Աուսկուլտացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աուսկուլտացիա (լատին․՝ auscultare - ունկնդրել), մարդու և կենդանիների ներքին օրգանների հետազոտման մեթոդ՝ դրանցում առաջացած ձայնային երևույթների ունկնդրմամբ։ Աուսկուլտացիայի նպատակներն են հետազոտել արյան շրջանառության և շնչառության համակարգերը (սրտի տոներ և շնչառական աղմուկներ), ինչպես նաև ստամոքս-աղիքային ուղին (աղիքային աղմուկներ)։ Օրգանիզմում առաջացած ձայնային երևույթների ունկնդրումը՝ որպես ախտորոշման եղանակ կիրառվել են դեռևս Հին Եգիպտոսում։ Սրտի ունկնդրումն առաջինը կիրառել է հույն բժիշկ Արեթեոսը դեռևս մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում։

Աուսկուլտացիա բառը առաջին անգամ կիրառվել է Ֆրանսիացի թերապևտ Ռ. Լաեննեկի կողմից, ով 1819 թվականին մշակել է ասուկուլտացիաի ժամանակակից մեթոդը՝ կիրառելով ստետոսկոպը։ Լաեննեկի ներդրումն այն է, որ նա կատարելագործեց այս եղանակը՝ իրար հետ կապելով որոշակի ձայները կրծքավանդակում որոշակի ախտաբանական փոփոխությունների հետ և վերջինիս կատարման համար հնարեց հարմար գործիք՝ ստետոսկոպ։

Աուսկուլտացիան հմտություն է, որը պահանջում է բավարար կլինիկական փորձառություն և լավ ունկնդրելու կարողություն։ Անասնաբուժության մեջ գործիքային ունկնդրման մեթոդն առաջին անգամ (1901) կիրառել է հունգարացի գիտնական Ի․ Սարեկը։ Ասուկուլտացին լինում է ուղղակի (ականջի անմիջական հպումով), անուղղակի (գործիքներով՝ ստեթոսկոպ, ֆոնենդոսկոպ)։ Թոքերի հիվանդությունների ժամանակ ասուկուլտացիայի օգնությամբ հայտնաբերվում են շնչառական բնորոշ աղմուկներ, զանազան խզզոցներ։ Սրտի տոների փոփոխությունները և աղմուկները լսելով դատում են սրտի գուծունեության խանգարումների մասին։ Զարկերակի աշխատանքը լսում են արյան ճնշումը չափելիս։ Որովայնի ասուկուլտացիայով հաստատում են ստամոքսի կամ աղիքների գալարակծկանքի փոփոխությունները, հղիների մոտ՝ պտղի սրտի բաբախը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 160