Շնչաչափություն
| Շնչաչափություն | |
|---|---|
| Ենթադաս | pulmonary function test? |
| MeSH | D013147 |
Շնչաչափություն (սպիրոմետրիա), (լատիներեն՝ spirare ֊ փչել, շնչել և․․․ մետրիա), թոքերի կենսական տարողությունը չափելու մեթոդ։ Առաջարկել է անգլիացի գիտնական Հատչիսոնը (1846)։
Կենսական տարողությունը որոշվում է հանգիստ շնչառության ժամանակ թոքերն օդափոխող շնչառական (մոտ 500 սմ³), խորը շնչառման դեպքում թոքերը մտնող լրացուցիչ (1500 սմ³) և հանգիստ արտաշնչումից հետո ուժեղ արտաշնչմամբ թոքերից դուրս եկող պահեստային (1600 սմ³) օդի գումարով։ Չափում են հատուկ գործիքով՝ շնչաչափով։ Վերջին տարիներին կիրառում են նաև շնչագրության մեթոդը, շնչագրով գրանցվում են շնչառական շարժումները և հատուկ աղյուսակով որոշվում է թոքերի կենսական տարողությունը։ Այն կիրառվում է առողջ մարդկանց հետազոտելիս, ինչպես նաև թոքերի և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ախտորոշման ու բուժման նպատակով։
Կատարվում են սպիրոմետրիկ թեստերի հետևյալ տեսակները.
- հանգիստ շնչառություն,
- հարկադիր արտաշնչում,
- թոքերի առավելագույն օդափոխություն,
- ֆունկցիոնալ թեստեր (բրոնխոլայնիչներ)
Սպիրոմետրիկ փորձարկման համար օգտագործվող սարքը կոչվում է սպիրոմետր: Սպիրոմետրիան օգտագործվում է այնպիսի հիվանդությունների ախտորոշման համար, ինչպիսիք են բրոնխիալ ասթման, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, ինչպես նաև գնահատելու մարդու շնչառական համակարգի վիճակը այլ հիվանդությունների և տարբեր բժշկական պրոցեդուրաների ժամանակ:
Սպիրոմետրիայի կիրառման կարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ թվային տեխնոլոգիաների ի հայտ գալը լայն տարածում ունեին մեխանիկական շնչաչափերը, առավել հաճախ՝ ջրային հիմքով։ Դրանցում արտաշնչված օդը մտնում էր ջրով անոթի մեջ դրված գլանի մեջ։ Արտաշնչելիս մխոցը շարժվում դեպի վեր և դրան միացված արձանագրող սարքը շարժվող թղթի վրա գրանցում է ծավալի համեմատ՝ ժամանակի գրաֆիկ: Նման սարքով հետազոտությունը աշխատատար էր և պահանջում էր պարամետրերի ձեռքով հաշվարկ:
Ներկայումս օգտագործվում են թվային գործիքներ՝ բաղկացած օդի հոսքային սենսորից և հատուկ էլեկտրոնային սարքից, որը սենսորների ընթերցումները թվային է դարձնում և կատարում անհրաժեշտ հաշվարկները։
Կան բազմաթիվ համակարգչային շնչաչափեր, որոնցում բոլոր հաշվարկները և վերլուծությունը կատարվում են առանձին՝ համակարգչի միջոցով:
Հետազոտության նախապատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սննդի, գազավորված ըմպելիքի ընդունումը հետազոտությունից 1 ժամ առաջ,
- Խուսափել ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունից հետազոտությունից մոտ 30 րոպե առաջ,
- Բացառել ծխախոտի ազդեցությունը հետազոտությունից 1 ժամ առաջ, մեծահասակ ծխողները պետք է ծխեն վերջին ծխախոտը հետազոտությունից 1 ժամ առաջ,
- Սպիրոմետրիա հետազոտության ժամանակ կրել կրծքավանդակը չճնշող հագուստ,
- Սպիրոմետրիայից առաջ դադարեցնել որոշ առանց դեղատոմսերի, օրինակ խորխաբերներ, օգտագործումը, 6 ժամ/12 ժամ առաջ բրոնխները լայնացնող կարճատև (սալբուտամոլ) և երկարատև (սալմետերոլ, ֆորմետերոլ)* ազդեցության դեղամիջոցների ընդունումը,
- Շարունակել ինհալյացիոն սթերոիդները,
- COVID 19 կասկածի դեպքում ուղեգրող բժշկի կողմից պարտադիր է հաստատումը բացակայության մասին։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնչաչափություն» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 534)։ |