Ջոն Սնոու (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox med.png
Ջոն Սնոու
բրիտանական անգլերեն՝ John Snow
John Snow.jpg
Ծնվել էմարտի 15, 1813(1813-03-15)[1][2][3]
ԾննդավայրՅորք, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունիսի 16, 1858(1858-06-16)[2][3] (45 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահվան պատճառԿաթված
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունWestminster Hospital Medical School? և Լոնդոնի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, համաճարակաբան և անեսթեզիոլոգ
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg John Snow (physician) Վիքիպահեստում

Ջոն Սնոու (անգլ.՝ John Snow; մարտի 15, 1813 — մարտի 16, 1858), բրիտանացի բժիշկ, անզգայացման և բժշկական հիգիենայի զանգվածային ներդրման առաջին հետևորդներից մեկը։ Նա համարվում է ժամանակակից համաճարակաբանության հիմնադիրներից մեկը և առավել հայտնի է 1854 թվականին Լոնդոնի Սոհո թաղամասում խոլերայի բռնկման ուսումնասիրությամբ։

Ծնվել է 1813 թվականին Յորքում` ածխագործի աղքատ ընտանիքում, եղել է ինը երեխաներից առաջինը։ Բժշկությամբ հետաքրքրվել է պատանեկության տարիներից` տասնչորս տարեկանում դառնալով վիրաբույժի աշակերտ։ 1844 թվականի դեկտեմբերին ավարտել է Լոնդոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 1850 թվականից եղել է Թագավորական քոլեջի բժիշկների անդամ։ Համարվել է Լոնդոնի Համաճարակաբանական կազմակերպության հիմնադիրներից մեկը[4]։

Սնոուն եղել է այն առաջին բժիշկներից մեկը, ովքեր անզգայացման համար սկսեցին ակտիվորեն օգտագործել եթեր և քլորոֆորմ։ Հայտնի է նրանով, որ Վիկտորյա թագուհու երկու ծննդաբերությունների ժամանակ նրան անձամբ տվել է քլորոֆորմ[5]։ Եղել է այսպես կոչված «միազմայի տեսության» հակառակորդ, ենթադրվում է, որ նա առաջինն է հաստատել խոլերայի տարածումը վարակված ջրի միջոցով։

Երբեք ամուսնացած չի եղել։ Մահացել է 45 տարեկան հասակում` ինսուլտից[6]։

Թաղված է Լոնդոնի Բրոմպտոնյան գերեզմանում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Base biographique (ֆր.)
  4. «London Eoidemiology Society»։ UCLA։ Արխիվացված օրիգինալից 2013-01-17-ին։ Վերցված է 2012-10-22 
  5. «Anesthesia and Queen Victoria»։ John Snow։ Department of Epidemiology UCLA School of Public Health։ Արխիվացված օրիգինալից 2013-01-17-ին։ Վերցված է 2007-08-21 
  6. Johnson, Steven The Ghost Map. — Կաղապար:Нп3, 2006. — С. 206. — ISBN 1-59448-925-4