Արտաշես Մելիք-Ադամյան
Ծնվել է | օգոստոսի 28, 1885 կամ 1889 |
---|---|
Ծննդավայր | Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն կամ Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 10, 1949 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Խարկովի ազգային բժշկական համալսարան |
Մասնագիտություն | թերապևտ և բժիշկ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Վիքիդարան | Արտաշես Մելիք-Ադամյան |
Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյան (օգոստոսի 28, 1885 կամ 1889, Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն և Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 10, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային թերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1937)։ Երևանի բժշկական ինստիտուտի տնօրեն (1937)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1906 թվականին ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, ապա՝ Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911) և աշխատել տեղի ֆակուլտետային թերապիայի, 1916-1925 թվականներին՝ հոսպիտալային թերապիայի կլինիկաներում, 1925 թվականից՝ Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի ներքին հիվանդությունների ամբիոնի վարիչ։ 1936-1937 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի տնօրենի տեղակալ, ապա՝ տնօրեն, 1938 թվականից՝ հանրապետական զինկոմիսարիատի ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կլիմայաբուժության, խաղողաբուժության, Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյան սրտամկանի ինֆարկտի ախտորոշման, ռևմատիզմի և ներքին հիվանդությունների ուսումնասիրության հարցերին։ Եղել է հանրապետական բժշկական ընկերության, առժողկոմատի բժշկական գիտական խորհրդի, թերապևտների ընկերության և հանրապետական ռևմատիկ կոմիտեի նախագահ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյանի անունով են կոչվում Երևանի բժշկական ինստիտուտի հոսպիտալային թերապիայի կլինիկան և Երևանի փողոցներից մեկը։
Նախորդող Արամ Շահվերդյան |
Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր Արտաշես Մելիք-Ադամյան 1937 |
Հաջորդող Եգոր Հարությունյան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մեր ռեկտորները»։ www.ysmu.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-06-ին։ Վերցված է 2016-11-12
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 385)։ ![]() |
- Օգոստոսի 28 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 10 մահեր
- 1949 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Շահումյան (Մառնեուլի շրջան) քաղաքում ծնվածներ
- Հայ թերապևտներ
- Խարկովի համալսարանի շրջանավարտներ