Էմանուել Սաես
Էմանուել Սաես ֆր.՝ Emmanuel Saez | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 26, 1972 (50 տարեկան) |
Ծննդավայր | Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բարձրագույն նորմալ դպրոց, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և PSE? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Երկեր | The Triumph of Injustice: How the Rich Dodge Taxes and How to Make Them Pay? |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[2] |
![]() |
Էմանուել Սաես (անգլ.՝ Emmanuel Saez, նոյեմբերի 26, 1972, Իսպանիա), ֆրանսիացի և ամերիկացի տնտեսագետ, հարկային քաղաքականության և անհավասարության մասնագետ։ Բերքլիի Կալիֆորնիա համալսարանի պրոֆեսոր և արդար աճի կենտրոնի տնօրեն։ 2010 թվականին Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմանուել Սաեսը 1994 թվականին ավարտել է Փարիզի բարձրագույն ավագ դպրոցի բակալավրի աստիճանը։ Սովորել է մաթեմատիկա և տնտեսագիտություն։ 1996 թվականին Փարիզում ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում։ Տնտեսագիտության թեկնածուի կոչումը ստացել է Մասաչուսեթսի համալսարանում 1999 թվականին։ 1999-2002 թվականներին եղել է Հարվարդի ասիստենտ։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմանուել Սաեսը 2002 թվականից աշխատում է Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում (ասիստենտ, 2003 թվականից դոցենտ, 2005 թվականից տնտեսագիտության պրոֆեսոր), որտեղ այժմ հանդիսանում է տնտեսագիտության անվանակոչ պրոֆեսոր, արդար աճի կենտրոնի տնօրեն։ Նա համագործակցել է Թոմաս Պիկետիի և Գաբրիել Զուկմանի հետ՝ անդրադառնալով այնպիսի թեմաների, ինչպիսիք են հարստության և եկամտի անհավասարությունը, կապիտալի եկամտահարկը և կենսաթոշակը։ Հարստության և եկամուտների անհավասարության վերաբերյալ Սաեսի հետազոտությունը հիմնականում կենտրոնացել է հարստության և եկամտի բաշխման վերևում գտնվող տնային տնտեսությունների վրա, որոնք կազմում են ԱՄՆ հարկային բազայի զգալի մասը[3]։ Սաեսը հարուստների համար առաջարկում է շատ ավելի բարձր (սահմանային) հարկեր՝ մինչև 70% կամ 90%։ Սաեսը Հանրային տնտեսագիտության ամսագրի խմբագիր էր։ 2009 թվականին նա ստացել է հեղինակավոր Ջոն-Բեյթս-Քլարկ մեդալ, որը շնորհվել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի կողմից «մինչև քառասուն տարեկան ամերիկացի տնտեսագետին, ով նշանակալի ներդրում է ունեցել տնտեսական մտքի և գիտելիքի մեջ»։ 2010 թվականին ֆրանսիացի տնտեսագետների կողմից ստացել է Ֆրանսիայի լավագույն երիտասարդ տնտեսագետի մրցանակ[4]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002 թվական, Ազգային գիտական հիմնադրամի կարիերա մրցանակ
- 2003 թվական, Սլոանի կրթաթոշակ
- 2006 թվական, Դագ Պուրվիսի հուշամրցանակ
- 2009 թվական, Ջոն Բեյթս Քլարկ մեդալ[5]
- 2010 թվական, Կրթաթոշակ Մակ Արթուր[6][7]
- 2010 թվական, Ֆրանսիայի լավագույն երիտասարդ տնտեսագետի մրցանակ
- 2014 թվական, Ռեկտենվալդի մրցանակ
- 2014 թվական, Ջոն ֆոն Նեյմանի մրցանակ
- 2019 թվական, Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://rajk.eu/en/dijaink/
- ↑ 2,0 2,1 https://www.econometricsociety.org/society/news/2014-election-fellows.html
- ↑ Annie Lowrey (April 16, 2012)։ «For Two Economists, the Buffett Rule Is Just a Start»։ The New York Times։ Վերցված է 2016-09-10
- ↑ «Meet the 2010 Fellows - MacArthur Foundation»։ web.archive.org։ 2010-09-30։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2022-05-26
- ↑ 04.29.2009 - Emmanuel Saez wins 2009 John Bates Clark Medal
- ↑ Emmanuel Saez - MacArthur Foundation
- ↑ Two young faculty members named MacArthur “genius” fellows | Berkeley News