Պավիլոստայի շրջան
Արտաքին տեսք
Պավիլոստայի շրջան լատիշ․՝ Pāvilostas novads | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Լատվիա | ||
Կարգավիճակ | Լատվիայի նախկին մունիցիպալիտետ | ||
Մտնում է | Լատվիա | ||
Վարչկենտրոն | Պավիլոստա | ||
Բնակչություն | 2850 | ||
Խտություն | 5,53 | ||
Ազգային կազմ | Լատիշներ | ||
Տարածք | 515[1]: | ||
Հիմնադրված է | հուլիսի 1, 2009 թ. | ||
ISO 3166-2 կոդ | LV-071 | ||
pavilosta.lv | |||
Պավիլոստայի շրջան (լատիշ․՝ Pāvilostas novads), վարչա-տարածքային միավոր Լատվիայի Հանրապետության արևմտյան մասում՝ Կուրզեմե տարածաշրջանում։ Շրջանը բաղկացած է երկու վոլոստից, և վարչական կենտրոն Պավիլոստա քաղաքից։ Շրջանը ստեղծվել է 2009 թվականի հուլիսի 1-ին։ Տարածքը կազմում է 515 կմ²[1]։ Սահմանակից է Գրոբինյայի, Դուրբեի, Այիզպուտեի, Կուլդիգայի, Ալսունգայի և Վենտսպիլսի շրջանների հետ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչությունը կազմում էր 3233 մարդ[2]։
2011 թվականի Լատվիայի բնակչության մարդահամարի արդյունքներով ազգային կազմն էր[3]՝
Ազգություն | Բնակչություն, մարդ. (2011) |
% |
---|---|---|
Լատիշներ | 2609 | 91,54 % |
Ռուսներ | 95 | 3,33 % |
Բելառուսներ | 11 | 0,39 % |
Ուկրաինացիներ | 33 | 1,16 % |
Լեհեր | 6 | 0,21 % |
Լիտվացիներ | 79 | 2,77 % |
Այլ | 17 | 0,60 % |
ընդամենը | 2850 | 100,00 % |
Տարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պավիլոստա (լատիշ․՝ Pāvilosta)
- Վերգալեյի վոլոստ (լատիշ․՝ Vērgales pagasts)
- Սակայի վոլոստ (լատիշ․՝ Sakas pagasts)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Լատվիայի վարչական բաժանում» (լատվիերեն). Տարածքային զարգացման և ինքնավարությունների նախարարություն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Ինքնավար համայնքներում բնակչության քանակը 01.01.2010 դրությամբ» (PDF) (լատվիերեն). Քաղաքացիության և միգրացիայի գործերի վարչություն. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ 2011 թվականի մարդահամարի համաձայն Լատվիայի բնակչությունը (լատիշերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շրջանի պաշտոնական կայքը (լատիշերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավիլոստայի շրջան» հոդվածին։ |
|