Դաուգավպիլսի ամրոց
![]() | |
Տեսակ | ամրոց |
Վարչական միավոր | Դաուգավպիլս[1] |
Երկիր | ![]() |
Կառուցված | 1810[1] |
Ճարտարապետական ոճ | Ամպիր, կլասիցիզմ և Ռուսական կեղծգոթականություն |
Կայք | dinaburgascietoksnis.lcb.lv |
![]() | |
![]() | |
Daugavpils fortress Վիքիպահեստում |
Դաուգավպիլսի ամրոց (լատիշ․՝ Daugavpils cietoksnis, Dinaburgas cietoksnis), պաշտպանական ամրություն Լատվիայի Դաուգավպիլս քաղաքում՝ Դաուգավա գետի երկու ափերին: Պետական նշանակության քաղաքաշինական ու ճարտարապետական կառույց է, ներկայացվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու[2]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցի կառուցումը սկսվել է 1810 թվականին կայսր Ալեքսանդր I-ի հրամանով՝ նպատակ ունենալով ամրացնել Ռուսական կայսրության արևմտյան սահմանը Նապոլեոն I-ի հետ պատերազմի նախաշեմին: Աշխատանքը ղեկավարել է ռազմական ինժեներ Եգոր Հեկելը: 1810 թվականի գարնանից սկսվել են ամրոցի շինարարական աշխատանքները, որոնց համար ուղարկվել են զինվորական ջոկատներ:
1812 թվականի պատերազմի ժամանակ ամրոցը վնասվել է: Հետագա աշխատանքները կատարվել են ռազմական նախարարության ինժեներական բաժնի մասնագետների հսկողությամբ:
1830 թվականին Դինաբուրգի ամրոցը, պայմանավորված նոր ծագած լեհական ապստամբությամբ, ռազմական դրության է բերվել: 1831 թվականի երկրորդ կեսին ամրոցից հրետանային զինամթերքը տեղափոխվել է Վիլնո՝ հատուկ դրա համար կառուցված շինություն:
1833 թվականի մայիսի 21-ին Նիկոլայ I-ի ու Ռուսաստանի բարձրաստիճան հոգևորականության ներկայությամբ ամրոցն օծվել է:
1863 թվականին կրկին լեհական ապստամբություն է բարձրացել, և կրկին Դինաբուրգի ամրոցը ռազմական դրության է բերվել: Դինաբուրգի ամրոցի զինավորումն ուժեղացնելու նպատակով Ռևելի (Տալլինի) ամրոցից տարբեր տեսակի ու տրամաչափի 258 միավոր զենք է բերվել:
Ամրոցի շինարարական աշխատանքները շարունակվել են մինչև 1878 թվականը, չնայած հիմնական աշխատանքներն ավարտին էին հասցվել 1864 թվականին:
70-80-ական թվականներին ամրոցում կատարվել են ջրամատակարարման աշխատանքներ, կառուցվել է ջրմուղ աշտարակ:
1869 թվականի դեկտեմբերի 6-ին (18) ամրոցում ձևավորվել է մեծ իշխան Նիկոլայ Ալեքսանդրովիչի անվան մանկատուն զինվորների երեխաների, որոնք ծնողների աշխատանքի ժամին մնում էին առանց հսկողության, ու որբերի համար:
1875 թվականից իր գործունեությունն է սկսել ռուսական Կարմիր խաչի Դինաբուրգի տեղական կոմիտեն: 1881 թվականին ամրոցը դարձել է պետական հաղորդագրությունների կայան:
Ռազմական վարչության հրամանով 1887 թվականին ամրոցում հաստատվել է հակահրդեհային խումբ և ձևավորվել է ամրոցային ժանդարմական թիմ: Երկուսն էլ լուծարվել են 1914 թվականին:
1893 թվականի հունվարի 14-ին (26) Ալեքսանդր III-ի հրամանագրով Դաուգավպիլսն անվանակոչվել է Դվինսկ, իսկ նրա մրոցը՝ Դվինսկի ամրոց: Այն դարձել է պահեստ-ամրոց: Ամրոցը եղել է ռուս ցարերի հանգստի սիրելի վայրերից[3]:
1914 թվականի հուլիսի 14-ին (26) պահեստ-ամրոց Դվինսկում ռազմական դրություն է հայտարարվել: 1914 թվականի հուլիսի 23-ին ձևավորվել է Դվինսկի ռազմական շրջանը, իսկ օգոստոսի 21-ին նրա կառավարումը դարձյալ հանձնվել է Վիլնոյին:
1920-1940 թվականներին ամրոցում գտնվել են լատվիական բանակի ստորաբաժանումները: Այնտեղ է տեղակայվել անգլիական «Վիկկերս» ընկերության 4-6 տանկ:
1941-1944 թվականներին ամրոցում գտնվել է գերմանական բանակի ստորաբաժանում: Միջնաբերդում ձևավորվել է ճամբար խորհրդային ռազմագերիների համար:
1948-1993 թվականներին ամրոցում գործել է ռազմական ուսումնարան:
Ներկայումս նորացվել են ամրոցի ինժեներական ցանցը և փողոցները: 2010 թվականին, տնտեսական ճգնաժամով պայմանավորված, կասեցվել է Դաուգավպիլսի քաղաքային ու շրջանային ոստիկանության համար շինությունների վերակազմավորման ընթացքը: 2009 թվականի հունվարի 1-ից փոխվել են փողոցների անունները և շենքերի համարակալումները, ամրացվել են նոր ցուցանակներ:
2011 թվականին վերանորոգումից հետո հանդիսավոր բացվել է ջրմուղ աշտարակը: Այն կառուցվել էր 1865-1866 թվականներին ուշ գոթիկայի ոճով: Ներկայումս այնտեղ գործում է Դինաբուրգի ամրոցի մշակույթի ու տեղեկատվության կենտրոնը:
Ամրոցի պարետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1810—1812 Գավրիլլա Ուլանով[4][5]
- 1813—1815 Եգոր Ռիխտեր
- 1815—1816 Քրիստիան Ռոզինիուս[6], полковник из СПБ ополчения[7], С.258
- 1816—1822 Ֆյոդոր Պադեյսկի
- 1822—1846 Գուստավ Հելվիգ
- 1846—1862 Անդրեյ Սիմբորսկի
- 1862—1863 Ալեքսանդր Իոլնիշ
- 1863 (ապրիլ-սեպտեմբեր) Վասիլի Կուզմին
- 1863—1865 Ռուդոլֆ Շուլման
- 1865—1866 Վալերիան Բելգրադ
- 1866—1879 Պավել Վորոնով
- 1879—1882 Բորիս Կուտնևիչ
- 1882—1884 Գերոգի Պիլենկո
- 1884—1896 Պյոտր Գրում-Գրժիմայլո
- 1896—1897 Կոնստանդին Կլիմենկո
- 1897—1900 Նիկոլայ Գորբենկով
- 1900—1906 Վլադիմիր Պլյուցինսկի
- 1906—1917 Իվան Լվով[8]
Ամրոցի կառավարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս ամրոցի պարետի գլխավոր պարտականություններն են համակարգել Դաուգավպիլսի ամրոցի բնականոն գործունեությունը կոմունալ ծառայությունների հետ համագործակցությամբ կազմակերպել ամրոցի ապահով շահագործումը, ամրոցի բնակիչների ու սեփականատաերերի հետ քննարկել առկա հարցեր:Ամրոցի կառավարիչներ են եղել.
- Յանիս Յանովիչ Դունկիսկի - 2011-22013
- Արտյոմ Մախլին - 2013 հուլիս-սեպտեմբեր[9]
- Յանիս Օստրովսկի - 2013-[10][11]
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցային համալիրը տարածվում է Դաուգավա գետի երկու ափերին: Ձախ ափին կամրջային ամրությունն է, իսկ աջում՝ ամրոցի հիմնական մասը (միջնաբերդ): Նրանք կապված են փայտե կամրջով: Պաշտպանական հիմնական կառույցը՝ իր ութ բաստիոններով, եռանկյունաձև ռավելիններով, քարե հզոր կամարներով, առանձնանում է իր խստությամբ:
Ամրոցը լավ ամրացված քաղաքի տպավորություն է թողնում. նրա օվալաձև հատակագիծը բաժանված է կանոնավոր մասերի, որոնց միջև տեղակայված է քառակուսի հրապարակը (150х150 մ): Ուղղահայաց գլխավոր շինությունը, որն ամրոցի հիմքն է, երկու աշտարակով եկեղեցի է՝ 60 մ բարձրությամբ, բարոկկո ոճի դետալներով: Եկեղեցին 19-րդ դարի սկզբին վերածվել է ուղղափառ եկեղեցու, իսկ Լատվիայի առաջին հանրապետության տարիներին այն ծառայել է և՛ լյութերականներին, և՛ կաթոլիկներին և թե՛ ուղղափառներին: 1944 թվականին եկեղեցին պայթեցվել է:
Երկհարկ և եռահարկ տները նախատեսված են եղել շտաբի, պարետի, ինժեներական ու հրետանային պահեստի, հոսպիտալի (1.000 մարդու համար), զինվորական զորանոցների, անձնակազմի բնակության համար: Ամրոցային չորս դարպասները կառուցվել են ճարտարապետ Ալեքսանդր Շտաուբերտի նախագծով: Նրանց համեստ զարդն են կարծրատիպային դետալները, որոնք բնորոշ են ուշ կլասիցիզմին: Արևելյան Ալեքսանդրյան և հյուսիսային Կոնստանդինյան դարպասները նման են իրենց ճարտարապետությամբ: 1962 թվականին Կոնստանդինյան դարպասները քանդվել են ուսումնարանի տարածք խոշոր չափի սարքավորումներ բերելու պատճառով: Դարպասներն անվանված են կայսր Ալեքսանդր I-ի և նրա եղբայրների պատվին:
2008 թվականին քաղաքային դումայի պատվերով կազմակերպվել է Նիկոլաևյան դարպասների պատմամշակութային, ճարտարապետական ու տեխնիկական ուսումնասիրություն: 2009 թվականին մշակվել է դարպասների վերականգնման տեխնիկական նախագիծ:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Latvijas Vēstnesis (լատիշ.) — 1993.
- ↑ Daugavpils Fortress — UNESCO World Heritage Centre
- ↑ [1](չաշխատող հղում) Valsts nekustamie īpašumi website – general facts and information taken from State Real Estate Agency of Latvia 2004 online presentation titled “Daugavpils fortress – a place where the courage of Napoleon and the Russian emperors is present today”. Available in English language only.
- ↑ Уланов Гаврила Петрович / Персоны / Война 1812 года. Биографический справочник
- ↑ Морозов О. В. Первый комендант Динабургской крепости генерал-майор Г. П. Уланов // BALTFORT.-2014.-№ 3(28).-С.66-70, илл.
- ↑ Разыскано Морозовым О. В.
- ↑ http://pdf.vlib.by/BS-2012/herous-1812.pdf
- ↑ Морозов О. В. Последний комендант Двинской крепости генерал-лейтенант И. Н. Львов //BALTFORT.-2009.-№ 2(7).-С.64-67, илл.
- ↑ Артём Махлин назначен исполняющим обязанности коменданта крепости, но на вакантную должность не претендует
- ↑ Управляющим Крепости станет Янис Островский" Новости Даугавпилса и Латвии. Видео новости дня на Грани. LV
- ↑ Как найти чиновника: начальник Крепости и ревизоры думы " Новости Даугавпилса и Латвии. Видео новости дня на Грани. LV
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դաուգավպիլսի ամրոց կատեգորիայում։ |