Փորոք (սիրտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սրտի փորոքի աշխատանք

Փորոք, սրտի ստորին մասի երկու մեծ բաժիններ, որոնք հավաքում և դուրս են մղում նախասրտից ստացված արյունը դեպի մարմնի և թոքերի ծայրամասային հատվածներ։ Նախասրտերը՝ սրտի երկու վերին բաժիններն են, որոնք փոքր են փորոքներից։

Քառախորշ սրտում, ինչպիսին է մարդկանց մոտ, փորոքները երկուսն են, որոնք սկիզբ են տալիս արյան մեծ ու փոքր շրջանառություններին։ Աջ փորոքից սկսվում է արյան փոքր կամ թոքային շրջանառությունը, իսկ ձախ փորոքից մղվում է աորտա՝ արյան մեծ շրջանառություն։

«Միջփորոքային» տերմինը նշանակում է փորոքների (օրինակ՝ միջփորոքային միջնապատի) միջև, մինչդեռ «ներփորոքային» նշանակում է մեկ փորոքի մեջ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտի կառուցվածք

Փորոքներն ունեն ավելի հաստ պատեր, քան նախասրտերը և առաջացնում են ավելի բարձր արյան ճնշում: Մարմնի և թոքերի ամբողջ մակերեսում արյան մղում պահանջող փորոքների ֆիզիոլոգիական բեռը շատ ավելի մեծ է, քան փորոքները լցնելու համար նախասրտերի կողմից առաջացած ճնշումը։ Բացի այդ, ձախ փորոքն ունի ավելի հաստ պատեր, քան աջը, քանի որ այն պետք է արյուն մատակարարի մարմնի մեծ մասին, մինչդեռ աջ փորոքը մղում է արյունը միայն թոքերը։

Փորոքների ներքին պատերին կան անկանոն մկանային սյուներ, որոնք կոչվում են մկանային հեծաններ և ծածկում են ներքին փորոքային բոլոր մակերեսները, բացառությամբ աջ փորոքի մեջ գտնվող կոնաձև զարկերակների։ Այս մկանների երեք տեսակ կա։ Երրորդ տեսակը պապիլյար մկաներն են, իրենց գագաթին կազմավորում են ջլային թելիկներ, որոնք միանում են եռափեղկ և միտրալ փականներին։

Ձախ փորոքի զանգվածը, որը գնահատվում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով, միջինը 143 գ ± 38,4 գ է 87–224 գ տիրույթում[1]։

Աջ փորոքի վերին առջևի մակերեսը շրջանաձև է և ուռուցիկ, կազմում է սրտի կրծոսկրակողային մակերեսի մեծ մասը։

Ստոծանիական մակերեսի հետին պատը ձևավորվում է փորոքային միջնապատով, որը դուրս է գալիս աջ փորոքից, այնպես որ խոռոչի լայնակի հատվածը ներկայացնում է կիսալուսային ուրվագիծ։ Դրա վերին և ձախ անկյունը կազմում է կոնաձև զարկերակ՝ conus arteriosus, որից առաջանում է թոքային զարկերակը։

Ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախ փորոքն ավելի երկար է և կոնաձև, քան աջը, և լայնակի հատվածում դրա գոգավորությունը ներկայացնում է օվալաձեւ կամ համարյա շրջանաձև ուրվագիծ։ Այն կազմում է կրծոսկրակողային մակերեսի մի փոքր մասը և սրտի դիֆրագմատիկ մակերեսի մեծ մասը, ինչպես նաև՝ սրտի գագաթը։ Ձախ խոռոչը ավելի հաստ ու մկանային է, քան աջը, քանի որ այն արյուն է մղում ավելի բարձր ճնշմամբ։ Աջ փորոքը եռանկյունաձեւ է և տարածվում է աջ նախասրտի եռափեղկ փականից մինչև սրտի գագաթը։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ հասունացման ժամանակ ձախ փորոքի պատերը հաստացել են երեքից վեց անգամ ավելի, քան աջ փորոքինը։ Սա արտացոլում է այս խցիկի հինգ անգամ ավելի մեծ ճնշման ծանրաբեռնվածությունը, արյունը վերադառնում է 80 մմ. սս ճնշման տակ, իսկ մղվում է դեպի աորտա՝ 120 մմ. սս տակ։

Ֆունկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիստոլայի ժամանակ փորոքները կծկվում են արյունը մղելով դեպի մարմին։ Դիաստոլայի ժամանակ փորոքները հանգստանում են և կրկին լցվում արյունով։

Ձախ փորոքը ձախ նախասրտից երկփեղկ փականի միջոցով ստանում է թթվածնով հարստացած արյուն և աորտալ փականի միջոցով մղում է աորտայից համակարգային արյան շրջանառություն։

Ձախ փորոքի մկանները պետք է հանգստանան և արագ կծկվեն, և ունենան հնարավորություն մեծացնելու կամ փոքրացնելու իր պոմպային գործունեությունը նյարդային համակարգի ազդեցության ներքո։Դիաստոլայի ժամանակ այն պետք է ամեն կծկումից հետո շատ արագ թուլանա, որպեսզի արագ լցվի թոքային երակներից եկած թթվածնով հագեցած արյամբ։ Սիստոլայի ժամանակ նույնպես փորոքը պետք է արագ և ուժեղ կծկվի, որպեսզի արյունը մղի դեպի աորտա՝ հաղթահարելով աորտայի բարձր ճնշումը։ Ազդող հավելյալ ճնշումն անհրաժեշտ է աորտայի և այլ զարկերակների ձգման համար՝ արյան ծավալի ավելացումը տեղավորելու համար։

Աջ փորոքը տանում է դեզօքսիգենացված արյուն աջ նախասրտից՝ եռափեղկ փականի միջոցով,և մղում է այն թոքային զարկերակի մեջ թոքային փականի միջոցով դեպի թոքային շրջանառություն։

Պոմպային ծավալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակների մոտ պոմպային ծավալը նորմալ պայմաններում կազմում է ~ 5լիտր/րոպե հանգստի պայմաններում։Պոմպի առավելագույն ծավալը կազմում է ~25լիտր/րոպե ոչ մարզիկների մոտ, և մինչև~45լիտր/րոպե օլիմպիական ատիճանի մարզիկների համար։

Ծավալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտաբանության մեջ փորոքների աշխատանքը չափվում է տարբեր ծավալային պարամետրերով, ներառյալ վերջնական դիաստոլիկ ծավալը (EDV), վերջնական սիստոլիկ ծավալը (ESV), հարվածային ծավալը (SV) և արտամղման ֆրակցիան (Ef):

Փորոքային ծավալ
Չափում Աջ փորոք Ձախ փորոք
Վերջնական դիաստոլիկ ծավալ 144 մլ(± 23 մլ) 142 մլ(± 21 մլ)[2]
Վերրջնական դիաստոլիկ ծավալ/մարմնի մակերես 78 մլ/մ2± 11 մլ/մ2) 78 մլ/մ2 (± 8.8 մլ/մ2)
Վերջնական սիստոլիկ ծավալ 50 մլ(± 14 մլ) 47 մլ(± 10 մլ)
Վերջնական սիստոլիկ ծավալ/մարմնի մակերես 27 մլ/մ2 (± 7 մլ/մ2) 26 մլ/մ2 (± 5.1 մլ/մ2)
Հարվածային ծավալ 94 մլ(± 15 մլ) 95 մլ(± 14 մլ)
Հարվածային ծավալ/մարմնի մակերես 51 մլ/մ2 (± 7 մլ/մ2) 52 մլ/մ2 (± 6.2 մլ/մ2)
Արտամղման ֆրակցիա 66% (± 6%) 67% (± 4.6%)
Սրտի կծկման հաճախականություն 60–100 60–100
Սրտային արտամղում 4.0–8.0 4.0–8.0

Ճնշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորոքային ճնշումը՝ զարկերակային ճնշումն է սրտի փորոքներում[3]։

Ձախ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտային ցիկլի մեծ մասի ժամանակ փորոքային ճնշումը ավելի ցածր է քան աորտայում, բայց սիստոլայի ժամանակ փորոքային ճնշումն արագ բարձրանում է, և երկու ճնշումները հավասարվում են (ներկայացվածեն կարմիր և կապույտ գծերով այս էջի դիագրամայում),աորտալ փականը բացվում է, և արյունը մղվում է դեպի մարմին։

Ձախ փորոքային վերջնական դիաստոլին բարձր ճնշումը համարվում է ռիսկի գործոն[4]։

Աորտալ և ձախ փորոաքին ճնշումների մեծ տարբերությունը կարող է աորտալ ստենոզի մատնանշի[5]։

Աջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջ փորոքային ճնշումը ցույց է տալիս ճնշման-ծավալային այլ օղակ, որը տարբերվում է ձախ փորոքից[6]։

Տեղ Նորմալ ճնշման արժեք

(մմ սնդիկի սյուն)

Կենտրոնական երակային ճնշում 3-8
Աջ փորոքային ճնշում սիստոլիկ 15-30
դիաստոլիկ 3-8
Թոքային զարկերակի ճնշում սիստոլիկ 15-30
դիաստոլիկ 4-12
Թոքային երակ/թոքային մազանոթների սեպաձև ճնշում 2-15
Ձախ փորոքային ճնշում սիստոլիկ 100-140
դիաստոլիկ 3-12

Չափերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրտը և նրա աշխատանքը սովորաբար բնութագրվում են չափման միավորներով, որոնք տվյալ դեպքում նշանակում են միաչափ հեռավորություններ, և սովորաբար չափվում են միլիմետրերով։Սա այդքան էլ տեղեկատվական չէ, ինչքան ծավալը, բայց կարող է ավելի պարզ գնահատման միջոց հանդիսանալ( օրինակ էխոկարդիոգրաֆիան M-ռեժիմում, կամ սոնոմիկրոմետրիան, որը հիմնականում օգտագործվում է հետազոտությունների մեջ փորձեր կատարելով կենդաննիների վրա)։ Օպտիմալ կերպով նշվում է, թե որ հարթությամբ է չափվում հեռավորությունը, օրինակ երկայնական հարթության չափով[7]։

Չափ Հապավում Սահմանում Նորմա
Վերջնադիաստոլիկ չափ EDD Դիաստոլայի վերջում փորոքի տրամագիծը,եթե այլ բան նշված չէ,սովորաբար վերաբերվում է լայնական(ձախից՝ աջ) ներքին(լուսանցքի) հեռավորությանը,բացառելով պատի հաստությունը,չնայած այն կարելի է չափել նաև որպես արտաքին հեռավորություն։
Ձախ փորոքի վերջնադիաստոլիկ չափ LVEDD կամ երբեմն LVDD Ձախ փորոքի վերջնադիաստոլիկ չափ։ 48մմ[8]

Սահմանները՝ 36-56մմ

Աջ փորոքի վերջնադիաստոլիկ չափ RVEDD կամ երբեմն RVDD Աջ փորոքի վերջնադիաստոլիկ չափ։ Սահմանները՝ 10-26մմ
Վերջնասիստոլիկ չափ ESD Վերջնասիստոլիկտ նման է վերջնադիաստոլիկի, բայց չափվում է սիստոլայի վերջում(փորոքների արյունը դուրս մղելուց հետո) այլ ոչ թե դիաստոլայի վերջում։
Ձախ փորոքի վերջնասիստոլիկ չափ LVESD կամ երբեմն LVSD Ձախ փորոքի վերջնասիստոլիկ չափ։ Սահմանները՝ 20-40մմ
Աջ փորոքի վերջնասիստոլիկ չափ RVESD կամ երբեմն RVSD Աջ փորոքի վերջնասիստոլիկ չափ։ Սահմանները՝ 10-26մմ
Միջփորոքային միջնապատի և դիաստոլիկ չափ IVSd Միջփորոքային միջնապատի հաստությունը։ 8,3մմ[8]

Սահմանները՝ 7-11մմ

Ձախ փորոքի հետին պատի վերջնադիաստոլիկ չափ LVPWd Ձախ փորոքի հետին պատի հաստություն։ 8,3մմ[8]

Սահմանները՝ 7-11մմ

Ձախ փորոքի սրտամկանի միջին հաստությունը LVMT Ձախ փորոքի միջին հաստությունը թվերով, ներկայացված է 95% միջակայքով կանխատեսմամբ՝ միջին խոռոչի կարճ առանցքով պատկերների համար[9]։ Կին․4-8մմ

Տղամարդ․5-9մմ[9]

Աջ փորոքի սրտամկանի միջին հաստությունը RVMT Աջ փորոքի միջին հաստությունը թվերով,ներկայացված է 95% միջակայքով կանխատեսմամբ[10]։ 4-7մմ[10]
Ձախ փորոքի վերջնասիստոլիկ չափ Ինչպես նշվել է վերը,բայց չափվում է սիստոլայի ընթացքում ։Այս չափումը սովորաբար կլինիկայում չի օգտագործվում։ 16մմ[11]
Ձախ նախասրտի չափ LA Սահմանները՝ 24-40մմ

Ֆրակցիոն կրճատումը՝ սիստոլայում կորած դիաստոլայի ցանկացած որոշակի չափն է։ Երբ խոսքը գնում է էնդոկարդի լուսանցքների միջև հեռավորության մասին դա վերջնական դիաստոլիկ չափերից(EDD) հանած վերջնական սիստոլիկ չափերը(ESD) հարաբերած վերջնական դիաստոլիկ չափերին(EDD) (տոկոսներով չափելու դեպքում բազմապատկել 100%-ով)։ Նորմալ արժեքները կարող են որոշ չափով տարբերվել՝ կախված նրանից թե անատոմիական հարթությունը որն է օգտագործում հեռավորությունը չափելու համար։Նորմալ չափը կազմում է 25-45%, թեթև՝ 20-25%, միջինը՝ 15-20%,իսկ ծանրը՝ 15%-ից պակաս։Սրտաբանության ախտորոշիչ հետազոտություններից միջնապատի ֆրակցիոն կրճատումը կարող է օգտագործվել նաև դիաստոլիկ/սիստոլիկ փոփոխությունները չափելու համար միջփորոքային միջնապատի [12] և հետին պատի չափերով։ Այնուամենայնիվ ինչպես էնդոկարդիալ, այնպես էլ միջնապատի ֆրակցիոն կրճատումը կախված են սրտամկանի պատի հաստությունից, և այդպիսով կախված են երկար առանցքի գործառույթից[13]։Համեմատության համար կարճ առանցքի ֆունկցիայի չափումը, որը կոչվում է էպիկարդի ծավալի փոփոխություն (EVC) անկախ է ստրամկանի պատի հաստությունից և ներկայացնում են մեկուսացված կարճ առանցքի գործառույթը[13]։

Կլինիկական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտի դիսռիթմիան՝ սրտի անկանոն բաբախումն է, որը կարող է առաջանալ փորոքներում կամ նախասրտերում։ Սովորաբար սրտի բաբախյունը սկսվում է նախասրտի սինոատրիալ հանգույցում, բայց կարող է առաջանալ նաև փորոքների Պուրկինյեի մանրաթելերում՝ առաջացնելով վաղաժամ փորոքային կծկումներ, որոնք կոչվում են նաև փորոքային լրացուցիչ կծկումներ։ Երբ այդ կծկումները խմբավորվում են, երևույթը հայտնի է որպես փորոքային տախիկարդիա։

Առիթմիայի մեկ այլ ձև է փորոքային էքստրասիստոլան։ Դա կարող է տեղի ունենալ որպես փոխհատուցող մեխանիզմ, երբ հաղորդակցման համակարգում խնդիր կա սինոատրիալ հանգույցում։

Առիթմիայի ամենածանր ձևը փորոքային ֆիբրիլյացիան է, որը սրտի կանգի և հետևաբար հանկարծակի մահվան ամենատարածված պատճառն է։

  • Փորոքային միջնապատի արատ
  • Ատրիովենտրիկուլյար միջնապատի արատ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Schlosser Thomas, Pagonidis Konstantin, Herborn Christoph U., Hunold Peter, Waltering Kai-Uwe, Lauenstein Thomas C., Barkhausen Jörg (2005-03-01)։ «Assessment of Left Ventricular Parameters Using 16-MDCT and New Software for Endocardial and Epicardial Border Delineation»։ American Journal of Roentgenology 184 (3): 765–773։ ISSN 0361-803X։ doi:10.2214/ajr.184.3.01840765 
  2. Maceira A. M., Prasad S. K., Khan M., Pennell D. J. (2006-01-01)։ «Normalized Left Ventricular Systolic and Diastolic Function by Steady State Free Precession Cardiovascular Magnetic Resonance»։ Journal of Cardiovascular Magnetic Resonance 8 (3): 417–426։ ISSN 1097-6647։ PMID 16755827։ doi:10.1080/10976640600572889 
  3. «MeSH Browser»։ meshb.nlm.nih.gov։ Վերցված է 2020-12-09 
  4. Brenner J. I., Baker K. R., Berman M. A. (1980-10-01)։ «Prediction of left ventricular pressure in infants with aortic stenosis.»։ Heart (անգլերեն) 44 (4): 406–410։ ISSN 1355-6037։ PMID 7426202։ doi:10.1136/hrt.44.4.406 
  5. «Aortic Stenosis: Practice Essentials, Background, Pathophysiology»։ 2020-12-05 
  6. Redington A. N., Gray H. H., Hodson M. E., Rigby M. L., Oldershaw P. J. (1988-01-01)։ «Characterisation of the normal right ventricular pressure-volume relation by biplane angiography and simultaneous micromanometer pressure measurements.»։ Heart (անգլերեն) 59 (1): 23–30։ ISSN 1355-6037։ PMID 3342146։ doi:10.1136/hrt.59.1.23 
  7. Kurita Akihiro, Itoh Hidehiko, Sato Fumi, Ichibori Yasuhiro, Yoshida Akira (2008-09-01)։ «Longitudinal fractional shortening and its relation to diastolic cardiac function»։ Journal of Medical Ultrasonics (անգլերեն) 35 (3): 113–118։ ISSN 1613-2254։ doi:10.1007/s10396-008-0176-0 
  8. 8,0 8,1 8,2 Basavarajaiah Sandeep, Wilson Mathew, Naghavi Reza, Whyte Gregory, Turner Mike, Sharma Sanjay (2007-11)։ «Physiological upper limits of left ventricular dimensions in highly trained junior tennis players»։ British Journal of Sports Medicine 41 (11): 784–788։ ISSN 0306-3674։ PMC 2465269։ PMID 17957014։ doi:10.1136/bjsm.2006.033993 
  9. 9,0 9,1 Kawel Nadine, Turkbey Evrim B., Carr J. Jeffrey, Eng John, Gomes Antoinette S., Hundley W. Gregory, Johnson Craig, Masri Sofia C., Prince Martin R. (2012-07-01)։ «Normal Left Ventricular Myocardial Thickness for Middle-Aged and Older Subjects With Steady-State Free Precession Cardiac Magnetic Resonance»։ Circulation: Cardiovascular Imaging 5 (4): 500–508։ PMC PMC3412148 ։ PMID 22705587։ doi:10.1161/CIRCIMAGING.112.973560 
  10. 10,0 10,1 «Right ventricular thickness as predictor of global myocardial performance in systemic sclerosis: A Doppler tissue imaging study»։ Indian Heart Journal (անգլերեն) 67 (6): 521–528։ 2015-11-01։ ISSN 0019-4832։ doi:10.1016/j.ihj.2015.06.021 
  11. Lang Roberto M., Borow Kenneth M., Neumann Alexander, Feldman Ted (1985-06-01)։ «Adverse Cardiac Effects of Acute Alcohol Ingestion in Young Adults»։ Annals of Internal Medicine 102 (6): 742–747։ ISSN 0003-4819։ doi:10.7326/0003-4819-102-6-742 
  12. de Simone Giovanni, Devereux Richard B., Roman Mary J., Ganau Antonello, Saba Pier S., Alderman Michael H., Laragh John H. (1994-05-01)։ «Assessment of left ventricular function by the midwall fractional shortening/end-systolic stress relation in human hypertension»։ Journal of the American College of Cardiology (անգլերեն) 23 (6): 1444–1451։ ISSN 0735-1097։ doi:10.1016/0735-1097(94)90390-5 
  13. 13,0 13,1 Ugander Martin, Carlsson Marcus, Arheden Håkan (2009-11-20)։ «Short-axis epicardial volume change is a measure of cardiac left ventricular short-axis function, which is independent of myocardial wall thickness»։ American Journal of Physiology-Heart and Circulatory Physiology 298 (2): H530–H535։ ISSN 0363-6135։ doi:10.1152/ajpheart.00153.2009 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]