Քենիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քենիայի Հանրապետություն Jamhuri ya Kenya |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ Harambee (Աշխատել միասին) |
||||
Օրհներգ՝ Ee Mungu Nguvu Yetu | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Նայրոբի | |||
Պետական լեզուներ | անգլերեն, սվահիլի | |||
Կառավարում | Նախագահական համակարգ | |||
- | Նախագահ | Կիբակի Մբայի | ||
- | Վարչապետ | Օդինգա Րաիլա | ||
Անկախություն | Մեծ Բրիտանիայից | |||
- | Ճանաչում | դեկտեմբերի 12 1963 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 582650 կմ² (47-րդ) | ||
- | Ջրային (%) | 2.3 | ||
Բնակչություն | ||||
- | 2014 նախահաշիվը | 45,546,000 [3] (29-րդ) | ||
- | 2007 մարդահամարը | 31,138,735 | ||
- | Խտություն | 66 /կմ² (139-րդ [3]) /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2007 գնահատում | |||
- | Ընդհանուր | $57.961 միլիարդ[1] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $3,270[1] | ||
ՀՆԱ (անվանական) | 2007 գնահատում | |||
- | Ընդհանուր | $1.672 միլիարդ[1] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $779[1] | ||
ՄՆԶԻ | 0,521 (միջին) (148րդ) | |||
Արժույթ | Քենիական շիլլինգ (KES) | |||
Ժամային գոտի | EAT | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+3) | ||
Ազգային դոմեն | .ke | |||
Հեռախոսային կոդ | +254 |
Քենիա, պաշտոնապես Քենիայի Հանրապետություն (սվահիլի՝ Jamhuri ya Kenya), հանրապետություն է Արևելյան Աֆրիկայում։ Նախկին բրիտանական գաղութ է։ Այսօր հանդիսանում է Արևելյան Աֆրիկայի ամենաարագ զարգացող երկրներից մեկը։
Մայրաքաղաքն է Նայրոբին։ Քենիան սահմանակից է Եթովպիային, Սոմալիին, Հարավային Սուդանին, Ուգանդային և Տանզանիային։
Ընդհանուր տեղեկություններ և աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենիան պետություն է Արևելյան Աֆրիկայում։ Տարածությունը 580,367 կմ² է, բնակչությունը 41,070,934 մարդ։ Այն գտնվում է հս. լ. 5 և հվ. լ. 5° աշխարհագրական լայնությունների միջակայքում և արլ. ե. 34°-42° աշխարհագրական երկարությունների միջակայքում։ Տարածքի մեծությամբ աշխարհում 47-րդն է, բնակչության թվաքանակի մեծությանբ՝ 33-րդն է, Բրիտանական համագործակցության անդամ է։ Դրամական միավորն է քենիական շիլլինգը։
Բնակչության կենսամակարդակը ցածր է, աշխարհում՝ 128-րդը։ ՀՆԱ-ն կազմում է 32.163 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ անձի հաշվով 809 ԱՄՆ դոլար։ Հարավ-արևելքում ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով։ Սահմանակից է Սոմալիին հյուսիս-արևելքից, Եթովպիային՝ հյուսիսից, Հարավային Սուդանին՝ հյուսիս-արևմուտքից, Ուգանդային՝ արևմուտքից և Տանզանիային՝ հարավից։ Երկրի տարածքն զբաղեցնում է Արևելաաֆրիկական սարահարթը, որը դեպի արևելք աստիճանաբար իջնում է և վերածվում առափնյա դաշտավայրի։ Սարահարթի կենտրոնական մասը խիստ կտրտված է։ Քենիայի ամենաբարձր լեռն է Քենիան (5199 մ), Աֆրիկայում բարձրությամբ երկրրորդն է։ Մյուս բարձր լեռներն են՝ Աբերդերը, Մաուն, Էլգեյոն։ Քիչ չեն հրաբուխներով շրջապատված իջվածքները։ Ջրի պաշարները կազմում են երկրի տարածքի 2 %-ը։ Այնտեղ է գտնվում Վիկտորիա քաղցրահամ լիճը, որը մակերեսի մեծությամբ Աֆրիկայում առաջինն է, աշխարհում երկրորդը։
Քենիա անվանումն առաջացել է Կիկույու, Էմբու, Կամբա լեզուներով Քենիա լեռան անվանումից։ Հայերեն թարգմանած Քենիա նշանակում է «ջայլամների տարածք»։ Քենիայի մայրաքաղաք Նայրոբին համարվում է աշխարհի ամենաթանկ քաղաքը։ Ներկայիս նախագահն է Մվայի Կիբակին։
Բնական պայմանների և ռեսուրսների գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդերքում կան հազվագյուտ մետաղների, բազմամետաղների և ոսկու հանքավայրեր։ Կլիման մերձհասարակածային է։
Միջին տարեկան ջերմաստիճանները
Քաղաք | Բարձրությունը (մ) | Առավելագույնը (°C) | Նվազագույնը (°C) | |
---|---|---|---|---|
Մոմբասա | առափնյա քաղաք | 17 | 30.3 | 22.4 |
Նայրոբի | մայրաքաղաք | 1661 | 25.2 | 13.6 |
Էլդորետ | 2085 | 23.6 | 9.5 | |
Լոդվար | հս. տափաստան | 506 | 34.8 | 23.7 |
Մանդերա | հս. տափաստան | 506 | 34.8 | 25.7 |
Բնական զոնաներից ամենատարածվածն են սավաննաները։ Խոշոր գետերն են Տանան և Գալանան, իջվածքներում են Ռուդոլֆ, Բարինգո, Նակուրու, Նաիվաշա, Մագադի լճերը։ Տարածված են սավաննաներն ու մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ է, շատ են հատկապես առյուծները, հովազները, ռնգեղջյուրները, փղերը։ Ստեղծված են Ցավո, Մաունթ, Քենիա, Սիբիլոն, Մերու, Աբերդեր ազգային պարկերը, մի քանի ծովային ազգային պարկեր ու արգելոցներ, որոնք վայրի բնության պահպանության լավագույն վայրերից են։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենիայի բնակչության 22 %-ը կիկույու ժողովուրդն է, 14 %-ը լահյա, 13 %-ը լուո, 12 %-ը կալենյին, 11 %-ը կամբա, 6 %-ը կիսիի, 6 %-ը մերու, 15 %-ը այլ աֆրիկյան ժողովուրդներ, 1 %-ը եվրոպացիներ, ասիացիներ, արաբներ։ Պետական լեզուներն են անգլերենը և սվահիլին։ Կյանքի միջին տևողությունը 47-55 տարի է։
Քենիայի ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նայրոբի 3 138 295
- Մոմբասա 707 400
- Նակուրու 337 200
- Կիսումու 273 400
- Էլդորետ 249 100
- Մերու 273 000
- Նյերի 179 500
- Մաչակոս 140 900
Կրոնական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենիայի բնակչության ավելի քան 78 %-ը քրիստոնյա է։
- Բողոքականություն 45%
- Կաթոլիկություն 33%
- Իսլամ 10%
- Բնապաշտություն 10%
- Այլ կրոններ 2%
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենիան ՀՆԱ-ով Արևելյան և Կենտրոնական Աֆրիկայում առաջինն է։ Քենիայի տնտեսության մեջ ամենազարգացած ճյուղն է սպասարկման ոլորտը, որը տալիս է երկրի ՀՆԱ-ի 62 %-ը, գյուղատնտեսությունը տալիս է ՀՆԱ-ի 22 %-ը, որով սակայն զբաղված է բնակչության աշխատուժի 75%։ Թույլ է զարգացած արդյունաբերությունը, որը տալիս է ՀՆԱ-ի 16 %-ը։ Բարձր զարգացած է զբոսաշրջությունը։
Տնտեսական հանրագումար Տարեկան աճը 5.8% (2005)։ 2006 = 6.1%։ 2007 = 7.2% 1 անձի հաշվով $1,200 Գյուղատնտեսական արտադրանք թեյ, սուրճ, շաքարեղեգ, այգեգործական արտադրանք, ոլոռ, ցորեն, բրինձ, մեքսիկական ագավա, արքայախնձոր, քրիզանտեմներ, ձիթատու մթերքներ, միս և մսային արտադրանք, կաշի։
Արդյունաբերություն՝ նավթամթերք, ալյուր, ցեմենտ, գարեջուր, գազավորված, ոչ ալկոհոլային ըմպելիքներ, տեքստիլ արտադրանք, տրանսպորտային միջոցներ, թղթե արտադրանք։
Արտահանում $2.2 միլիարդ թեյ, սուրճ, այգեգործական արտադրանք, նավթամթերք, ցեմենտ, քրիզանտեմներ, կալցիումական սոդա, մեքսիկական ագավա, կաշի, ալյուր։
Առաջատարները Ուգանդա, Միացյալ Թագավորություն, Տանզանիա, Նիդերլանդներ, ԱՄՆ, Պակիստան։ Ներկրում $3.2 միլիարդ Մեքենաշինական արտադրանք, տրանսպորտային միջոցներ, հում նավթ, պողպատ, պլաստիկ հումք, նավթամթերք, դեղեր, թղթե արտադրանք, ցորեն։ Առաջատարները Միացյալ Թագավորություն, Ճապոնիա, ՀԱՀ, Գերմանիա, ԱՄԷ, Իտալիա, Հնդկաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Սաուդյան Արաբիա։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական արհեստներից զարգացած են փայտի քանդակազարդումը, կավե ամանների, դդումե անոթների, ծղոտե կողովների, ուլունքազարդերի պատրաստումը։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենիայի սպորտը այնքան էլ զարգացած չէ։ Տարածված են կրիկետը, թենիսը, ֆուտբոլը, ռեգբին և բռնցքամարտը։ Սակայն Քենիան աշխարհին հայտնի է իր վազորդներով։ Քենիան ունեցել է օլիմպիական չեմպիոններ 800 մ, 1500 մ, 3000 մ, 5000 մ, 10000 մ մրցատարածություններում և մարաթոններում։
Քենիայի մարզիկներից հայտնի են Դևիդ Ռուդիշան, Կատերին Նդերեբան, Փոլ Թերգատը, Ջոն Նգունին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Cape Verde». International Monetary Fund. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 09–ին-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենիա» հոդվածին։ |
|
|
|