 և К5 կոչված գագաթները հետագայում անվանափոխվել են` համապատասխանաբար կոչվելով Մաշերբրում, Բրոուդ պիկ, Հաշերբրում II և Հաշերբրում I: К2-ն այն ժամանակ ունեցել է իր անվանումը, որը, սակայն, անհայտ է եղել եվրոպացիներին։ Պատմականորեն այնպես է դասավորվել, որ Եվրոպայում առավել տարածում է գտնում «К2» տեխնիկական անվանումը[2]։ Մինչև 1950-ական թվականները ԽՍՀՄ-ում ընդունված էր լեռնագագաթն անվանել «Գոդուին Օսթեն», հետագայում` «Չոգորի»։

Լեռնագագաթը նվաճելու առաջին փորձը կատարվել է 1902 թվականին Օսկար Էքենշտայնի և Ալիստեր Կրոուլիի կողմից, սակայն այն ձախողվել է։ Լեռան գագաթ 1954 թվականին առաջինը բարձրացել են իտալական արշավախմբի անդամները` Արդիտո Դեզիոյի ղեկավարությամբ։ Հուլիսի 31-ին իտալացի ալպինիստներ Լինո Լաչեդելին և Ակիլե Կոմպանիոնին առաջինը բարձրացել են К2-ի գագաթ[3]։ Առաջին կինը, ով բարձրացել է Չոգորի, եղել է իտալացի Վանդա Ռուտկևիչը (1986)[3]։
Որոշ ժամանակ լեռը համարվել է աշխարհում ամենաբարձրը։ Ամերիկյան «К2» արշավախումբը 1987 թվականի մարտին հաղորդել է, որ արբանյակից կատարված չափումների համաձայն` լեռան բարձրությունը կազմում է 8858 - 8908 մ` ամենաբարձրը լինելով աշխարհում։ 1987 թվականի օգոստոսի 13-ին այդ չափումները ժխտվել են չինացի մասնագետների կողմից, ովքեր պարզել են, որ Էվերեստի բարձրությունը 8848 մ է, իսկ Չոգորիինը` 8611 մ[4][5]։
Լեռնագագաթի նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չոգորիի բարձունքը նվաճելը տեխնիկապես շատ ավելի բարդ է, քան Էվերեստի գագաթի նվաճումը։ Մինչև 2008 թվականի կեսերը Չոգորիի գագաթ է բարձրացել 284 մարդ, 66-ը մահացել են լեռը նվաճելիս[6]։ Նույն ժամանակ Էվերեստ են բարձրացել 3684 մարդ[6]։ Վտանգավոր լինելու տեսանկյունից Չոգորին երկրորդն է Անապուրնայից հետո. մահացությունը կազմում է 25 %։ Լեռը ձմռանը նվաճելու ոչ մի փորձ հաջողությամբ չի ավարտվել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ peakbagger.com
- ↑ «История К2.»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-13-ին։ Վերցված է 2017-03-22
- ↑ 3,0 3,1 Stewart Green։ «K2 — Second Highest Mountain in the World: List of Firsts»։ About.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-06-ին։ Վերցված է 2015-10-30
- ↑ 55 лет назад альпинисты впервые взошли на Эверест
- ↑ «Facts about China: World and Asia Records»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-19-ին։ Վերցված է 2017-03-22
- ↑ 6,0 6,1 «ALL 8000ers - ASCENTS vs FATALITIES»։ Վերցված է 2014-01-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չոգորի լեռ Archived 2018-10-09 at the Wayback Machine.
|