Jump to content

Լանժոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լանժոու
չինարեն՝ 兰州市
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ՀամայնքԳանսու
Ներքին բաժանումChengguan District?, Qilihe District?, Xigu District?, Anning District?, Honggu District?, Yongdeng County?, Gaolan County? և Yuzhong County?
Մակերես13 192,31 կմ²
ԲԾՄ1572 մետր
Բնակչություն4 359 446 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ0931
Փոստային դասիչ730000
Ավտոմոբիլային կոդ甘A
Պաշտոնական կայքlanzhou.gov.cn
Լանժոու (Չինաստան)##
Լանժոու (Չինաստան)

Լանժոու (չինարեն՝ 兰州|t=蘭州|p=Lánzhōu), քաղաք Չինաստանի հյոււսիսարևմտյան մասում՝ Գանսու պրովինցիայում, որի վարչական կենտրոնն ու խոշորագույն բնակավայրն է[2]։ Ընկած է Հուանհե գետի ափերին և հանդիսանում է տարածաշրջանային կարևորագույն տրանսպորտային հանգույց. երկրի արևմտյան մասի բնակավայրերը երկաթուղով կապում է արևելյան կեսի բնակավայրերին։ Պատմականորեն Լանժոուն կարևոր օղակ է եղել Մետաքսի հյուսիսային ճանապարհին և այժմ էլ պահպանում է իր կարևորությունը Նոր եվրասիական ցամաքային կամրջին։ Քաղաքում զարգացած են ծանր արդյունաբերությունը, նավթաքիմիական արտադրությունը։

Լանժոուն, Nature Index-ի ուսումնասիրությունների համաձայն, տեղ է գրավել գիտական արտադրանքի տեսակետից աշխարհի լավագույն 100 քաղաքների ցանկում[3]։ Այստեղ գործում են գիտահետազոտական մի շարք հիմնարկներ, ներառյալ Լանժոուի համալսարանը, Լանժոուի տեխնոլոգիական համալսարանը, Հյուսիսարևմտյան նորմալ համալսարանը, Լանժոուի Ջյաոտոն համալսարանը[4][5]։ Ընդ որում՝ նշվածներից Լանժոուի համալսարանը, լինելով Project 985 նախագծի անդամ, համարվում է Չինաստանի առավել հեղինակավոր գիտա-կրթական բարձրագույն հաստատություններից մեկը։

Գանսուի գավառական թանգարանը
  • Գանսուի գավառական թանգարան (甘肃省博物馆), ցուցադրված են հնագիտական և բրածո գտածոներ, ցուցանմուշներ Գանսուի պատմության վերաբերյալ
  • Լանժոուի թանգարան (兰州市博物馆), մշակութային կարևոր միավոր է Մետաքսի ճանապարհին։ 2017 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ թանգարանն ուներ 13 հազարից ավելի ցուցանմուշներ՝ խեցեղեն, հախճապակի, բրոնզե առարկաներ, վայելչագրության-գեղագրության նմուշներ, հին մետաղադրամներ և այլն[9]։
  • Գանսուի արվեստի թանգարան (甘肃艺术馆), ցուցադրված են տեղի արվեստագետների լավագույն աշխատանքներ[10]
  • Լանժոուի քաղաքային ցուցասրահ (兰州市规划展览馆)[11]
  • Լանժոուի նկարազարդ խեցեղենի թանգարան (兰州彩陶博物馆)[12]
  • Գանսուի գիտության և տեխնոլոգիայի թանգարան (甘肃科技博物馆)[13][14]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լանժոուի կենտրոնական առևտրային համալիրը

Լանժոուն 1949 թվականից աղքատ պրովինցիալ մարզկենտրոնից վերափոխվել է խոշոր արդյունաբերական կենտրոնի։ Եղել է արդյունաբերացման ճանապարհը բռնած չինական առաջին քաղաքներից մեկը՝ ըստ այդ երկրի առաջին և երկրորդ հնգամյա պլանների[15]։

Մեկ շնչի հաշվով ստեղծված համախառն ներքին արդյունքը Լանժոուում 2008 թվականին կազմել է 25,566 (RMB) (US$3,681), 2015 թվականին՝ 57,191 RMB (US$9182.28)[16], և ՀՆԱ-ի ցուցանիշով քաղաքը Չինաստանում գրավել է 100-րդ տեղը[17]։

Օդանավակայանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային սպասարկման համար բացվել է 1970 թվականին[18]։ Գտնվում է Լանժոու քաղաքից մոտավորապես 70 կիլոմետր դեպի հյուսիս։

Օդանավակայանն սպասարկում է միջազգային և ներերկրային 70-ից ավելի ուղղություններ։

Լանժոուն Հյուսիսարևմտյան Չինաստանի երկրորդ քաղաքն է, որտեղ, ըստ 2012 թվականի օգոստոսին արված հայտարարության, կառուցվելու է մետրո[19]։ Այն ունենալու է վեց գիծ՝ 207 կիլոմետր ընդհանուր ձգվածությամբ։ Առաջին գիծը բացվել է 2019 թվականի հունիսին[20]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.)北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
  2. «Illuminating China's Provinces, Municipalities and Autonomous Regions». PRC Central Government Official Website. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
  3. «Nature Index 2020 Science Cities | Supplements | Nature Index». www.natureindex.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. «US News Best Global Universities Rankings in Lanzhou». U.S. News & World Report. 2021 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Nature Index 2018 Science Cities | Nature Index Supplements | Nature Index». www.natureindex.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. 中国气象数据网 - WeatherBk Data (Chinese (China)). China Meteorological Administration. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  7. 中国地面国际交换站气候标准值月值数据集(1971-2000年). China Meteorological Administration. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
  8. 兰州城市介绍以及气候背景分析. Weather China (չինարեն). 中国气象局公共气象服务中心. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  9. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. 我的简介-甘肃艺术馆-文化艺术网. gsysg.orgcc.com.
  11. http://www.gs.xinhuanet.com/news/2012-1/31/c_114216595.htm(չաշխատող հղում)
  12. http://www.gsww.gov.cn/Web_Detail.aspx?id=8915 (չաշխատող հղում)
  13. sound, light, electricity and other high-tech means will be fully adopted, and the way of teaching and learning will enable visitors to embrace modern science in a pleasant atmosphere.
  14. «Gansu completes its first science and technology museum construction». China Daily. 2015 թ․ հունվարի 23.
  15. «兰州市». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.
  16. 2015甘肃各市gdp排名 2015年甘肃各市GDP和人均GDP排名一览表. 2016 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 21-ին.
  17. 2015中国城市GDP排名出炉! 第一无悬念. 2016 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 21-ին.
  18. 从"晴通雨阻"到"一日千里". Gansu Daily (Chinese (China)). 2009 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.
  19. 兰州城市轨道交通工程开工奠基 刘伟平冯健身赵广发欧阳坚出席奠基仪式. gansudaily.com.cn (պարզեցված չինարեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  20. 6月23日兰州轨交1号线试运营. 兰州新闻网. 2019 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  21. «Albuquerque, New Mexico & Lanzhou, China». Sister Cities International. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  22. «Heart crosses over the ocean». Akita City, Akita, Japan. 2010 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 付博. «List of Gansu's sister cities by 2012». gansu.chinadaily.com.cn. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  24. «Sister City Relationships between China and the United Kingdom». www.chinese-embassy.org.uk. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  25. Council, Hilltops (2013 թ․ հունիսի 4). «#didyouknow #youngnsw has a sister city in #China – Lanzhou City, when in Young visit the Chinese Tribute Gardenpic.twitter.com/R81TN99ZcT». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Cheung, Raymond. OSPREY AIRCRAFT OF THE ACES 126: Aces of the Republic of China Air Force. Oxford: Bloomsbury Publishing Plc, 2015. 978 14728 05614.
  • 徐 (Xú), 露梅 (Lùméi). 隕落 (Fallen): 682位空军英烈的生死档案 - 抗战空军英烈档案大解密 (A Decryption of 682 Air Force Heroes of The War of Resistance-WWII and Their Martyrdom). 东城区, 北京, 中国: 团结出版社, 2016. 978-7-5126-4433-5.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանժոու» հոդվածին։