Վալդիս Զատլերս
Վալդիս Զատլերս | |
![]() | |
Կրթություն՝ | Riga Stradiņš University? և Եյլի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, բժիշկ, վիրաբույժ, Լիկվիդատորներ և international forum participant |
Ծննդյան օր | մարտի 22, 1955[1][2] (68 տարեկան) |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Lilita Zatlere? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Վալդիս Զատլերս (լատիշ․՝ Valdis Zatlers, մարտի 22, 1955[1][2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), Լատվիայի նախագահ (2007-2011)։ Մասնագիտությամբ բժիշկ վնասվածքաբան է։ 2011 թվականից Բարեփոխումների կուսակցության առաջնորդն է։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Ռիգայի № 50 դպրոցում, ավարտել է Ռիգայի բժշկական ինստիտուտը (1979)։ 1990-1991 թվականներին վեցամսյա վերապատրաստում է անցել Յեյլի և Սիրաքյուսի համալսարաններում (ԱՄՆ)։
Բժիշկ և քաղաքական գործիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
1979-1985 թվականներին եղել է Ռիգայի երկրորդ հիվանդանոցի վնասվածքաբան-օրթոպեդ բժիշկ, 1985-1994 թվականներին գլխավորել է վնասվածքաբանության բաժանմունքը, իսկ 1994 թվականից եղել է Վնասվածքաբանության ու օրթոպեդիայի հիվանդանոցի խորհրդի նախագահը։
2005 թվականին միաժամանակ դասավանդել է Ստրադինյայի անվան համալսարանում։ Հիմնադրել ու ղեկավարել է Լատվիայի արթրոսկոպիայի միավորումը, եղել է Օրթոպեդների լատվիական միավորման նախագահը։ Պարգևատրվել է Երեք աստղերի շքանշանով (2007) (պարգևատրվել է մինչև նախագահի պաշտոնում առաջադրվելը)[3]։
1986 թվականին ռազմական բժիշկների հետ մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին[4][5]։
1988-1989 թվականներին ընտրվել է Լատվիայի ժողովրդական ճակատի դումայի անդամ, ինչից հետո թողել է քաղաքական գործունեությունը։ 1998 թվականին ստորագրել է Ժողովրդական կուսակցության հռչակագիրը։ 1980-ական թվականների վերջին Լատվիայի բժիշկների միության ստեղծման նախաձեռնողներից մեկն է եղել։
Կինը (երկրորդ ամուսնություն)` Լիլիտա Զատլերեն, նրանից մեծ է երկու տարով։ Ընտանիքում կա երեք երեխա։
Սկանդալներ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի փետրվարին այն ժամանակվա առողջապահության նախարար Արիս Աուդերսի հայտարարությամբ քրեական գործ է հարուցվել հիվանդանոցում գնումների չարաշահումների համար, որ ղեկավարել է Զատլերսը։ Հետաքննության ժամանակ նա հեռացվել է պաշտոնից։ Լատվիական մամուլի կարծիքով Զատլերսի հեռացումը կապված է եղել Աուդերսի հետ ունեցած կոնֆլիկտի հետ, ով, լինելով Վիրաբուժության կենտրոնի տնօրեն, զբաղվել է մասնավոր գործունեությամբ և գումար պահանջել այցելուներից այն վիրահատությունների դիմաց, որոնց համար վճարել էր պետությունը։ Արդեն 2003 թվականի մարտին Զատլերսը վերականգնվել է պաշտոնում. հետաքննության արդյունքում մեղադրանքը չի հաստատվել, մինչդեռ 2006 թվականին Աուդերսը մեղադրվել է խոշոր չափերի խարդախության մեջ` ենթարկվելով նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափ տուգանքի և գույքի բռնագրավման։
Ընտրություններից առաջ ռուսական ԶԼՄ-ների կողմից մեղադրվել է ռուսերենի նկատմամբ անհանդուրժողականության, ինչպես նաև կոմունիստական անցյալի համար[6]։
Ընտրություն նախագահի պաշտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի մայիսի 22-ին կառավարական կոալիցիան (Ժողովրդական կուսակցություն, Լատվիայի առաջին կուսակցություն, Կանաչների ու գյուղացիների միություն) որոշում է ընդունել 2007 թվականի մայիսին կայանալիք ընտրություններում Վալդիս Զատլերսին առաջադրելու Լատվիայի նախագահի պաշտոնում. լատվիական Սահմանադրությամբ նախագահը ընտրվում է խորհրդարանի պատգամավորների կողմից[7]։ Հաշվի է առնվել նրա մասնագիտական ու հասարակական բարձր հեղինակությունը, որևէ կուսակցության չպատկանելու հանգամանքը։ Զատլերսի օգտին քվեարկել են 100 պատգամավորներից 58-ը, որից հետո նախկին բժիշկը դարձել է նախագահ` առանց երկրորդ փուլի։ Սակայն Լատվիայի խորհրդարանում, այնուամենայնիվ, եղել է պայքար նախագահի պաշտոնի համար. ընդդիմության թեկնածու Այվար Էյձինշի օգտին քվեարկել էր Սեյմի 39 պատգամավոր[6]։
Նախընտրական պայքարի ժամանակ քննարկման առարկա է դարձել Զատլերսի` այցելուներից նվեր ստանալու սովորությունը, որոնք իր պնդմամբ ինքը չի պահանջել։ Այդպիսի գործունեությունը բնորոշ է եղել Լատվիայի բժիշկներին, և այն չի համարվել քրեորեն հետապնդելի արարք։ Ինչպես նախկին վարչապետ Անդրիս Շկելեն է բնորոշել.
Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին Զատլերսը Սեյմին կոչ է արել փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ, որպեսզի ժողովուրդը կարողանա ցրել Սեյմը, ինչը ընդունվել է։ Նա առաջարկել է նաև, որ նախագահը ևս առանց հանրաքվեի իրավունք ունենա Սեյմը ցրելու, սակայն այդ առաջարկությունը չի ընդունվել[8]։ 2011 թվականին նա առաջարկել է Սեյմին ուղղումներ մտցնել Սահմանադրության մեջ` մեծացնելով նախագահի լիազորությունները, նաև քաղաքացիության մասին օրենքը փոփոխել` ընդարձակելով երկքաղաքացիության և ոչ քաղաքացիների` քաղաքացի դառնալու հնարավորությունները[9][10]։
2009 թվականին նախագահը Սահմանադրական դատարանում հաջողությամբ վիճարկել է հասարակական գնումների մասին օրենքը այն բանից հետո, երբ Սեյմը կիրառել է իր վետոն, որը դրվել էր համապատասխան ուղղումների համար[11]։
2011 թվականի մարտին Վալդիս Զատլերսը հայտարարել է երկրորդ ժամկետում առաջադրվելու իր մտադրության մասին[12]։
2011 թվականի մայիսին Զատլերսը նախաձեռնել է 2010 թվականի հոկտեմբերին ընտրված Սեյմի արձակումը, հղում անելով «դատարանի նկատմամբ նրա ոչ հարգալից վերաբերմունքը» (պատգամավորները մերժել էին պատգամավորներից մեկին խուզարկելու` դատարանի պահանջը) և պաշտոնների վաճառքը[13]։
2011 թվականի հունիսի 2-ին Սեյմը քվեարկությամբ նոր նախագահ է ընտրել Անդրիս Բերզինշին[14]։
Քաղաքական գործունեություն նախագահությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հունիսի 9-ին` նոր նախագահի իրավասության հենց առաջին օրը, Զատլերսը մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ հայտնել է նոր կուսակցության ստեղծման մասին` Զատլերսի բարեփոխումների կուսակցություն։ Հուլիսի 23-ին` տասներորդ Սեյմն արձակելու հանրաքվեի օրը, կայացել է կուսակցության համագումարը[15]։
Արցախյան հարցում ունի ադրբեջանամետ հայացքներ, Գյանջեվու միջազգային կենտրոնի անդամ է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ [http://m.likumi.lv/doc.php?id=57654 ст. 14.1 Закона об Ордене Трёх Звёзд (լատիշերեն) ]
- ↑ «Затлерс посетит Чернобыль»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-26-ին։ Վերցված է 2019-04-23
- ↑ У Затлерса особые воспоминания о Чернобыле
- ↑ 6,0 6,1 Парламент Латвии выбрал травматолога(չաշխատող հղում), Аргументы и факты, 01.06.2007
- ↑ Предыдущий президент после избрания заявляла, что не имеет реальной власти, а только представительские функции, но впоследствии проявила себя жёстким политиком и реально была главой государства
- ↑ «Latvijas Valsts prezidenta mājas lapa»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-05-ին։ Վերցված է 2011-05-29
- ↑ «{title}»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-13-ին։ Վերցված է 2011-05-29
- ↑ «{title}»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-18-ին։ Վերցված է 2011-05-29
- ↑ «Latvijas Valsts prezidenta mājas lapa»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-05-ին։ Վերցված է 2011-05-29
- ↑ Президент Латвии Валдис Затлерс решил баллотироваться на второй срок http://www.fontanka.ru/2011/03/16/154/
- ↑ Президент Латвии инициировал роспуск Сейма
- ↑ «В Латвии сменился президент»։ Лента.ру։ 2 июня 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-24-ին։ Վերցված է 2011-06-02
- ↑ Учреждена Партия реформ Затлерса
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նախագահի պաշտոնական կայք
- Լատվիական քաղաքականությունը կբուժի վնասվածքաբանը
- Պարգևատրումների մասին հարց
- Անդրիս Շկելեի դիրքորոշումը Archived 2007-10-11 at the Wayback Machine.
- Պաշտոնի ստանձնման արարողություն
- Վալդիս Զատլերսի ասուլիսը «DDD» պորտալին
- Վլադիմիր Պոզներ. Ստուդիայի հյուրը Վալդիս Զատլերսն է:
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վալդիս Զատլերս կատեգորիայում։ |
|