Վենտա
| Վենտա | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 346 |
| Ավազանի մակերես | 11 847,29 կմ²[1] |
| Ջրի ծախս | 95,5 |
| Ջրահոսք | |
| Ակունք | Ժյամայտյան բարձրավանդակի Մյադայնիս և Վյանյու լճեր |
| Ակունքի տեղակայում | Telšiai District Municipality? |
| Կոորդինատներ | 55°45′16″N 22°31′08″E / 55.75444°N 22.51889°E |
| Գետաբերան | Բալթիկ ծով |
| Գետաբերանի տեղակայում | Բալթիկ ծով |
| Բարձրություն | 0 մ |
| Կոորդինատներ | 57°23′44″N 21°32′40″E / 57.39556°N 21.54444°E |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Աբավա, Varduva?, Virvytė?, Վադակստե, Dabikinė River?, Žižma?, Šerkšnė?, Avižlys?, Uogys?, Q10409946?, Aunuva?, Gansė?, Varmė?, Knituoja? և Ciecere River? |
| Երկիր | |
| Երկրամաս | Վենտսպիլս, Վենտսպիլսի շրջան, Կուլդիգայի շրջան, Սալդուսի շրջան, Telšiai County? և Šiauliai County? |
| Ջրահավաք | Վենտայի Լողավազան |
| Գետը Վիքիպահեստում | |
Վենտա (լատիշ․՝ Venta, լիտ.՝ Venta, գերմ.՝ Windau, լեհ.՝ Windawa), գետ Լիտվայում (որտեղ այն անվանում են Վյանտա) և Լատվիայում, թափվում է Բալթիկ ծով։ Երկարությունը 346 կմ է (որի 33 տոկոսը գտնվում է Լիտվայի տարածքում), ավազանի մակերեսը՝ 11 800 կմ²։ Առաջանում է Ժյամայտյան բարձրավանդակի Մյադայնիս և Վյանյու լճերից։

Գարնանը խորությունը 7 մետր է։ Ջրի միջին ծախսը (հոսքը) 95,5 մ³/վրկ է։ Վենտան հոսում է հարավից հյուսիս, այդ պատճառով էլ, ի տարբերություն Լատվիայի մյուս գետերի, նավարկությունը սկսվում է վերևից։ Լիտվայի սահմանում Վենտայի լայնությունը 40-50 մետր է, իսկ գետաբերանը՝ 150-200 մետր։ Այդ պատճառով էլ նրա գետաբերանին տեղակայված Վենտսպիլս նավահանգիստը դարձել է Լատվիայի ամենակարևոր նավահանգիստը[2]։
Առավել մեծ վտակներից են՝ Աբավա, Վիրվիտե, Վարդուվա, Վադակստե և Ցիեցերե։
Լիտվայի տարածքում Վյանտա գետի ափին են տեղակայված Ուժվենտիս, Կուրշենայ, Վյանտա, Վեկշնյայ և Մաժեյկյայ քաղաքները, իսկ Լատվիայի տարածքում՝ Կուլդիգա, Պիլտենե և Վենտսպիլս քաղաքները։
Վենտայի վրա է գտնվում նաև Եվրոպայի ամենալայն ջրվեժը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://videscentrs.lvgmc.lv/files/Udens/Udens_apsaimniekosana_plani_2021_2027/Ventas_UBA/Ventas%20UBAP%202022-2027%20pielikumi/II%20nod.%20pielikumi%20VUBA%20pdf/2.4.1.c.piel.UO%20apraksti.pdf
- ↑ «Գետի բնութագիրը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենտա» հոդվածին։ |
| ||||||||||