Մաունթ Ռեյնիր (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաունթ Ռեյնիր
անգլ.՝ Mount Rainier National Park
ՏեսակԱՄՆ ազգային պարկ և ազգային պարկ
Երկիր ԱՄՆ[1]
ՎարչատարածքՓիրս շրջան (Վաշինգտոն) և Lewis County?
Հիմնվել էմարտի 2, 1899
Մակերես953,5 կմ²
Անվանված էՌեյնիր
Այցելուներ1,113,601 (2006 թ.)
ԿառավարումԱՄՆ-ի ազգային պարկերի ծառայություն
Մաունթ Ռեյնիր (ազգային պարկ)ը գտնվում է ԱՄՆում
Մաունթ Ռեյնիր (ազգային պարկ)
Մաունթ Ռեյնիր (ազգային պարկ)ը գտնվում է Երկիրում
Մաունթ Ռեյնիր (ազգային պարկ)

Մաունթ Ռեյնիր (անգլ.՝ Mount Rainier National Park), ԱՄՆազգային պարկ, որը տեղակայված է Վաշինգտոն նահանգի Փիրս շրջանի հարավարևելյան և Լյուիս շրջանի հյուսիսարևմտյան մասերում։

Պարկի մակերեսը 953,5 կմ² է։ Պարկի տարածքում է գտնվում Ռեյնիր ստրատոհրաբուխը, որի բարձրությունը 4392 մետր է։ Հրաբուխը կտրուկ վեր է խոյանում նրան շրջապատող տարածքների նկատմամբ. պարկի բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 490-ից 1430 մետրի սահմաններում։ Ռեյնիրը հանդիսանում է Կասկադյան լեռների ամենաբարձր կետը։ Նրա շուրջ տեղակայված են հովիտներ, ջրվեժներ, մերձալպյան ծաղկող մարգագետիններ, մնացուկային անտառներ և ավելի քան 25 սառցադաշտեր։ Հրաբուխը հաճախ ծածկված է ամպերով, որոնցից թափվում է մեծ քանակությամբ տեղումներ, ինչը ոչ հազվադեպ՝ ջրհեղեղների պատճառ է դառնում։

Ազգային պարկի տարածքում տեղակայված են հիանալի ալպյան մարգագետիններ և մոտավորապես 370 կմ² մնացուկային անտառներ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաունթ Ռեյնիր ազգային պարկ

Առաջին անգամ մարդու հայտնվելը ազգային պարկի ներկայիս տարածք, թվագրվում է 4000-5800 տարի առաջ։ Սրա ապացույցներ են գտնվել Բենչ Լեյք (Սնոու Լեյք ուղղու առաջին մաս) հետիոտն ճանապարհի մոտակայքում։ Ավելի շոշափելի հնէաբանական նմուշ է համարվում քարե ապաստանը, որը գտել են՝ Գոաթ Այլենդ լեռան ստորոտում գտնվող, Ֆրայնգփան առվի մոտ։ Ապաստանում գտնվել են որսորդության հետ կապված իրեր։ Ուսումնասիրություններից կարելի է ենթադրել, որ ապաստանը չի օգտագործվել ամբողջ տարվա ընթացքում։ Հավանական է, որ այս տեղն օգտագործվել է Կոլումբիական ցեղերի կողմից մոտավորապես 1000-3000 տարի առաջ[3][4]։

ԱՄՆ-ի ազգային պարկերի ծառայությունը 1963 թվականին պայմանագիր կնքեց Վաշինգտոնի նահանգի համալսարանի հետ։ Ըստ այդ պայմանագրի Վաշինգտոնի համալսարանը պետք է ուսումնասիրեր բնիկների կողմից պարկի տարածքի օգտագործման առանձնահատկությունները։ Ռիչարդ Դոգերթն այս շրջանում անցկացրել է հնէաբանական հետազոտություններ և եկել է այն եզրակացության, որ տարածքն առավել ինտենսիվ օգտագործվել է 8000-ից 4500 տարի առաջ ընկած հատվածում։ Մեկ այլ գիտնական՝ Ալլան Հ. Սմիթը, անցկացնելով հարցումներ տեղաբնիկ ցեղերի ծեր ներկայացուցիչների շրջանում և էթնոգրաֆիական գրականության ուսումնասիրության արդյունքում, չգտավ ոչ մի ապացույց այն բանի, որ պարկի տարածքում մշտապես եղել է բնակչություն։ Այնուամենայնիվ այս տարածքները ակտիվորեն օգտագործվել են որսորդության և հավաքչության համար, ինչպես նաև ծառայել են որպես ծիսակատարությունների անցկացման վայր։ Բացի սրանից Սմիթը նաև եզրակացրեց, որ ազգային պարկի տարածքը գետի ջրբաժաններով բաժանվել է 5 ցեղերի միջև՝ նիսքուալլի, փույալուփ, մակլեշութ, յակամա և քաուլից։ Սակայն հետագա ուսումնասիրությունները կասկածի տակ դրեցին Սմիթի այն տեսությունը, ըստ որի այս ցեղերը մինչև ԱՄՆ-ի հետ 1854-1855 թվականներին կնքած պայմանագիրը արդեն տարածքային բաժանումների և դրանց սահմանների շուրջ եկել էին համաձայնության[3]։

Պարկի հիմնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1888 թվականին Ռեյնիր հրաբուխի գագաթ բարձրանալը։ Ձախից աջ. Դ. Վ. Բասս, Փ. Բ. Վան Թրամփ, Ջոն Մյուր, Ն. Օ. Բութթ, Էդվարդ Սթարգիս Ինգրահեմ

1899 թվականի մարտի 2-ին ԱՄՆ-ի նախագահ Ուիլիամ Մաք-Քինլին ստորագրեց Կոնգրեսի կողմից արձակված օրենքի նախագիծը, որը հաստատում է Մաունթ Ռեյնիր ազգային պարկի հիմնումը։ Այդ ժամանակ Մաունթ Ռեյնիրը դարձավ երկրի հինգերորդ ազգային պարկը։ Բացի սրանից այն նաև ԱՄՆ-ի առաջին ազգային պարկն էր, որը ազգային անտառից վերածվել էր ազգային պարկի[5]։ 1893 թվականին ձևավորվեց Խաղաղօվկիանոսյան անտառային արգելավայրը, որը իր մեջ էր ներառում նաև Ռեյնիր լեռը։ 1897 թվականին արգելավայրի տարածքը ընդլայնվեց և վերանվանվեց Մաունթ Ռեյնիր արգելավայր։ 1898 թվականին արգելավայր է այցելում ամերիկացի հայտնի գրող և բնապահպան Ջոն Մյուրը։ Մյուրը և ևս 9 մարդ բարձացան Ռեյնիր լեռան գագաթ։ Սա Ռեյնիր լեռան բարձունքի հաղթահարման հինգերորդ գրանցված դեպքն էր[6][7]։ Ուղևորությունը դեպի Ռեյնիր Ջոն Մյուրին համոզեց, որ նա իր կյանքը նվիրի բնության պահպանությանն ու ազգային պարկերի ստեղծմանը։ Այդ ժամանակ ամերիկյան արևմուտքում հիմնվեցին բազմաթիվ ազգային անտառներ (այդ ժամանակ դրանք կոչվում էին «անտառային արգելավայրեր»)։ Սակայն Մյուրն ուզում էր բնության այս տարածքների կարգավիճակը բարձրացնել մինչև ազգային պարկերի, որն այդ տարիներին հասարակության կողմից, ընդհանուր առմամբ չէր խրախուսվում։ 1890-ական թվականներին նրան հաջողվեց հասնել միայն մեկ ազգային պարկի ստեղծմանը։ Երբ 1893 թվականին ստեղծվեց Խաղաղօվկիանոսյան անտառային արգելավայրը, Մյուրը դիմեց նոր ստեղծված «Սիերայի ակումբ» բնապահպանական կազմակերպություն, որպեսզի այն օգնի Ռեյնիրի ազգային պարկի ստեղծման գործում։ Շուտով այս շարժմանը միացան նաև Ազգային աշխարհագրական կազմակերպությունը և մի շարք գիտական ասոցիացիաներ, որոնց այս ամենից բացի հետաքրքրում էր նաև այս տարածքների ուսումնասիրությունը հրաբխականության և սառցաբանության տեսանկյունից։ Նախաձեռնությանը սատարեցին նաև Սիեթլի և Տակոմայի մի շարք ընկերություններ, ինչպես նաև Հյուսիսային Խաղաղօվկիանոսյան երկաթգիծը։ Պարկի ստեղծման համար շարժումը շարունակվեց 5 տարի և ներառեց օրենքի նախագիծը Կոնգրեսի միջոցով հաստատելու 6 փորձ։ Ի վերջո Կոնգրեսը համաձայնեց ազգային պարկ հիմնել, բայց 2 պայմանով, նախ, որ ներկայացվեն ապացույցներ այն բանի, որ այդ տարածքները պիտանի չեն գյուղատնտեսության համար, չկան օգտակար հանածոներ, ինչպես նաև ազգային պարկը պահելու համար անհրաժեշտ չեն լինի միջոցներ պետական բյուջեյից[8]։

2006 թվականի ջրհեղեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունթ Ռեյնիրում 2006 թվականի նոյեմբերի 6-ին տեղացած հորդառատ անձրևները ուժեղ ջրհեղեղների պատճառ հանդիսացան, որի հետևանքով ազգային պարկը փակվեց։ 36 ժամվա ընթացքում թափվեց 460 մմ տեղումներ։ Ջրհեղեղները քշեցին տարան ճանապարհների և արշավների համար նախատեսված հարթակների մեծ մասը[9]։ Միայն 2007 թվականի մայիսի 5-ին պարկը նորից բացվեց 706 համարի ճանապարհով շարժվող ավտոմեքենաների համար[10]։

Կառուցվածք և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյնիր լեռան հարավային լանջը
Փարադայսից տեսարան դեպի Ռեյնիր
Քրիստին ջրվեժ

1997 թվականի փետրվարի 18-ին պարկի տարածքը՝ պարկային ճարտարապետության պահպանման և բարձր որակի շնորհիվ ընդունվեց՝ որպես ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանների շրջան[11]։ Պարկի կազմում կան 42 օբյեկտ, որոնք առկա են ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչում, ինչպես նաև 4 ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ։

Պարկի առավել հայտնի այցելության վայրը Փարադայս շրջանն է[12]։ Այս շրջանը տեղակայված է ծովի մակարդակից 1600 մետր բարձրության վրա՝ Ռեյնիր հրաբխի հարավային լանջին։ 2000 թվականին պարկ այցելած 1,3 միլիոն մարդկանց 62 %-ը այցելել է հենց Փարադայս[13]։ Պարկի այս հատվածում է տեղակայված Հենրի Մ. Ջեքսոնի անվան տեղեկատվազբոսաշրջային կենտրոնը, որը կառուցվել է 1966 թվականին (2008 թվականի քանդվել և նորից է կառուցվել)[14] և 1916 թվականին կառուցված՝ պատմական, Փարադայս Ինն հյուրանոցը[15]։ ԱՄՆ-ի ազգային պարկերի ծառայությունը Փարադայսն անվանում է Երկրագնդի ամենաձնառատ վայրը։ 1971-1972 թվականների ձմռանը այս տարածքի վրա թափվեց 28,5 մետր ձյուն, ինչը այդ ձմռան համաշխարհային ռեկորդն է[16]։

Նիսքուալի դարպասներից 10,5 կմ դեպի արևելք գտնվում է Լոնգմայր տեղեկատվազբոսաշրջային կենտրոնը։ Կենտրոնը տեղակայված է Նիսքուալի գետի հովտում, Ռամփարթս և Թաթուշ լեռնային կատարների միջև՝ 842 մ բարձրության վրա[17]։ Լոնգմայիրը շրջապատում են անտառներ։ Լոնգմայիրը պահանջարկով երկրորդ տեղն է զբաղեցնում պարկի այցելուների շրջանում (2000 թվականին պարկ այցելած 1,3 միլիոն մարդկանց 38 %-ը հենց այստեղ էր եկել)[13]։

Սանրեյզ տեղեկատվազբոսաշրջային կենտրոնը տեղակայված է պարկի հյուսիսարևելյան մասում՝ 1950 մետր բարձրության վրա։ Սա պարկի ամենաբարձր կետն է, որին կարելի է հասնել մեքենայով։ Սանրեյզ շրջանում շատ կան հետիոտն ուղիներ։

2013 թվականին այստեղ գտան երկթևանի միջատների հազվագյուտ տեսակ՝ Plesioaxymyia vespertina[18]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռը Մաունթ Ռեյնիր ազգային պարկում

Ազգային պարկի ծառայության խոսքերով Փարադայս Երկրագնդի ամենաձնառատ վայրերից է, որտեղ պարբերաբար մեծ քանակությամբ ձյուն է գալիս[19]։ 1971-1972 թվականների ձմռանը այս տարածքի վրա եկած ձյան քանակը կազմեց 28,5 մետր, սա 1971-1972 թվականների համար համաշխարհային ռեկորդ դարձավ[19][20]։ Հետագայում 1998-1999 թվականների ձմռանը Բեքեր լեռան վրա եկավ 29 մ ձյուն[21]։

Կոպպենի կլիմաներիի դասակարգման աղյուսակի համաձայն, Մաունթ Ռեյնիր ազգային պարկի տարածքը մտնում է մերձարկտիկական կլիմայական գոտու մեջ և այստեղ ամառները չորային են լինում։

Փարադայս (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 65
(18)
62
(17)
70
(21)
78
(26)
88
(31)
86
(30)
87
(31)
94
(34)
89
(32)
88
(31)
78
(26)
66
(19)
94
(34)
Միջին բարձր °F (°C) 34.9
(1.6)
35.7
(2.1)
37.9
(3.3)
42.1
(5.6)
49.3
(9.6)
54.7
(12.6)
63.3
(17.4)
64.5
(18.1)
58.1
(14.5)
47.9
(8.8)
37.3
(2.9)
33.8
(1)
46.6
(8.1)
Միջին օրական °F (°C) 28.7
(−1.8)
28.9
(−1.7)
30.8
(−0.7)
34.0
(1.1)
40.5
(4.7)
45.5
(7.5)
53.0
(11.7)
54.2
(12.3)
48.9
(9.4)
40.1
(4.5)
31.0
(−0.6)
27.4
(−2.6)
38.6
(3.7)
Միջին ցածր °F (°C) 22.5
(−5.3)
22.1
(−5.5)
23.7
(−4.6)
25.9
(−3.4)
31.8
(−0.1)
36.2
(2.3)
42.7
(5.9)
43.9
(6.6)
39.7
(4.3)
32.3
(0.2)
24.7
(−4.1)
21.1
(−6.1)
30.6
(−0.8)
Ռեկորդային ցածր °F (°C) −13
(−25)
−18
(−28)
−2
(−19)
2
(−17)
13
(−11)
13
(−11)
20
(−7)
26
(−3)
18
(−8)
2
(−17)
−11
(−24)
−20
(−29)
−20
(−29)
Տեղումներ դյույմ (մմ) 18.24
(463.3)
12.69
(322.3)
12.56
(319)
8.30
(210.8)
5.89
(149.6)
4.11
(104.4)
1.95
(49.5)
1.97
(50)
4.71
(119.6)
10.43
(264.9)
20.28
(515.1)
17.17
(436.1)
118,3
(3004,6)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 118.7
(301.5)
91.6
(232.7)
90.6
(230.1)
67.5
(171.5)
26.1
(66.3)
5.6
(14.2)
0.3
(0.8)
0.1
(0.3)
1.4
(3.6)
24.1
(61.2)
120.9
(307.1)
124.0
(315)
670,9
(1704,3)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 21.1 17.8 21.5 18.8 15.4 12.8 7.3 6.6 9.6 15.0 21.7 21.1 188.7
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 18.5 15.9 19.5 14.4 7.9 2.5 0.2 0.1 0.7 6.2 16.6 19.0 121.5
Աղբյուր #1: NOAA (normals, 1981–2010)[22]
Աղբյուր #2: Western Regional Climate Center (extremes 1916–present)[23]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Bolsinger, Charles L.; Waddell, Karen L. (1993). Area of old-growth forests in California, Oregon, and Washington (PDF). United States Forest Service, Pacific Northwest Research Station. Resource Bulletin PNW-RB-197.
  3. 3,0 3,1 «Part One: The Cultural Setting. I. Historical Overview Of Indians And Mount Rainier». Mount Rainier Administrative History. National Park Service. 2000 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 5-ին.
  4. Burtchard, Greg C.; with contributions by Stephen C. Hamilton and Richard H. McClure, Jr. (originally published February 1998, last updated 17 November 2004.). «Chapter 4: The 1995 Mount Rainier Archeological Reconnaissance». Environment, Prehistory & Archaeology of Mount Rainier National Park, Washington. National Park Service, Seattle, Washington; International Archaeological Research Institute, Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 5-ին.
  5. Carson, Rob; Craig Hill. «Rainier Timeline». The News Tribune. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 24-ին.
  6. «Chronology of Climbs on Mt. Rainier». Tacoma Public Library. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 24-ին.
  7. «Transcribed from "John Muir's Ascent of Mt. Rainier"». University of Washington. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 24-ին.
  8. Duncan, Dayton; Ken Burns (2009). The National Parks: America's Best Idea. Random House. էջեր 48–51, 84–86. ISBN 978-0-307-26896-9.
  9. «November 2006 Flooding». Mount Rainier National Park. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 30-ին.
  10. Carlton Harrell, Debera (2007 թ․ մայիսի 5). «Battered Mt. Rainier to reopen». Seattle Post-Intelligencer. Վերցված է 2007 թ․ մայիսի 22-ին.
  11. «National Register of Historic Places Nomination Form: Historic Resources of Mount Rainier National Park MPS» (PDF). National Park Service. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
  12. Pitcher, Don (2002 թ․ հունիսի 12). Moon Handbooks Washington. Moon Handbooks (7th ed.). Avalon Travel Publishing. էջեր 615–616. ISBN 1-56691-386-1.
  13. 13,0 13,1 «Mount Rainier National Park Visitor Study Brochure» (PDF). Visitor Services Project. National Park Service. 2003 թ․ մարտի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 22-ին.
  14. «Mt. Rainier National Park Centennial Timeline 1960s». Mount Rainier National Park Centennial Celebration. National Park Service. 1999. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 22-ին. «1966: The Paradise Visitor Center (in 1987 dedicated as the Henry M. Jackson Visitor Center), is opened to the public in September.»
  15. Barnes, Christine; Pfulghoft, Fred (Photographer); Morris, David (Photographer) (2002 թ․ ապրիլ). Great Lodges of the National Parks: The Companion Book to the PBS Television Series. W W West. էջեր 48–57. ISBN 0-9653924-5-7.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. «Annual Snowfall at Paradise 1920 to 2002» (PDF). National Park Service. 2007 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 22-ին.
  17. Filley, Bette (2002). Discovering the Wonders of the Wonderland Trail: Encircling Mount Rainier (5th edition). Dunamis House. էջեր 37. ISBN 1-880405-09-1.
  18. Sinclair, Bradley J. (2013). Rediscovered at last: a new enigmatic genus of Axymyiidae (Diptera) from western North America. — Zootaxa, 3682(1): 143-150. doi: 10.11646/zootaxa.3682.1.7
  19. 19,0 19,1 «Mount Rainier National Park - Frequently Asked Questions (U.S. National Park Service)». National Park Service. 2007 թ․ հունվարի 19 [4 August 2005]. Վերցված է 2007 թ․ մայիսի 22-ին.
  20. «Annual Snowfall at Paradise 1920 to 2002» (PDF). National Park Service. 2007 թ․ հունվարի 12. Վերցված է 2007 թ․ մայիսի 22-ին.
  21. «Mt. Baker Holds Snowfall Record, NOAA reports». NOAA. 1999 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
  22. «WA Rainier Paradise RS». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  23. «RAINIER PARADISE RNGER, WASHINGTON». Western Regional Climate Center.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաունթ Ռեյնիր (ազգային պարկ)» հոդվածին։