Ոչ քաղաքացիներ (Լատվիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատվիայի ոչ քաղաքացու անձնագիր

Ոչ քաղաքացիներ (լատիշ․՝ nepilsoņi), իրավաբանական հատուկ կարգավիճակ, որ տրամադրում է Լատվիայի Հանրապետությունը ԽՍՀՄ-ի նախկին բնակիչներին, ովքեր մինչև 1992 թվականի հուլիսի 1-ը ապրել են Լատվիայում և չունեն որևէ այլ երկրի քաղաքացիություն, ինչպես նաև նրանց սերունդներին։ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 224.670 ոչ քաղաքացի, որոնք ապրում են Լատվիայում, և 5.105 ոչ քաղաքացի, որոնք ապրում են Լատվիայի տարածքից դուրս (1990-ական թվականների կեսերին ոչ քաղաքացիների թիվը եղել է 730-740 հազար մարդ)։ Նրանց մոտ 65.5 %-ը կազմում են էթնիկ ռուսները։ Իրավաբանական տեսանկյունից 1995 թվականի ապրիլի 12-ի օրենքի («Նախկին ԽՍՀՄ-ի քաղաքացիների կարգավիճակի մասին, ովքեր չունեն Լատվիայի կամ այլ երկրի քաղաքացիություն») սուբյեկտ են այն անձինք, ովքեր չեն և չեն եղել որևէ այլ երկրի քաղաքացի` բացի ԽՍՀՄ-ից և համապատասխանում են հետևյալ պահանջներին. 1992 թվականի հուլիսի 1-ին, անկախ բնակմակերեսի գրանցման կարգավիճակից, եղել են Լատվիայի տարածքում կամ նրանց կեցության վերջին գրանցումը մինչև 1992 թվականի հուլիսի 1-ը եղել է Լատվիայի Հանրապետությունում, կամ դատարանի որոշմամբ հաստատվել է այն փաստը, որ վերոնշյալ ամսաթվից ոչ պակաս քան տասը տարի անընդհատ ապրել են Լատվիայում, ինչպես նաև նրանց երեխաները, ովքեր չեն ստացել մեկ այլ քաղաքացիություն։ Ոչ քաղաքացիների զգալի մասը ծնվել է Լատվիայի տարածքում։

Պատմություն և ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[1]

1990-ական թվականներին ոչ քաղաքացիներ են դարձել հիմնականում այն մարդիկ, ովքեր 1940-1989 թվականներին Լատվիական ԽՍՀ են տեղափոխվել ԽՍՀՄ-ի այլ հանրապետություններից, ինչպես նաև նրանց երեխաները, ովքեր ծնվել են մինչև 1992 թվականի հուլիսի 1-ը։ Բնական ցածր աճի, սակայն հանրապետությունների մեծ մասի համեմատությամբ արտադրության բարձր զարգացման պայմաններում խորհրդային Լատվիայի բնակչության աճն ապահովվել է ներգաղթյալների հաշվին[2]։

1991 թվականի հունվարի 14-ին Լատվիայի Գերագույն խորհուրդը գրեթե միաձայն վավերացրել է «Միջպետական հարաբերությունների» պայմանագիրը, որը մեկ օր առաջ Տալլինում ստորագրել էին Լատվիայի Գերագույն խորհրդի քարտուղար Անատոլի Գորբունովը և ՌԴ Գերագույն խորհրդի քարտուղար Բորիս Ելցինը։ Պայմանագրի երրորդ կետով նախատեսվում էր, որ մարդիկ, որոնք ապրում են պայմանագիրը վավերացնող պետություններից որևէ մեկում, կարող են ընդունել կա'մ ՌԴ-ի, կա'մ Լատվիայի քաղաքացիություն` «կախված նրանց ազատ կամընտրությունից»։ ՌԴ-ի Գերագույն խորհուրդը այս պայմանագիրը չէր վավերացրել[3][4][5]։

Այս կարգավիճակն ունեցող մարդկանց իրավաբանական հիմնավորումը Լատվիայի Գերագույն խորհրդի` 1991 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումն է «Լատվիայի Հանրապետության քաղաքացիների իրավունքների վերականգնման մասին», որի համաձայն Լատվիայի քաղաքացի է ճանաչվել երկրի բնակիչների մոտ 2/3-ը (մինչպատերազմյան Լատվիայի քաղաքացիներն ու նրանց սերունդները), հակառակ Լատվիայի ազգային ճակատի նախընտրական ծրագրի 2.5 յետի[6]։ Հետագայում Ազգային ճակատի ղոկավար Դայնիս Իվանսը այս քայլը համարել է դավաճանություն[7]։ Ազգային արմատական ուժերը պնդել են, որ «Լատվիայի բոլոր բնակիչների Լատվիայի քաղաքացիություն շնորհելը կնշանակի վերադարձ դեպի անցյալ, խորհրդային նախկին կարգերի վերականգնում»[8][9]։

Տեսականորեն լատիշները հնարավորություն էին ստացել իրենց անկախության համար պայքարել զենքը ձեռքներին։ Դա կհանգեցներ արյունոտ բախումների։ Առավել խելամիտ էր թվում մեկ այլ ճանապարհ. օրինական միջոցով պահել կառավարական կառուցվածքները, իսկ դրա համար անհրաժեշտ էին ձայներ. չէ՞ որ այդ ժամանակ քվեարկում էին Լատվիայի բոլոր քաղաքացիները։ Մենք գիտակցաբար պնդում էինք, որ մեր նպատակը այսպես կոչված զրոյական տարբերակի ստեղծումն է։ Դա գիտակցված սուտ էր, որը մեզ օգնեց խուսափելու մարդկային զոհերից։
- Անդրեյ Պանտելեև, Սեյմի` ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի քարտուղար, «Լատվիական ճանապարհ» կուսակցության առաջնորդ[10]

Շուտով ԽՍՀՄ-ը փլուզվում է, և մինչև 1995 թվականը ոչ քաղաքացիների իրավաբանական կարգավիճակը մնում է անորոշ (այդ ժամանակ նրանց թիվը կազմում էր մոտ 700.000)[11]:

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Լատվիայում ապրում է 224.670 ոչ քաղաքացի, որը բնակչության 10.7 %-ն է[12]։ Ոչ քաղաքացիները ներկայանում են էթնիկական հետևյալ խմբերով.

  • Ռուսներ (147.220 ոչ քաղաքացի Լատվիայում բնակվող 538.361 ռուսներից. Լատվիայում ապրող ռուսների մոտ 27.3 %-ը ոչ քաղաքացիներ են)։
  • Ուկրաինացիներ (22.167 ոչ քաղաքացի Լատվիայում ապրող 50.731 էթնիկ ուկրաինացիներից. Լատվիայում ապրող ուկրաինացիների մոտ 43.7 %-ը ոչ քաղաքացիներ են)։ Կազմում են Լատվիայի ոչ քաղաքացիների 9.9 %-ը։
  • Բելառուսներ (30.911 ոչ քաղաքացի Լատվիայում ապրող 66.538 էթնիկ բելառուսներից. Լատվիայում ապրող բելառուսների մոտ 46.5 %-ը ոչ քաղաքացիներ են)։ Կազմում են Լատվիայի ոչ քաղաքացիների 13.8 %-ը։
  • Լատիշ ոչ քաղաքացիները եղել են 521 մարդ 1.263.894 լատիշներից (Լատվիայում ապրող բոլոր լատիշների 0.04 %-ը)։ Կազմում են Լատվիայի ոչ քաղաքացիների 0.23 %-ը։

Ոչ քաղաքացիների թիվը կրճատվում է նատուրալիզացիայի իրավաբանական գործընթացի, արտագաղթի ու մահերի արդյունքում[13]։

1988 թվականի հոկտեմբերին անցկացված հանրաքվեի ժամանակ ձայների մեծամասնությամբ (52.5 % 45 %-ի դիմաց) ընդունվել է որոշում, որով ընդլայնվել է նատուրալիզացիայի ենթակա մարդկանց շրջանակը, ինչպես նաև իրավունք է տրվել ոչ քաղաքացիների երեխաներին, ովքեր Լատվիայում են ծնվել մինչև 1991 թվականի օգոստոսի 21-ը, ծնողների դիմումի համաձայն քաղաքացիություն ընդունել։ Հանրաքվեից հետո, որով Լատվիան 2004 թվականին մտել է Եվրամիության կազմի մեջ, երբ Լատվիայի քաղաքացիները իրավունք են ստացել առանց մուտքի արտոնագրի մուտք գործել Եվրամիության շատ երկրներ, նատուրալիզացիայի գործընթացն արագացել է[14][15]։ 2004 թվականին նախորդ չորս տարիների համեմատությամբ մեծացել է Լատվիայի քաղաքացիություն ընդունած անձանց թվաքանակը` կազմելով 16.064 մարդ։ 2005 թվականին այդ ցուցանիշը հասել է 19.000-ի, ու դրանից հետո անկում է գրանցվել։ 2006 թվականին նատուրալիզացվել է 5.358 մարդով ավելի, քան նույն թվականին տրված դիմումների քանակությունն է եղել. քաղաքացիություն են ստացել նախորդ տարիներին դիմածները։ 2007 թվականից հետո, երբ ոչ քաղաքացիները ևս իրավունք են ստացել ազատ տեղափոխվելու Եվրամիության երկրներում, նատուրալիզացիայի գործընթացը դանդաղել է, և 2009-2012 թվականներին ցուցանիշը կայունացել է` հասնելով տարեկան 2.000-2.500 մարդու[15][16]։

Ոչ քաղաքացիները հիմնականում ապրում են խոշոր քաղաքներում։ Այսպես, 2014 թվականի սկզբին նրանք կազմել են Ռիգայի բնակչության 20.8 %-ը, Լիեպայայի 18 %-ը, Դաուգավպիլսի 16.7 %-ը։ Այս երեք խոշորագույն քաղաքների բնակչությունը կազմում էր Լատվիայի բնակչության 40.3 %-ը, սակայն այնտեղ ապրողների 62.4 %-ը եղել են ոչ քաղաքացիներ[17]։ 2016 թվականի սկզբին կառավարության պաշտոնական տվյալներով ոչ քաղաքացիները կազմել են բնակչության 42.92 %-ը[18]։

2015 թվականի կեսերին 1997 թվականի ծնված ոչ քաղաքացի մարդկանց և նրանցից երիտասարդների (0-18 տարեկան) թիվը եղել է 2.96 % (ամբողջ Լատվիայի բնակչության մեջ նրանց թիվը կազմել է 17.1%): Երկրի` 1925 թվականից հետո ծնված և ավելի ծեր քաղաքացիների շրջանում ոչ քաղաքացիները կազմել են 27.2 %[19]:

1995 թվականից ոչ քաղաքացիների կարգավիճակի մասին օրենքը փոխվել է յոթ անգամ։ Փոփոխությունների փաթեթը, որն ընդունվել է 2000 թվականի մարտին, նախատեսում էր ոչ քաղաքացիների վտարման հնարավորության սահմանափակումը, ինչպես նաև թույլ էր տալիս ոչ քաղաքացու կարգավիճակը լուծել դատական ճանապարհով[20]։ 2000 թվականի սեպտեմբերի փոփոխությունները վերականգնել են մարդու` ոչ քաղաքացու կարգավիճակը առանց դատարանի որոշման լուծարման հնարավորությունը, սակայն դատարանում բողոքարկման միջոցով[21]։ 2004 թվականին Սեյմը ուղղումներ է մտցրել օրենքում, որով հնարավորություն էր տրվում ոչ քաղաքացու կարգավիճակից զրկել, եթե մարդը երկրի սահմանից դուրս է եկել այլ տեղում մշտական գրանցվելու[22]։ 2005 թվականին Սահմանադրական դատարանը չեղարկել է արտագաղթածներին ոչ քաղաքացու կարգավիճակից զրկելու այս փոփոխությունները[23]։

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ոչ քաղաքացիների թիվը եղել է 224.670 մարդ Լատվիայում և 5.105 ոչ քաղաքացի Լատվիայի տարածքներից դուրս։

Ոչ քաղաքացիների թիվը Լատվիայում[24][25]


Անձանց թիվը, ովքեր Լատվիայի քաղաքացիություն են ընդունել[26][27]


Կարգավիճակ, իրավական տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիական իրավունքում ոչ քաղաքացիները տարբերվում են քաղաքացիություն չունեցողներից (լատիշ․՝ bezvalstnieki), որոնք որևէ պետության չեն պատկանում։ Ի տարբերություն նրանց` ոչ քաղաքացիներն ունեն լատվիական անձնագիր (դրանք տարբերվում են սկզբում կապույտ, իսկ 2007 թվականից կարմիր անձնագրերից. ոչ քաղաքացիների անձնագրերը մանուշակագույն են)։ Անձնագրի անգլերեն տարբերակում ոչ քաղաքացիները նշվում են որպես արտասահմանցիներ (անգլ.՝ alien), ովքեր ենթակա են Լատվիայի դիվանագիտական պաշտպանությանն արտասահմանում, իրավունք ունեն ապրելու Լատվիայում` առանց կացության թույլտվության։ Լատվիայի Սահմանադրական դատարանը ոչ քաղաքացիների կարգավիճակի զրկման կարգի մասին օրենքի 15-րդ և 17-րդ կետերում հաստատել է[23].

Ոչ քաղաքացիների մասին օրենքի ընդունումով ի հայտ է եկել միջազգային իրավունքին մինչ այդ անծանոթ մարդկանց խումբ` Լատվիայի ոչ քաղաքացիներ։ Լատվիայի ոչ քաղաքացիները չեն պատկանում ֆիզիկական անձանց մասին միջազգային իրավական ակտերի ոչ մի բնորոշմանը, քանի որ ոչ քաղաքացիների կարգավիճակը չի համապատասխանում այդ կարգավիճակներից ոչ մեկին։ Լատվիայի ոչ քաղաքացիները չեն համարվում քաղաքացիություն չունեցող, կամ օտարերկրացիներ, այլ «իրավական հատուկ կարգավիճակով» անձինք են։ Սահմանադրության 98-րդ կետի համաձայն` ամեն մեկը, ով ունի Լատվիայի անձնագիր, պետության պաշտպանության և Լատվիա վերադարձի ազատ իրավունք ունի։

Լատվիայի Հնաանրապետությունը հիմնավորում է կարծիքը, որ ոչ քաղաքացիները չեն հանդիսանում քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին 1954 թվականի կոնվենցիայի սուբյեկտներ, քանի որ նրանք ավելի շատ իրավունքներ ունեն, քան այդ կոնվենցիայի սուբյեկտները[28]։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն այս անձանց չի համարում 1954 թվականի կոնվենցիայի սուբյեկտներ, սակայն նրանց ներառել է քաղաքացիություն չունեցողների իր վիճակագրության մեջ[29]։ Ռասիզմի ժամանակակից դրսևորումների` ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարը Լատվիայի ոչ քաղաքացիներին համարում է քաղաքացիություն չունեցողներ` հղում անելով 1961 թվականի կոնվենցիային և Լատվիային առաջարկելով վերանայել նատուրալիզացիայի պայմանները[30]։ Լատվիայի` մարդու իրավունքների պաշտպան Ռոման Ապսիտիսը 2008 թվականին նշել է, որ ոչ քաղաքացիների իրավական հատուկ կարգավիճակը վիճելի է միջազգային իրավունքի տեսանկյունից[31]։ Հետազոտությունների արդյունքով, որը Եվրախորհրդարանի պատվերով կատարել էին հոլանդացի երեք գիտնականներ, Լատվիան դիտմամբ չի նման անձանց նշել որպես քաղաքացիություն չունեցող, այլ նրանց հատուկ նշանակություն է հատկացրել[32]։

Ոչ քաղաքացիների համար չի սահմանվել զինապարտություն, ինչով երկար ժամանակ տղամարդ ոչ քաղաքացիները տարբերվել են քաղաքացիություն ունեցող տղամարդկանցից, սակայն 2007 թվականին զինապարտությունը վերացվել է` նախընտրությունը թողնելով պրոֆեսիոնալ բանակին (վերջին զորակոչը Լատվիայում եղել է 2005 թվականին)։

Ոչ քաղաքացիները չունեն ընտրության իրավունք, չնայած կարող են մտնել լատվիական կուսակցությունների մեջ և նվիրատվություն անել նրանց համար[33][34]։ Սահմանափակված է նաև նրանց պրոֆեսիոնալ գործունեությունը. նրանք չեն կարող ծառայել բանակում, իրավապահ մարմիններում, բանտերի պահակությունում, չեն կարող դառնալ պաշտոնյա, փաստաբան, նոտար, դեղագործ, զագսի աշխատակից և այլն[35][36]։ Սահմանափակումներ կան նաև սոցիալական ու տնտեսական իրավունքներում` անշարժ գույքի ձեռքբերում, սեփականաշնորհման իրավունքի վկայական, կենսաթոշակային տարիք, զենքի կրում, առանց արտոնագրի ելք այլ երկրներ։ 2013 թվականին մարդու իրավունքների լատվիական կոմիտեն Լատվիայի քաղաքացիների ու ոչ քաղաքացիների ունեցած իրավունքների միջև հաշվել է 80 տարբերություն[37]։

Առանց մուտքի արտոնագրի մեկնում այլ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացվում է Լատվիայի Հանրապետության բնակիչների` քաղաքացինրի ու ոչ քաղաքացիների` այլ երկրներ մեկնելու հնարավորությունների համեմատական պատկերը[38][39]։

Եվրամիության երկրներ

Եվրամիություն Եվրամիություն Լատվիա Լատվիա Լատվիայի քաղաքացիներ Լատվիա Լատվիա Լատվիայի ոչ քաղաքացիներ
Ավստրիա Ավստրիա առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Բելգիա Բելգիա առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Բուլղարիա Բուլղարիա առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն առանց սահմանափակման *
Հունգարիա Հունգարիա առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Գերմանիա Գերմանիա առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Հունաստան Հունաստան առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Դանիա Դանիա առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Իռլանդիա Իռլանդիա առանց սահմանափակման *
Իսպանիա Իսպանիա առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Իտալիա Իտալիա առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Լիտվա Լիտվա առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Մալթա Մալթա առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Նիդերլանդներ Նիդերլանդներ առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Լեհաստան Լեհաստան առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Պորտուգալիա Պորտուգալիա առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Ռումինիա Ռումինիա առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Սլովակիա Սլովակիա առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Սլովենիա Սլովենիա առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Ֆինլանդիա Ֆինլանդիա առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Ֆրանսիա Ֆրանսիա առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Խորվաթիա Խորվաթիա առանց սահմանափակման տարեկան մինչև 90 օր
Չեխիա Չեխիա առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Շվեդիա Շվեդիա առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի
Էստոնիա Էստոնիա առանց սահմանափակման մինչև 90 օրից կես տարի

Եվրոպայի երկրներ, որոնք չեն մտնում Եվրամիության կազմի մեջ

Եվրոպայի երկրներ, որոնք չեն մտնում Եվրամիության կազմի մեջ Լատվիա Լատվիա Լատվիայի քաղաքացիներ Լատվիա Լատվիա Լատվիայի ոչ քաղաքացիներ Ռուսաստան Ռուսաստան ՌԴ քաղաքացիներ ընդհանուր քաղաքացիական անձնագրով
Ալբանիա Ալբանիա մինչև 30 օր մինչև 30 օր *
Անդորրա Անդորրա մինչև 90 օր տարվա մեջ փաստացի մուտքի արտոնագիր անհրաժեշտ չէ *
Բելառուս Բելառուս * * այո
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա մինչև 90 օր մինչև 90 օր մինչև 30 օր
Իսլանդիա Իսլանդիա մինչև 90 օր կես տարվա մեջ մինչև 90 օր կես տարվա մեջ *
Կոսովո Կոսովո մինչև 90 օր մինչև 90 օր *
Լիխտենշտայն Լիխտենշտայն մինչև 90 օր 12 ամսվա ընթացքում * *
Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա մինչև 90 օր կես տարվա մեջ * մինչև 15 օր
Մոլդովա Մոլդովա մինչև 90 օր վեց ամսվա մեջ մինչև 90 օր վեց ամսվա մեջ այո
Մոնակո Մոնակո մինչև 90 օր վեց ամսվա մեջ մինչև 90 օր վեց ամսվա մեջ *
Նորվեգիա Նորվեգիա մինչև 90 օր կես տարվա մեջ մինչև 90 օր կես տարվա մեջ *
Ռուսաստան Ռուսաստան * 180 օրվա ընթացքում մինչև 90 օր[40] քաղաքացիության երկիր
Սան Մարինո Սան Մարինո մինչև 90 օր * *
Սերբիա Սերբիա մինչև 90 օր * մինչև 30 օր
Ուկրաինա Ուկրաինա մինչև 90 օր * մինչև 90 օր
Չեռնոգորիա Չեռնոգորիա մինչև 90 օր մինչև 90 օր մինչև 30 օր
Շվեյցարիա Շվեյցարիա մինչև 90 օր կես տարվա մեջ մինչև 90 օր կես տարվա մեջ *

Ասիայի երկրներ

Ասիայի պետություններ և անկախ տարածքներ Լատվիա Լատվիա Լատվիայի քաղաքացիներ Լատվիա Լատվիա Լատվիայի ոչ քաղաքացիներ Ռուսաստան Ռուսաստան ՌԴ քաղաքացիներ ընդհանուր քաղաքացիական անձնագրով
Աբխազիա Աբխազիա * * մինչև 90 օր
Ադրբեջան Ադրբեջան * * այո
Հայաստան Հայաստան մինչև 180 օր տարվա մեջ * այո
Բրունեյ Բրունեյ մինչև 30 օր կես տարում * *
Վիետնամ Վիետնամ * * մինչև 15 օր
Հոնկոնգ Հոնկոնգ մինչև 90 օր վեց ամսվա մեջ * մինչև 14 օր
Վրաստան Վրաստան մինչև 360 օր տարվա մեջ մինչև 360 օր տարվա մեջ այո
Իսրայել Իսրայել մինչև 90 օր վեց ամսվա մեջ * մինչև 90 օր վեց ամսվա մեջ
Հարավային Կորեա Հարավային Կորեա մինչև 90 օր վեց ամսվա մեջ * մինչև 60 օր կես տարում
Ղրղզստան Ղրղզստան մինչև 60 օր * այո
Լաոս Լաոս * * մինչև 15 օր
Մակաո Մակաո մինչև 90 օր վեց ամսվա մեջ * մինչև 30 օր
Մալայզիա Մալայզիա մինչև 90 օր * մինչև 30 օր
Մալդիվներ Մալդիվներ մինչև 30 օր մինչև 30 օր մինչև 30 օր
Սինգապուր Սինգապուր մինչև 90 օր * *
Տաջիկստան Տաջիկստան * * այո
Թաիլանդ Թաիլանդ * * մինչև 30 օր
Թայվան Թայվան մինչև 30 օր * *
Թուրքիա Թուրքիա մինչև 30 օր կես տարվա մեջ * մինչև 30 օր
Ուզբեկստան Ուզբեկստան * * այո
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ մինչև 21 օր * մինչև 21 օր
Շրի Լանկա Շրի Լանկա * * մինչև մեկ ամիս
Հարավային Օսեթիա * * մինչև 90 օր
Ճապոնիա Ճապոնիա մինչև 90 օր մեկ մուտքի ժամանակ * *

Ռուսաստանի մուտքի արտոնագրի գումարը Լատվիայի բոլոր քաղաքացիների համար 47 դոլար է[41]։ Ոչ քաղաքացիները, այդ թվում` ազգությամբ ռուս, եթե Լատվիայի քաղաքացիություն են ձեռք բերում նատուրալիզացիայի ճանապարհով, մեխանիկորեն կորցում են Ռուսաստան առանց մուտքի արտոնագրի մտնելու իրավունքը։

Հյուսիսային Ամերիկայի երկրներ

Հյուսիսային Ամերիկայի երկրներ Լատվիա Լատվիա Լատվիայի քաղաքացիներ Լատվիա Լատվիա Լատվիայի ոչ քաղաքացիներ Ռուսաստան Ռուսաստան ՌԴ քաղաքացիներ ընդհանուր քաղաքացիական անձնագրով
Անտիգուա և Բարբուդա Անտիգուա և Բարբուդա մինչև 3 ամսից կես տարի * մինչև 30 օր
Բահամյան Կղզիներ Բահամյան Կղզիներ մինչև 3 ամսից կես տարի * մինչև 90 օր կես տարում
Բարբադոս Բարբադոս մինչև 3 ամիս կես տարում * մինչև 28 օր
Բելիզ Բելիզ մինչև 30 օր * *
Բերմուդյան կղզիներ Բերմուդներ * * կարճաժամկետ ժամանում
Հայիթի Հայիթի մինչև 90 օր * *
Գվատեմալա Գվատեմալա մինչև 90 օր * մինչև 90 օր կես տարում
Հոնդուրաս Հոնդուրաս մինչև 30 օր * մինչև 90 օր
Գրենադա Գրենադա * * մինչև 90 օր
Դոմինիկա Դոմինիկա մինչև 21 օր մինչև 21 օր մինչև 21 օր
Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն մինչև 30 օր զբոսաշրջային նպատակով մինչև 30 օր զբոսաշրջային նպատակով մինչև 30 օր զբոսաշրջային նպատակով
Կանադա Կանադա մինչև 6 ամիս տարվա մեջ * *
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա մինչև 90 օր կես տարում մինչև 90 օր կես տարում մինչև 90 օր
Մեքսիկա Մեքսիկա մինչև 90 օր վեց ամսում * *
Նիկարագուա Նիկարագուա մինչև 90 օր * մինչև 90 օրկես տարում
Պանամա Պանամա մինչև 6 ամիս զբոսաշրջային նպատակով մինչև 6 ամիս զբոսաշրջային նպատակով մինչև 6 ամիս
Սալվադոր Սալվադոր մինչև 90 օր * մինչև 90 օր
Սենտ Լյուսիա Սենտ Լյուսիա մինչև 90 օր * մինչև 6 շաբաթ
Սենտ Վինսենթ և Գրենադիններ Սենտ Վինսենթ և Գրենադիններ մինչև 30 օր * մինչև 20 օր
Սենթ Քիթս և Նևիս Սենթ Քիթս և Նևիս մինչև 3 ամիս կես տարում * *
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ մինչև 90 օր ESTA * *
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո մինչև 30 օր * մինչև 3 ամիս

Հարավային Ամերիկայի երկրներ

Հարավային Ամերիկայի երկրներ Լատվիա Լատվիա Լատվիայի քաղաքացիներ Լատվիա Լատվիա Լատվիայի ոչ քաղաքացիներ Ռուսաստան Ռուսաստան ՌԴ քաղաքացիներ ընդհանուր քաղաքացիական անձնագրով
Արգենտինա Արգենտինա մինչև 90 օր տարվա մեջ * մինչև 90 օրկես տարում
Բոլիվիա Բոլիվիա մինչև 90 օր զբոսաշրջային նպատակով * *
Բոնեյրե Բոնեյրե (Բոնեյրե, Սինտ Էստատիուս և Սաբա), Արուբա, Կյուրասաո, Սինտ Մարտեն մինչև 30 օր մեկ կղզում, ոչ ավել, քան 90 օր բոլոր կղզիներում միասին *
Բրազիլիա Բրազիլիա մինչև 3 ամիս կես տարում * մինչև 90 օր կես տարում
Վենեսուելա Վենեսուելա միայն զբոսաշրջային DEX-2 քարտերով * մինչև 90 օրկես տարում
Գայանա Գայանա * * մինչև 90 օր
Կոլումբիա Կոլումբիա մինչև 180 օր մեկ տարում * մինչև 90 օր կես տարում
Պարագվայ Պարագվայ մինչև 90 օր մեկ ուղևորության ընթացքում * մինչև 90 օր կես տարում
Պերու Պերու մինչև 3 ամիս զբոսաշրջային նպատակով * մինչև 90 օր կես տարում
Ուրուգվայ Ուրուգվայ մինչև 90 օրկես տարում * մինչև 90 օր կես տարում
Չիլի Չիլի մինչև 90 օր * մինչև 90 օր կես տարում
Էկվադոր Էկվադոր մինչև 90 օր * մինչև 90 օր կես տարում

Աֆրիկայի երկրներ

Աֆրիկայի երկրներ Լատվիա Լատվիա Լատվիայի քաղաքացիներ Լատվիա Լատվիա Լատվիայի ոչ քաղաքացիներ Ռուսաստան Ռուսաստան ՌԴ քաղաքացիներ ընդհանուր քաղաքացիական անձնագրով
Բոտսվանա Բոտսվանա * * մինչև 90 օր
Մավրիկիոս Մավրիկիոս մինչև 3 ամիս կես տարում * մինչև 60 օր
Մարոկկո Մարոկկո մինչև 3 ամիս 6 ամսվա ընթացքում * մինչև 3 ամիս կես տարում
Նամիբիա Նամիբիա * * մինչև 90 օր
Էսվատինի Էսվատինի մինչև 60 օր * մինչև 30 օր
Սեյշելյան կղզիներ Սեյշելյան կղզիներ մինչև 3 ամիս կես տարում * մինչև 3 ամիս կես տարում
Թունիս Թունիս միայն զբոսաշրջային խմբերով մինչև 90 օր միայն զբոսաշրջային խմբերով մինչև 90 օր *

Ավստրալիայի և Օվկիանիայի երկրներ

Ավստրալիայի և Օվկիանիայի երկրներ Լատվիա Լատվիա Լատվիայի քաղաքացիներ Լատվիա Լատվիա Լատվիայի ոչ քաղաքացիներ Ռուսաստան Ռուսաստան ՌԴ քաղաքացիներ ընդհանուր քաղաքացիական անձնագրով
Ավստրալիա Ավստրալիա մինչև 3 ամիս, eVisitor մուտք * *
Վանուատու Վանուատու * * մինչև 30 օր
Գուամ Գուամ * * մինչև 45 օր
Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներ Միկրոնեզիա * * մինչև 30 օր
Նիուե Նիուե * * մինչև 30 օր
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա մինչև 3 ամիս զբոսաշրջային նպատակով * *
Կուկի կղզիներ Կուկի կղզիներ * * մինչև 31 օր
Պալաու Պալաու * * մինչև 30 օր
Սամոա Սամոա մինչև 30 օր մինչև 30 օր մինչև 30 օր
Հյուսիսային Մարիանյան կղզիներ Հյուսիսային Մարիանյան կղզիներ * * մինչև 45 օր
Ֆիջի Ֆիջի զբոսաշրջային կամ բիզնես նպատակով * մինչև 90 օր

Նատուրալիզացիայի հնարավորություններ ու քաղաքացիության ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիության ընդունման հայտերի ընդունումը Լատվիայում սկսվել է 1995 թվականի փետրվարին, սակայն 1998 թվականի վերջին ոչ քաղաքացիների մեծ մասը չի կարողացել քաղաքացիություն ստանալ այսպես կոչված «նատուրալիզացիայի պատուհանների» պատճառով[28]։ ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների խորհրդին ներկայացրած հաշվետվության մեջ Լատվիան պնդել է, որ ամեն ոչ քաղաքացի իրավունք ունի քաղաքացիություն ստանալու նատուրալիզացիայի գործընթացի միջոցով։

Լատվիայի քաղաքացիություն չեն կարող ստանալ այն մարդիկ, ովքեր[42].

  • Վտանգ են ներկայացնում պետական ու հասարակական անվտանգության, պետության ժողովրդավարական կառուցվածքի, անկախության ու տարածքային ամբողջականության տեսանկյունից, այդ թվում`
    • Գործել են Լատվիայի Հանրապետության անկախության, Լատվիայում գոյություն ունեցող պետական կարգի դեմ։
    • 1990 թվականի մայիսի 4-ից հետո տարածել են ֆաշիզմի, շովինիզմի, նացիոնալ-սոցիալիզմի, կոմունիզմի գաղափարներ, հրահրել են ազգային կամ ռասսայական ատելություն ու անհանդուրժողականություն։
    • Կապված են ահաբեկչության հետ կամ գործում են հակապետական կամ հանցավոր կազմակերպություններում։
    • Կապված են փողերի լվացման հետ։
  • Ծառայում են զինված ուժերում կամ օտար պետությունների կազմակերպություններում` առանց նախարարների խորհրդի համաձայնության։
  • 1940 թվականի հունիսի 17-ից հետո Լատվիայի Հանրապետությունը բնակության վայր են ընտրել ԽՍՀՄ-ի (Ռուսաստանի) կամ ԽՍՀՄ-ի ներքին զորքերի դեմոբիլիզացիայից հետո, եթե զորակոչի պահին Լատվիան չի համարվել նրանց բնակության մշտական վայրը։ Սույն սահմանափակումը չի վերաբերում անձանց, ովքեր տասը տարվա ամուսնության վկայական ունեն Լատվիայի կամ Լիտվայի ու Էստոնիայի նախկին քաղաքացիների հետ 1940 թվականին հունիսի դրությամբ։
  • Համարվել են ԽՍՀՄ ՊԱԿ-ի կամ օտարերկրյա այլ անվտանգության ծառայությունների գործակալներ, հատուկ ծառայությունների հետախույզներ։
  • Դատվածություն ունեն Լատվիայում կամ այլ պետությունում հանցավոր գործունեություն ծավալած լինելու համար։
  • 1991 թվականի հունվարի 13-ից հետո գործել են Լատվիայի Հանրապետության դեմ տարբեր կազմակերպությունների կազմում։

Լատվիայի Հանրապետության քաղաքացիության համար գրանցումը (առանց քննությունների) հնարավոր է 1999 թվականի փետրվարից ոչ քաղաքացիների երեխաների համար, եթե նրանք ծնվել են 1991 թվականի օգոստոսի 21-ից հետո (Լատվիայի անկախության ձեռքբերման ամսաթիվն է)։ 2011 թվականին Լատվիայում եղել է մոտ 17.000 ոչ քաղաքացու երեխա, ովքեր իրավունք են ունեցել ստանալու քաղաքացիություն, որոնց ծնողները, սակայն, տարբեր պատճառներով չեն օգտվել այդ հնարավորությունից[43]։

Նատուրալիզացիայի համար անհրաժեշտ է Լատվիայի Հանրապետությանը հավատաամություն տալու երդում։ Դիմողը պետք է քննություն հանձնի լատիշերենից, սահմանադրությունից, հիմնից ու Լատվիայի պատմությունից[44]։ 1996 թվականին արտաքին գործերի նախարարության հայտարարությամբ Լատվիան պարտավորվել է քաղաքացիություն տրամադրել բոլոր նրանց, ովքեր կկատարեն օրենքով սահմանված այս պարտավորությունները[45]։ Քաղաքացիության մասին օրենքը հավաստում է, որ նատուրալիզացիայի միջոցով քաղաքացիություն կարելի է ստանալ մեկ տարվա ընթացքում։ Միջին հաշվով այս գործընթացը տևում է 7-8 ամիս։ 2015 թվականի վերջին նատուրալիզացիա են անցել 143.061 մարդ (մեծ մասը ոչ քաղաքացիներ, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրացիներ)[46] (большинство натурализующихся — неграждане[14][47]:

Նատուրալիզացիայի վարչության տվյալներով հիմնական պատճառները, որոնց համար ոչ քաղաքացիները չեն դիմում քաղաքացիություն ստանալու, հետևյալն են.

  • Համոզումը, որ քաղաքացիություն ստանալն իրենց իրավունքն է - 34.2 %
  • Լատիշերենի ոչ բավարար տիրապետում - 23.2 %
  • Պատմության քննության հանձնում - 20.5 %
  • Ոչ քաղաքացիների` այլ երկրներ գնալու ավելի քիչ վճարներ - 20.2 %
  • Գումարի մուծում - 12.2 %[48]:

Ավելի ուշ կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ հարցվածների 45 %-ը լատիշերենի իր իմացությունը բավարար չի համարել քաղաքացիություն ստանալու համար[49]։ Քաղաքացիություն չստանալու պատճառներ են նշվել նաև Լատվիայի զինված ուժերում ծառայության չանցնելու ցանկությունը (հատկապես բնորոշ է եղել մինչև 27 տարեկան տղամարդկանց մոտ մինչև 2005 թվականը) կամ ծեր տարիքը[50]։

2010 թվականին Լատվիայի ոչ քաղաքացիների մեծ մասը ընդունել է ՌԴ քաղաքացիություն[51]։

Ոչ քաղաքացիները` որպես քաղաքական ու իրավունքի պաշտպանության հարց[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին եղել են հայտարարություններ, այդ թվում` իշխանության քաղաքական գործիչների շրջանում, որ «բոլոր ոչ քաղաքացիները ստիպված են լինելու լքել Լավիան», ինչն արժանացել է Մարդու իրավունքների պետական գրասենյակի քննադատությանը[52]։

Համաձայն հարցման, որ անցկացվել է 2005 թվականին SKDS-ի կողմից, ոչ քաղաքացիներին տեղական կառավարման ընտրություններում ձայնի իրավունք տալու որոշմանը կողմ են եղել Լատվիայի բնակիչների 45.9 %-ը, քաղաքացիների 38.4 %-ը, դեմ են եղել բնակիչների 35.6 %-ը, բայց քաղաքացիների 42.8 %-ը[53][54]։ Մասնավորապես, օրենքում այդպիսի փոփոխությունների օգտին կողմ են եղել ռուսների 74.6 %-ը և լատիշների 24.8 %-ը, դեմ են եղել ռուսների 7.8 %-ը, լատիշների 55.9 %-ը։ «AC Konsultācijas»-ի հարցումների տվյալներով 2008 թվականին տեղական ընտրություններում ոչ քաղաքացիների ձայնի իրավունքին կողմ են եղել Լատվիայի բնակիչների 47 %-ը ընդդեմ 39 %-ի։

Պարբերաբար երկրում ստորագրահավաքներ են կազմակերպվում ու հասարակական կազմակեպությունների կողմից դիմումներ են ներկայացվում ոչ քաղաքացիների իրավունքները մեծացնելու պահանջով, օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններ են քննարկվում[55][56][57][58]։ Լինում են ցույցեր հատկապես ընտրությունների շրջանում և ոչ քաղաքացիության ամսաթվին` հոկտեմբերի 15-ին[59]։ Լատիշական ազգայնական կազմակերպությունները, մյուս կողմից, կազմակերպում են միջոցառումներ` ընդդեմ քաղաքացիություն տալու, Սեյմին առաջարկություններ են անում օրենքում փոփոխություններ մտցնելու և քաղաքացիության ձեռքբերումը խաստացնելու օգտին[60][61][62]։

2012 թվականին 12.686 քաղաքացի Լատվիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են փոխանցել օրենքի նախագիծ` ոչ քաղաքացիների քաղաքացիություն հատկացնելու մասին։ ԿԸՀ-ը 3-ի դեմ 6 ձայնով օրենքի նախագիծը համարել է հակասահմանադրական և հրաժարվել է անցկացնել ստորագրահավաքի հաջորդ փուլերը։ Այս որոշումը նախագիծը ներկայացնողների կողմից բողոքարկվել է դատարանում[63]։ 2014 թվականին Գերագույն դատարանը ԿԸՀ-ի որոշումը օրինական է համարել։

«Համաձայնության կենտրոն» միավորումը հանդես է գալիս նատուրալիզացիայի պետական աջակցության, ոչ քաղաքացիների մասնագիտական սահմանափակումներին վերջ տալու, նրանց մասնակցությունը տեղական ընտրություններին սահմանելու օգտին[64]։ «Լատվիայի ռուսների միությունը» նշել է, որ բարոյապես արդարացված կլիներ ոչ քաղաքացիների` Լատվիայի քաղաքացիության միաժամանակյա ընդունումը և այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկումը[65][66]։ Լատվիայի սոցիալիստական կուսակցությունը հանդես է եկել ոչ քաղաքացիական ինստիտուտի կրճատմանը նրանց քաղաքացիություն շնորհելու ճանապարհով։ «Ամեն ինչ Լատվիայի համար» ազգային միավորումը կողմ է նատուրալիզացիայի սահմանափակմանը[67]։

Միջազգային հասարակությունը իրարամերժ տեսակետներ է հայտնել ոչ քաղաքացիության ու նատուրալիզացիայի պայմանների մասին։ Միջազգային կազմակերպությունների հայտարարություններում հնչում են գործընթացը պարզեցնելու, քաղաքացիների ու ոչ քաղաքացիների իրավունքների տարբերության կրճատումներ կատարելու կոչեր։ Այսպես, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը Լատվիայում 2006 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարել է.

Այն փաստը, որ չափահաս բնակչության զգալի մասը չունի ընտրական իրավունք, վկայում է ժողովրդավարության պակասի մասին։ ԵԱՀԿ Խորհրդարանական համաժողովը, Եվրոպայի խորհուրդը, Բալթյան երկրների խորհուրդը նշել են ոչ քաղաքացիների իրավունքների վերանայման և նրանց` տեղական ընտրություններին մասնակցելու հնարավորության հարցի կարևորությունը[68]։

Մեկ այլ օրինակ է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` 2006 թվականի նոյեմբերի 17-ին բանաձևը.

Վեհաժողովը կարծում է, որ նատուրալիզացիայի պայմանները, որոնք ընդունված են Լատվիայում, անհաղթահարելի խոչընդոտներ չեն ստեղծում Լատվիայի քաղաքացիություն ստանալու համար և ընդունված կարգը չի պարունակում եվրոպական ստանդարտներին խիստ հակասող պահանջներ։ Սակայն հաշվի առնելով այն, որ ոչ քաղաքացիներին բնորոշ իրավիճակը չունի նախադեպ և դրա համար էլ չունի եվրոպական նորմեր, Համաժողովը կարծում է, որ հնարավոր է պայմանների հետագա բարելավում, որպեսզի հնարավոր լինի խուսափել Լատվիայի քաղաքացիության ընդունման ոչ անհրաժեշտ պահանջներից[69]։

Ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական կոմիտեն կարծում է, որ ոչ քաղաքացիների կարգավիճակը ստիպում է այդ անձանց իրենց «երկրորդ կարգի քաղաքացի» համարել[70]։

Միևնույն ժամանակ գոյություն ունեն ոչ քաղաքացիների կարգավիճակի պակաս քննադատական կարծիքներ։ Այսպես, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժ. Դյուրիեն 2003 թվականին, պատասխանելով ոչ քաղաքացիների կարգավիճակի մասին հարցին, ասել է[71].

Դա ձեր երկրի առանձնահատկությունն է։ Այստեղ շատ կարևոր է, որ դուք ունեք ընտրության հնարավորություն. դուք կարող եք ինքներդ որոշել` ուզու՞մ եք դուք քաղաքացի լինել, թե՞ ոչ։ Եթե դուք չեք ուզում քաղաքացիություն ստանալ, ուրեմն դուք ունեք դրա պատճառները։

Միջազգային կազմակերպությունների ցուցումները Լատվիային ոչ քաղաքացիների կարգավիճակի մասին հետևյալին են առնչվում.

  • Ոչ քաղաքացիներին իրավունք տալ քվեարկելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում[72][73][74][75][76][77][78]։
  • Հեշտացնել նատուրալիզացիայի գործընթացը[79]։
  • Քաղաքացիների և ոչ քաղաքացիների իրավունքների տարբերությունը կրճատել[80]։
  • Քաղաքացիություն ստացող ոչ քաղաքացիներից չպահանջել արտահայտել համոզնունքներ, որոնք կհակասեն իրենց ազգային պատմությանը[81]։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը 2003 թվականին ներկայացրել է միջազգային կազմակերպությունների հիմնական պահանջները ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցով[82]։ Ռուսաստանը 2008 թվականից առանց մուտքի արտոնագրի ռեժիմ է հաստատել Լատվիայի ոչ քաղաքացիների համար (ի տարբերություն Լատվիայի քաղաքացիների), իսկ նախկինում արտոնագրի համար ոչ քաղաքացիներն ավելի քիչ գումար էին մուծում, քան քաղաքացիները[83][84][85]։ Լատվիայում Ռուսաստանի դեսպանը 2010 թվականին հայտարարել է, որ «Լատվիայի ոչ քաղաքացիների խնդիրները կլուծվեն էվոլյուցիայի ճանապարհով, սակայն խնդրի առկայությունը չպետք է խանգարի երկու երկրների քաղաքական ու գործնական հարաբերությունների զարգացմանը»[86]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://data.csb.gov.lv/pxweb/lv/Sociala/Sociala__ikgad__iedz__iedzskaits/IS0093.px/table/tableViewLayout2/?rxid=22366cc9-d337-43f7-a746-c7cffe90dfbf(չաշխատող հղում)
  2. В 1959—1989 гг. естественный и механический прирост населения в Латвийской ССР вместе составили 27,4 %, а по СССР в целом — 36,8 %. База данных demoscope.ru: население СССР и республик по данным переписей 1959 и 1989 гг. См. тж. Бузаев В. В. Неграждане Латвии — Рига: ЛКПЧ, 2007 — стр. 8
  3. Jānis Maurītis. «Pilsoņu kongess un tā darbība» (լատվիերեն). pilsonis.lv. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  4. «Договоры об основах межгосударственных отношений РСФСР-Эстония-Латвия». ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  5. Договор об основах межгосударственных отношений Российской Советской Федеративной Социалистической Республики и Латвийской Республики Российская газета, 1991, 16 января
  6. Решение ВС ЛР от 15.10.1991. «О восстановлении прав граждан Латвийской Республики и основных условиях натурализации»: (լատիշերեն), (անգլ.) — see Appendix 3, pp. 76-78 (pp. 37-39 of .pdf document) Արխիվացված 2009-03-05 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  7. Lapsa L., Metuzāls S. Kā dzima pilsoņi un nepilsoņi(չաշխատող հղում), 2011
  8. Tautas frontes 2. kongress. Programma, statūti, rezolūcijas — Rīga, LTF izdevniecība, 1990 Արխիվացված 2015-04-02 Wayback Machine — 7. lpp.
  9. Гурин А. Хроника большого кидка DELFI 2012
  10. 1. Круминя М. Интеграция этнических меньшинств в Латвийской Республике. — Рига, 1997, стр. 12-13 [1] Цит. по: 1. Гущин В. 15 лет в состоянии раскола Արխիվացված 2007-10-24 Wayback Machine 2. Латвия — чья она родина? Рига, 1994, стр. 105-106. Цит. по: Приедитис А. Мультикультурализм и перспективы демагогии
  11. B. Bowring Report of a second mission to the Republic of Latvia on behalf of FIDH and Bar of England and Wales Արխիվացված 2015-09-14 Wayback Machine HRC, 1994 — see p. 16(անգլ.)
  12. «Latvijas iedzīvotāju skaits pašvaldībās» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  13. За 2007 г. число неграждан сократилось на 20 395: с 392 816 Արխիվացված 2019-04-23 Wayback Machine до 372 421 Արխիվացված 2008-12-23 Wayback Machine. При этом натурализовалось за этот год всего 6826 человек Արխիվացված 2019-04-23 Wayback Machine (включая граждан других стран и апатридов со статусом bezvalstnieks), а выехало из страны 4183 Արխիվացված 2012-05-27 archive.today (включая граждан Латвии и иностранцев)
  14. 14,0 14,1 В 2007 году 97,6 % натурализованных в Латвии составляли неграждане, 1,6 % — бывшие граждане России — Щербакова Е. Демоскоп Weekly № 403—404
  15. 15,0 15,1 Статистика о процессе натурализации неграждан за период 1995—2013 год. Управление по делам гражданства и миграции. (լատիշերեն)
  16. «МИД Латвийской Республики: Неграждане Латвии могут въезжать в страны ЕС без виз». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  17. Численность жителей в самоуправлениях по государственной принадлежности 01.01.2014 Արխիվացված 2020-02-26 Wayback Machine(լատիշերեն)
  18. Третий доклад Латвийской Республики о выполнении Рамочной конвенции о защите национальных меньшинств, ACFC/SR/III(2016)001 р. 63 (անգլ.) 55.-56. lpp. (լատիշերեն)
  19. Распределение населения Латвии по году рождения и государственной принадлежности, 01.07.2015 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(լատիշերեն)
  20. Etnopolitika Latvijā. Pārskats par etnopolitisko stāvokli Latvijā un tā ietekme uz sabiedrības integrāciju Red. E. Vēbers. Rīga, 2001. ISBN 998-4543-79-X — 75. lpp.(լատիշերեն)
  21. 14.09.2000. likums «Grozījumi likumā „Par to bijušās PSRS pilsoņu statusu, kuriem nav Latvijas vai citas valsts pilsonības“»(լատիշերեն)
  22. 20.05.2004. likums «Grozījumi likumā „Par to bijušās PSRS pilsoņu statusu, kuriem nav Latvijas vai citas valsts pilsonības“»(լատիշերեն)
  23. 23,0 23,1 Решение Конституционного суда ЛР по делу № 2004-15-0106
  24. по данным Centrālā statistikas pārvalde http://data.csb.gov.lv/pxweb/lv/Sociala/Sociala__ikgad__iedz__iedzskaits/IS0090.px/table/tableViewLayout2/?rxid=cd(չաշխատող հղում)
  25. по данным Pilsonības un migrācijas lietu pārvalde http://www.pmlp.gov.lv/lv/sakums/statistika/iedzivotaju-registrs/arhivs.html Արխիվացված 2019-04-22 Wayback Machine
  26. Latvijas pilsonībā uzņemtas 103 personas | Ministru kabinets
  27. http://g1.delphi.lv/images/pix/info-par-nat-iesn-skaitu-un-uznemsanu-lr-pilsoniba-45540788.pdf
  28. 28,0 28,1 Доклад Латвии для Универсального периодического обзора Совета по правам человека ООН Արխիվացված 2014-02-22 Wayback Machine, 2011 — § 46
  29. Глобальные тенденции 2006 — см. таблицу 14(անգլ.)
  30. Report on mission to Latvia (2008) — See Para. 30, 88(անգլ.)
  31. Заключение омбудсмена Р. Апситиса, 2008 — стр. 16(լատիշերեն)
  32. Practices and Approaches in EU Member States to Prevent and End Statelessness 2015 — р. 10(անգլ.)
  33. Закон о политических партиях — см. ст. 26 Արխիվացված 2007-10-07 Wayback Machine (լատիշերեն)
  34. Закон о финансировании политических организаций (партий) — см. ст. 4 Արխիվացված 2007-06-25 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ) (լատիշերեն)
  35. «Справка ЛКПЧ о различиях прав граждан и неграждан, 2006». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  36. Неграждане Латвии могут въезжать в страны ЕС без виз Արխիվացված 2012-01-01 Wayback Machine, 19.01.2007.
  37. Список различий в правах граждан и неграждан Латвии Рига: ЛКПЧ, 2013. ISBN 978-9934-8241-7-3
  38. «Список государств, в которые граждане и жители Латвии могут въезжать без визы». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  39. Наличие безвизового режима при въезде в иностранные государства для граждан Российской Федерации
  40. «О порядке въезда на территорию Российской Федерации и выезда с территории Российской Федерации лиц, документированных паспортами неграждан Латвийской республики». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  41. «Визовая информация посольства РФ в Латвии». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  42. «Закон о гражданстве(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  43. Родители 17 000 детей-неграждан не воспользовались возможностью получения для них гражданства Латвии DELFI, 08.02.2011.
  44. Управление по делам гражданства и миграции Латвии. Получение гражданства Латвии в порядке натурализации
  45. In contrast to the prevailing practice that States may exercise discretion in granting citizenship through naturalisation to applicants, the Latvian State is obliged to grant citizenship to all candidates who meet the requirements by law. This gives candidates for naturalisation far greater legal guarantees to receive citizenship. Issues in Human Rights in the Republic of Latvia 1994—1996 Latvijas Vēstnesis 28.11.1996.(անգլ.)
  46. naturalization(անգլ.)
  47. Новые граждане ЕС: марокканцы, турки, индусы DELFI
  48. Reģionālo aspektu nozīme pilsonības jautājumu risināšanā — Rīga: LR Naturalizācijas pārvalde, 2003. — 66. lpp.
  49. Pētījums: nepilsoņiem naturalizēties liedz sliktas valodas zināšanas DELFI
  50. «Latvian Citizenship». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  51. Неграждане все чаще выбирают гражданство России DELFI 29.01.2011
  52. Par nepilsoņu tiesību izpratni Latvijas Vēstnesis 28.11.1997. № 309/310 (1024/1025)
  53. Uzskati par starpetniskajām attiecībām Latvijā — Rīga: SKDS, 2005. — 12.—13. lpp. Արխիվացված 2012-04-19 archive.today(լատիշերեն)
  54. Kvantitatīvs un kvalitatīvs pētījums par sabiedrības integrācijas un pilsonības aktuālajiem aspektiem. 2008 — 18. lpp.(լատիշերեն)
  55. Подписи за права неграждан — в Европарламенте! «Час», 21.06.2007.
  56. Негражданам — право участия в выборах самоуправлений Արխիվացված 2007-09-27 Wayback Machine, обращение 19 общественных организаций, 01.07.2007.
  57. Законопроект о присвоении гражданства трем категориям неграждан Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, 2005 (լատիշերեն)
  58. Проект поправок к закону о муниципальных выборах, 2007 (լատիշերեն)
  59. Бузаев В. В. Инициативы в отношении ликвидации массового безгражданства и его последствий, 2007
  60. Видео и фото с пикета против натурализации 22.04.2005.(լատիշերեն)
  61. Элкин А. В граждане только арийцев? «Вести сегодня», 17.11.2005.
  62. Элкин А. «Неграждане должны уехать!» «Вести сегодня», 22.04.2005.
  63. Отмена референдума по негражданам: спор дошёл до суда DELFI 13.12.2012
  64. Предвыборная программа ЦС, 2006 Արխիվացված 2015-09-23 Wayback Machine(լատիշերեն)
  65. «Программа ЗаПЧЕЛ (позднее переименован в РСЛ), см. пункт 7.3». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  66. Неграждане Латвии: а воз и ныне там Արխիվացված 2018-10-04 Wayback Machine СПЛ, 2016
  67. Программа НО «ВЛ!»-«ТБ»/ДННЛ Արխիվացված 2016-09-24 Wayback Machine (լատիշերեն) cтр. 3
  68. Заявление для прессы миссий ОБСЕ от 08.10.2006.: оригинал(անգլ.), русский перевод
  69. Резолюция ПАСЕ № 1527 (2006). Права национальных меньшинств в Латвии(անգլ.) См. тж. другие документы СЕ: доклад от 12.02.2004 (пкт. 24—65) и меморандум от 16.05.2007. (пкт. 30—39, 43)(անգլ.) комиссара по правам человека
  70. Третий доклад ЕКРН по Латвии, 2008 — см. резюме на стр. 6(անգլ.)
  71. ИА REGNUM Борис Цилевич: «Латвийское гражданство, как СПИД, распространяется в основном половым путём» Արխիվացված 2005-02-23 Wayback Machine 28.11.2003.
  72. Concluding observations of the Committee on the Elimination of Racial Discrimination: Latvia (2003) — Section 448(անգլ.)
  73. Резолюция ПА ОБСЕ о национальных меньшинствах (2004) — Пункт 16 (см. стр. 28)
  74. Recommendation 257(2008) of the CoE Congress of Local and Regional Authorities — para. 11 b) (անգլ.)
  75. Комитет по правам человека ООН, заключительные замечания по Латвии, CCPR/CO/79/LVA, 06/11/2003(անգլ.) См. пкт. 16—18
  76. Резолюция Европарламента по поводу доклада Еврокомиссии по всестороннему мониторингу Чехии, Эстонии, Кипра, Латвии, Литвы, Венгрии, Мальты, Польши, Словении и Словакии на предмет готовности к вступлению в ЕС. P5_TA(2004)0180, 11/03/2004(անգլ.) См. пкт. 73—74.
  77. Комиссар ОБСЕ: неграждане должны избирать самоуправления DELFI 16.02.2011.
  78. Кристовскис: МИД ощущает постоянное давление из-за неграждан DELFI 25.02.2011.
  79. Доклад комиссара СЕ по правам человека о визите в Латвию с 5 по 8 октября 2003 г. (2004) — см. пкт. 132.4.
  80. О правах национальных меньшинств в Латвии. Резолюция 1527 (2006)(ռուս.) (անգլ.) — пкт. 17.11.2 Парламентская ассамблея Совета Европы
  81. О правах национальных меньшинств в Латвии. Резолюция 1527 (2006)(ռուս.) (անգլ.) — пкт. 17.9. Парламентская ассамблея Совета Европы
  82. Перечень основных претензий и рекомендаций международных организаций и НПО к Латвии по правам национальных меньшинств МИД РФ, 2003
  83. О порядке въезда на территорию Российской Федерации и выезда с территории Российской Федерации лиц, документированных паспортами неграждан Латвийской Республики Արխիվացված 2016-08-20 Wayback Machine Посольство РФ в Латвии, 2016
  84. «Неграждане Латвии могут ехать в Россию без визы». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  85. Для кого открыт шлагбаум. Не все неграждане Латвии и Эстонии имеют право без визы приезжать в Россию
  86. Вешняков: испортим отношения — навредим негражданам

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]