Մկանային կծկում
Մկանային կծկում, մկանի կարճացում, որի հետևանքով այն մեխանիկական աշխատանք է կատարում, ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և կենսաֆիզիկական բարդ պրոցես։
Ժամանակակից տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից տեսության համաձայն (Զ․ Հանսոն և Հ․ Հաքսլի, 1955, 1960)։ Դրա ժամանակ մկանաթելերում պարունակվող ակտին և միոզին սպիտակուցների թելիկները չեն կարճանում, այլ սահում են միմյանց վրայով, ակտինի թելիկները ներխրվում են միոզինի թելիկների մեջ, առաջանում է ակտոմիոզին, որի հետևանքով մկանաթելերի երկարությունը կրճատվում է։
Պրոցեսը կատարվում է ադենոզինեռֆոսֆորական թթվի (ԱԵՖ) ճեղքման էներգիայի հաշվին, կալցիումի իոնների ներկայությամբ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերում են.
- իզոմետրիկ,
- իգոտոնիկ
- աուքսոտոնիկ մկանային կծկումներ։
Իզոմետրիկ մկանային կծկման դեպքում աճում է մկանի լարվածությունը, բայց երկարությունը չի փոխվում, իգոտոնիկ կծկման ժամանակ մկանը կարճանում է, լարվածությունը մնում է անփոփոխ։
Օրգանիզմում կմախքային մկանները կատարում են միայն աուքսոտոնիկ կծկումներ, որի դեպքում փոխվում է մկանի և՛ լարվածությունը, և՛ երկարությունը։ Կմախքային մկանի մեկ կծկումը տևում է վայրկյանի տասնորդական մասեր, սակայն սովորաբար մկանները ստանում են նյարդային ազդակների համազարկեր և կատարում պրկանքային (տետանիկ) կծկումներ, որոնք բազմաթիվ միայնակ կծկումների միաձուլման արդյունք են։
Օրգանիզմում տեղի ունեցող բոլոր շարժումները (բացառությամբ էպիթելի թարթիչների շարժումներից) պայմանավորված են մկանային կծկումներով։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 639)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկանային կծկում» հոդվածին։ |
| ||||||||||